Copy SMS

ԱՊՐԻԼԻ 24-Ը Եւ ԱՊՐԻԼԻ 24-Ը

ԱՊՐԻԼԻ 24-Ը Եւ ԱՊՐԻԼԻ 24-Ը

Ըստ Վաչագան Սարգսյանի


ԱՊՐԻԼԻ 24-Ը Եւ ԱՊՐԻԼԻ 24-Ը   -
Ապրիլի 24:
Յուրաքանչյուր հայ, լսելով այս ամսաթիվը, աշխարհի որ ծայրում էլ, մի պահ սարսռում է, կարկամում: Ցավը շամփրում է սիրտը, հիշողությունը թմբուկներ է զարկում գլխում, արյունը սկսում է հակառակ ուղղությամբ պտտվել:

ԱՊՐԻԼԻ 24-Ը Եւ ԱՊՐԻԼԻ 24-Ը   -


Այս ամսաթիվը մոգական է, խավար ու մութ: Մի պահ հայը հիշում է այն, ինչ չի տեսել, ինչն արյան մեջ է, հիշում է , ու ամեն մեկը յուրովի հաղթահարում է այն. «անցուկ-մոռացուկից» մինչեւ «Մենք պիտի փրկենք ամբողջ Հայաստան, Մուշ ու Սասուն, մայրաքաղաք Վան»: Ինչ էլ լինի, ապրիլի 24-ը գոնե մի պահ սեւ կայծակի նման իջնում է հայի սրտին, ինչպես հոկտեմբերի 27-ը, որի ճիվաղները երիտթուրքերի արյունն են կրում իրենց պիղծ երակներում, լինեն բանտում, թե դրսում: Սրանք մեր հիշողության մեջ դրոշմված են որպես մահվան դռներ, ահասարսուռ դժողքի դարպասներ:

ԱՊՐԻԼԻ 24-Ը Եւ ԱՊՐԻԼԻ 24-Ը   -


Այդ օրերին ի՜նչ սեւ ուրախություն, ի՜նչ կարմիր Զատիկ: Մի՞թե հնարավոր չէր փոխել Զատիկի օրը, ասենք՝ մյուս կամ նախորդ կիրակաի. աշխարհը կքանդվե՞ր, հայ եկեղեցին կընկնե՞ր հայ մարդու աչքից: Կարծում եմ՝ լրիվ հակառակը:

ԱՊՐԻԼԻ 24-Ը Եւ ԱՊՐԻԼԻ 24-Ը   -


Այն կրոնը, որն ազգային չէ, աղանդ է, այն տոնը, որը պիտի կատարվի ազգային մեծ սգո օրը, մեծ նահատակներին հիշելու օրը, շատ մեծ բեռ չի՞ վերցնում իր ուսերին: Ազգային ողբերգության տխրությունը կրոնական ուրախության հետ համատեղելը մի նոր փոխլրացնող քաղաքականություն է հայոց պատմության խաչուղիներում:
ՎԱՍ
20

