Copy SMS

Կհաղթի՞ Հայկը Բել ոսոխին

Կհաղթի՞ Հայկը Բել ոսոխին - Գյուղ կանգնի, գերան կկոտրի:
Թերևս այս մեջբերումն այնքան էլ չի համապատասխանում թեմային, որի մասին կկարդաք ստորև, սակայն գրեցի, քանզի այն ժողավրդական է, հայկական, ազգային - բառեր, որոնք վերջին օրերի ընթացքում անպակաս էին գրեթե բոլորի շուրթերից: Ոտնահարվեց ազգային արժանապատվությունը. ամպրոպ անամպ երկնքում:


Կարծիքները տարբեր էին, մեկնաբանություններն առավել ևս: Գրեթե ոչ մի լրատվամիջոց անտարբեր չմնաց, համացանցը հեղեղվեց տեսանյութերով, բացվեցին պրո և հակա կայքեր, ստեղծվեցին էջեր, խմբեր, անգամ եղավ մեկն, ով անկեղծորեն շնորհակալություն հայտնեց իրարանցման հեղինակին, ում շնորհիվ բլոգ բացեց և մտքերով կիսվեց:
Փնովեցինք, հայհոյեցինք... պաշտպանեցինք անգամ. հո բոլորը չէ, որ կատարվածն ըստ էության մարսեցին: Ինչ կա որ, թող ասի էլի: Իրա նմաններով չի ամեն ինչ որոշվում-նման կարծիք անձամբ եմ լսել:
Գուցե և նյութս փոքր-ինչ ժամանակավրեպ է ու նոր ոչինչ չի ասում, գուցե այլոց մտքերն եմ կրկնում, բայց լռել չէի կարող - առաջին հերթին որպես հայ, հետո նոր որպես լրագրող և պարզապես հետաքրքրվող անհատ:
Այժմ փորձեմ հակադարձել վերը մեջբերված կարծիքին. Իսկ ինչու՞ ասի, ինչու՞ պետք է թույլ տանք, մի՞թե այսքան արագ ինտեգրվեցինք եվրոպական արժեհամակարգին և մոռացանք սեփականը: Ազգայնամոլ թվալ չեմ ցանկանում, ինքս էլ հաճախ քննադատել եմ մեր բարքերն ու կարծրատիպ ասվածը, բայց երբ խոսքը հասնում է ազգային ինքնագիտակցությանը, պատրաստ եմ միայնակ էլ պատերազմել ադրբեջանաթուրքական մոտիվների դեմ:
Վերջապես կարևոր չէ, թե ասողը հասարակական ինչ դիրք ունի, նրա հեղինակությունը ոչ մի արժեք չունի. հայն է հայի մասին այդպես արտահայտվում, ցավալին սա է:
Երբեք առիթը բաց չենք թողնում խոսելու մեր բազմադարյա պատմության, Նարեկացու և Կոմիտասի մասին, սակայն, երբ անհրաժեշտ է համախմբվել և համատեղ պաշտպանել մեր հպարտությունը, մոռանում ենք, որ Վերածննդի գրականություն առաջինը մենք ենք ստեղծել: Առաջնորդվում ենք սիմպատիայով և մարդու սուբյեկտիվ կարծիք շաբլոն արտահայտությամբ: Չէ որ սրանք ավելորդություններ են և չեն կարող տեղ ունենալ ազգայինին առնչվող խնդիրներում:
Մի քանի ամիս առաջ էլ հայազգի մեկ այլ արվեստագետ չզլացավ հեռուստաեթերից վիրավորել իր ազգի այն մարդկանց, ովքեր օրվա հացով են ապրում: Կրկին կարծիքների բախում, գժտություններ, թեժ քննարկումներ, հնչեցին Մեսչյանական խոսքեր...
Այս անգամ հերոսն այն անձնավորությունն էր, ով իրեն ազգի մտավորական է համարում, և ոչ միայն ինքը: Մեր ադրբեջանամետ արվեստագետի պես նա էլ իր հետնորդներն ունի:
Շարքը լրացնելու համար հիշենք մի դեպք ևս, երբ Հայաստանը պատրաստվում էր առաջին անգամ մասնակցել եվրոպական երգի մրցույթի: Այս անգամ էլ չթերացանք, քարկոծեցինք. ինչու՞ պիտի ղարաբաղցու անգլալեզու երգում հայկական քոչարու տարրեր լինեն: Կրկին մոռացանք, որ ղարաբաղցին էլ հայ է: Նույնն է, ինչ օրինակ մի օր Կոտայքի մարզն առանձնանա Հայաստանից ու ասենք կոտայքցին ինչ գործ ունի հայերի հետ:
Բայց բավական է, մինչև երբ պետք է պիտակումներ տանք սեփական ազգի զավակներին: Եկեք գոնե նմանատիպ պահերին միասնական լինենք և ապացուցենք, որ Բել ոսոխին Հայկը հաղթեց...:

P. S. Մեր հերոսին էլ կարելի է բնորոշել ֆրանսահայ գրող Վ. Շուշանյանի խոսքերով . Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւույն խորը:

10

4

2210

  • meline_avetisyan
    2011-04-14 16:56:22
    (լավ) (լավ)
  • 4frms
    2011-04-14 17:21:48
    ամեն նախադասության տակ ստորագրում եմ...լրիիիիվ համաձայն եմ
  • Rima555
    2011-04-15 15:57:12
    (:| (:| (:| (:| (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Աստղ
    2011-04-15 20:17:09
    (լավ)