Թե...
Թե...
Թե... Կարճ ու բոլորին պարզ մի բառ, որ օգտագործում ես այդքան հաճախ, երբ կանգնած ես երկընտրանքի առաջ: Երկընտրանքի, որ այնքան էլ նման չէ ընտրության հնարավորության: Քայլել այս թե այն ճանապարհով, երբ չգիտես ոչ մեկի, ոչ էլ մյուսի վերջնակետը: Վերջնակետ, որին ուշ թե շուտ պիտի հասնես, բայց չգիտես երբ և ինչպես: Անցնել այդ ճանապարհը մենակ, բայց ոչ միայնակ, որպեսզի վերջում լինել Նրա հետ... թե քայլել այդ ճանապարհը մեկ ուրիշի հետ և փոխել վերջնակետը: Սա նման է կույրի առաջարկի` պարել իր հետ: Պարել թե չպարել, քայլել թե չքայլել... թե քայլել ու պարել մեկ ուրիշի հետ: Հավատալ Նրան, որ չես ընկնիւ վստահել ամբողջ մի պար... ամբողջ մի կյանք... ամբողջ մի սեր... Սեր թե թեթև հրապուրանք: Հարց, որ տրվում է տեղի ու անտեղի, բայց միշտ անիմաստ: Սա այն հարցերից է, որ չես ուզում հարցնել, հարցնելուց հետո չես ուզում լսել պատասխանը, պատասխանը լսելուց հետո չես ուղում հավատալ, որ այն ճիշտ չէ...
Երբ իսկապես սիրում ես նրան, ով սիրում է քեզ, և ամենայն լրջությամբ տալիս ես այդ հարցը, պատասխանը լսելուն պես զգում ես քեզ մեղավոր և հասկանում հաևցի անմիտ, անիմաստ ու նույնիսկ վիրավորական լինելու չափը: Երբեմն էլ տալիս ես այս հարցը, երբ լիովին վստահ ես և գիտես պատասխանը, բաըց ուզում ես լսել աըդ անկեղծ ու անմեղ վրդովմունքը, որ այդքան քեզ պետք է: Պետք է... քեզ պետք է ամենինչ, ինչ կապված է Նրա հետ... թե իր վրդովմունքը և թե ջղայնությունը, թե հարցը և թե պատասխանը, թե մեղավորությունը և թե անմեղությունը... մի խոսքով ամենինչ, ինչ կապված և կապված չէ Նրա հետ: Թե... երկու տառ, որ կարող են լինել թե երկընտրանքի և թե որոշ բաներում հաստատ լինելու արտհայտում:
Irina
2011-04-15 00:02:56MARIA
2011-04-15 10:45:12Rima555
2011-04-15 15:15:55meline_avetisyan
2011-04-15 16:51:39mashamagnis
2011-04-15 20:27:44Աստղ
2011-04-15 20:44:18RIPI
2011-04-28 19:25:34∞
2013-01-25 15:37:51