Copy SMS

Ասուպագիշեր

Ասուպագիշեր - գիշեր
Ապրիլի 21-22-ի գիշերվա երկրորդ կեսին Քնարի (Լիրայի) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարևանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ դիտվելու է Լիրիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը:

Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ:
«Ընկնող աստղերի» Լիրիդների հոսքն ընդհանուր առմամբ տևում է 10 օր` ապրիլի 16-26-ը, սակայն մաքսիմումից բացի մյուս օրերին այն բավական թույլ է:
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և “ընկնող աստղեր” հիշեցնող հետքեր թողնում:
Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, և նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:
Երկրի ճանապարհին հանդիպող երկնաքարերի խմբերը սովորաբար նույնացվում են որևէ գիսավորի հետ, որոնց նյութից դրանք առաջանում են:
Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները և Գեմինիդները:
Ասուպագիշեր - գիշեր
Ասուպագիշեր - գիշեր
17

7

2404

  • anyut95
    2011-04-18 13:00:36
    (լավ) (լավ) (լավ)
  • Մարինա
    2011-04-18 15:20:34
    կարանք երազանք պահենք?>??????????????? :'( :'( :'(
  • meline_avetisyan
    2011-04-18 15:24:30
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • charliz
    2011-04-18 16:34:53
    :O :O :O (լավ) (լավ) (լավ)
  • Arsen
    2011-04-18 17:45:15
    (լավ) (լավ) (լավ) կարգին մոմենտա !
  • Rima555
    2011-04-19 16:31:26
    օօօօօօօօօօօօօ, շաաատ լավա..... (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Աստղ
    2011-04-22 21:19:20
    ուշացա... :(