12

4543

  • meline_avetisyan
    2011-04-23 17:11:30
    ՇԱՏ ՏԽՈՒՐ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ԶԱՏԻԿ...ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ Ա ՍԵՆՑ,ՔԱՆ ՈՐ ՄՈՌԱՆԱՆՔ ԵՂԵՌՆԸ
  • meline_avetisyan
    2011-04-23 17:13:51
    ԱՅՍԻՆՔՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Ա ՏԽՈՒՐ ԶԱՏԻԿ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ,ԲԱՅՑ ԵԶԵՌՆԸ ՉՄՈՌԱՆԱՆՔ
  • Sona77
    2011-04-23 17:24:21
    (օգո) (օգո) (օգո)
  • Անուլ
    2011-04-23 21:09:58
    ճիշտ է գրված որ կարելի էր մեկ շաբաթ առաջ կամ հետո նշել Զատիկը, ոչինչ չէր փոխվի.. մեր եկեղեցուց հիասթափվել եմ..
    • Աստղ
      2011-04-23 21:26:57
      Չէ երեխեք հիասթափվել պետք չի, բայց էս մարդու ասածով, որ պետքա մի ազգային լինի կրոնը, ես ընդունում եմ դա, չգիտեմ...դե երեւի նրանք էլ տենց են ճիշտ համարել (:|
  • Emma
    2011-04-23 21:20:10
    լսեք Ջատիկը այնպիսի օր չի որ երբ ուզենք նշենք դա հաշվարկում է եկեղեցին և եկեղեցին մեղավոր չի որ այս տարի հենց այդ օրն է լինելու Ջատիկը!! (ոչոչ) իսկ եթե դուք քրիստոնյաեք ապա առաքելական եկեղեցուց "հիասթափվել" նման բան չի կարող լինել!! :@ :@ ԱՐԴԵՆ ՀԱՅԵՐՆ ԵՆ ՍԿՍԵԼ ԿԱՍԿԱԾԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏԻ ՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱԱ?????????? :( :(
  • Lilit
    2011-04-23 21:38:42
    Զարմանում եմ հայ ժողովրդի վրա... ուրիշները իրանց ամեն չեղածը գովում ու բարձրացնում են, իսկ մենք ինչ լինի չլինի մեր ունեցածը փնովում ենք: Եթե չգիտեք ասեմ, որ Զատիկը ով երբ ուզի չի կարող նշել, դա դասարանով քեֆ անել չի, որ հետաձգեն կամ առաջ գցեն, դա եկեղեցական տոն ա, որը հաշվարկվում ա ամեն տարի: Ամոթ էլ ա, ամեն մեկը իրա թերությունները չի տեսնում, բայց նստում լուրջ-լուրջ ազգն ու եկեղեցին ա քննադատում: Դրա համար էլ Հայաստանը էս օրին ա էլի........... : :( :@
    • Աստղ
      2011-04-23 21:42:16
      հերիք ասեք բողոքում եք, հիմա էս մարդ իրա կարծիքնա ասել, դու կարաս համաձայնես, կարաս չհամաձայնես. (:| (դեմք)
  • Նարինե
    2011-04-23 21:53:51
    երեխեք եթե փիլիսոփայորեն մոտենանք,ապա շատ լավ համընկնում ա,չէ որ եղեռնի զոհերը Քրիստոսի նահատակներն են,որովհետև չեն ուրացել իրանց հավատը ու կյանքի գնով պահպանել և մեզ են հանձնել (ծաղիկ) (ծաղիկ)
    • Աստղ
      2011-04-28 16:06:21
      Չնայած էտ ել ես ճիշտ, հատկապես, որ հարության տոնա.. (գինի)
  • Անուլ
    2011-04-24 01:48:27
    ես ազգը չեմ քննադատել, ոչ էլ եկեղեցուն եմ դեմ.. պարզապես իմ կարծիքը ասեցի, բոլորի կարծիքները չեն կարող համընկնել
  • Lilit
    2011-04-24 11:07:38
    Ազգիս խաչելության օրը համընկել է Տիրոջս հարության օրվա հետ , Ալելույա: Ազգիս պարտության ու սգո օրը Տիրոջս հաղթության օրն է դարձել մահվան հանդեպ: Ազգիս խաչի վերքերին դրվում է հարության բժշկարար սպեղանին Թախծոտ 24-ը փոխարինվում է Հարության ուրախ 24-ի տոնախմբությունով: Սա մարգարեական է և պատմական, որ մեր ազգի արցունքի ու մահվան օրը 2011 թվին հռչակվել է սփոփանքի և կյանքի օր. Քրիստոսի` մեռելներից Հարության օրը: Մեր պատմությունը փոխվում է այս օրվանից, մեր ազգն օրհնվում է նոր հարությունով Հուսահատ ճիչերի ու կարգախոսների փոխարեն այս Ապրիլի 24–ին, այո, այս Ապրիլի 24– ի առավոտյան միլիոնավոր հայեր աշխարհի չորս ծայրերում կգոչեն "Քրիստոս հարյավ ի մեռելոց" Թող այս հռչակումը հարություն բերի մեռած հույսերին, հաղթություն ` պարտությունների փոխարեն, օրհնություն` անեծքների փոխարեն և բժշկություն մեր վերքերին: Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Ապրիլ 24–ը հարության օր է ազգիս համար: Րաֆֆի Շահվերդյան