Copy SMS

Նորից չեն սիրում, սիրում են կրկին...

Նորից չեն սիրում, սիրում են կրկին... - Նորից չեն սիրում
Սիրում են կրկին...
Սևակյան այս տողերը հայտնի են բոլոր նրանց, ովքեր կյանքում գեթ մեկ անգամ սիրել են: Սիրել են անմնացորդ և սեփական մաշկի վրա զգացել դրանց ճշմարտացիությունը:
Նորից.... կրկին....
Փորձենք քննության առնել. առաջին հայացքից ոչ մի տարբերություն, հոմանիշ բառեր են, սակայն, դու՛, ընթերցող, եթե հիշում ես քո առաջին սերը, եթե իսկապես սիրել ես, բոլոր տեսակի բառային մեկնություններն այլևս էական չեն:
Պատանեկություն, ասել է թե անհոգություն, երբ արեգակը քեզ համար լոկ տիեզերական մի մասնիկ է, որից մոլորակը ջերմություն է ստանում: Լուսինը պարզապես լուսատու մարմին է, անձրևն ու ձյունը` բնության երևույթներ, քամին` սառի ու տաքի միաձուլում, իսկ տերևաթափն ու բողբոջումը զուտ էսթետիկական հաճույք:
Ինչպես ասել է Բալզակը. <<Սերը հողմի նման է, չգիտենք, թե որտեղից կփչի>>:
Այո՛, քմահաճ մի հողմի` անամպ երկնի լազուրում, երբ արևն այլևս ջերմատու մարմին չէ քեզ համար, այժմ այն իր շնչով փարվում է սրտիդ, լուսինը թանձր խավարի թշնամին չէ, այլ` հոգուդ անդորրությունը, երբ չես հավատում այն հեքիաթին, որ նա աչքեր, քիթ ու բերան ունի: Այժմ նրան նայելով տեսնում ես կարոտով քեզ պարզած հուսահատ մի ձեռք:
Անձրևին այլևս լալագին չես վերաբերում, հիմա նրա յուրաքանչյուր կաթկթոցին տրոփագին արձագանքում են բոլոր զգայարաններդ, իսկ ձյունը լոկ մանկական զվարճանք չէ այսուհետ. երկնի լաջվարդը ճերմակ շղարշով պատած մաքրության այդ խորհրդանիշը քո անդրանիկ սիրո լուռ վկան է:
Ծառի ամեն բողբոջի հետ բացվում են և հոգուտ փեղկերը, աշնան ամեն տերևի պես դողում սրտիդ լարերը և նրա պես սավառնելով անձկագին գրկախառնվում հուզմունքից թրթռացող հողին: Անողոք քամին թվում է մեղմ մի զեփյուռ, նրա անդուլ ոռնոցը` հոգեպարար մեղեդի:
Եվ զգում ես, որ էլ ոչնչից չես վախենում. ողջ աշխարհն արդեն քոնն է..., իսկ միակ բանը, որ ես ունեի, սիրտս էր, բայց դու այն խլեցիր...
24

12

3076

  • Sona77
    2011-04-16 11:35:17
    O:) O:) O:) O:) O:) O:) O:) O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • mariposa
    2011-04-16 12:07:43
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • MARIA
    2011-04-16 13:39:00
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :( :( :( :( :(
  • Rima555
    2011-04-16 13:39:30
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • charliz
    2011-04-16 15:06:34
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Մոնտե Քրիստո
    2011-04-16 15:19:04
    լավ մեկնաբանություն էր
  • Hasika
    2011-04-16 15:40:44
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • 4frms
    2011-04-16 19:44:45
    որից չեն սիրում Սիրում են կրկին… Սևակյան այս տողերը հայտնի են բոլոր նրանց, ովքեր կյանքում գեթ 2 անգամ սիրել են
  • Irina
    2011-04-16 20:24:44
    հետաքրքիր էր մեկնաբանությունդ 4frms ջան, շնորհակալություն.
  • Աստղ
    2011-04-16 21:22:13
    շաաատ լավնա. շատ եմ սիրում.. (խփո) (խփո) (խփո)
  • meline_avetisyan
    2011-04-16 23:25:12
    (լավ) (լավ)
  • anna
    2011-04-23 21:26:53
    hianakiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii eeeeeeeeeeeer