Ինչ է գեղեցիկը? (Մաս 1)

Մեր առօրյա կյանքի բազմազան երևույթներն ու գործընթացները, այսինքն` այն ամենը, ինչ առկա է ու տողի է ունենում մեր շրջապատում, մեր կողմից, ի թիվս այլ գնահատականների, արժանանում է ևս մեկ կարևոր գնահատականի` գեղեցիկ է արդյոք: Մեզանից յուչաքանչյուրը շարունակ գնահատում է: Գեղեցիկի տեսանկյունից մենք գնահատում ենք մարդկանց արտաքինը, վարվելակերպը, շարժուձևը, միջավայրը, առավել ևս արվեստի գործերը և բազմազան այլ երևույթներ: Ամեն մարդ ունի գեղեցիկի իր պատկերացումը և շատ արագ կարող է տարբեր երևույթների ու իրադարձությունների մասին դատողություններ անել գեղեցիկի տեսանկյունից: <<Գեղեցիկ զգեստ է հագել>> , կամ` << Այդպես մի վարվիր գեղեցիկ չէ>>:
Մարդը գանահատող էակ է և շարունակ գնահատելով իրողությունները ի թիվս այլ չափանիշների նաև գեղեցիկի տեսանկյունից` հետևողական լինելու դեպքում հանգում է մի կարևոր խնդրի. <<Իսկ ինչ է գեղեցիկը?>>:
Գեղեցիկը դարեր շարունակ եղել է մտածողների որոնումների առարկան: Իմաստները հնուց ի վեր որոնել են << Ինչ է գեղեցիկը>> հարցի պատասխանը:
Հին Հունաստանում ողջ տիեզերքն է համարվել գեղեցիկ. Հունարեն <<կոսմոս>> բառն ունի <<ներդաշնակ>>, <<կարգավորված>> և <<գեղեցիկ>> իմաստները: Քանի որ տիեզերքը համարվել է գեղեցիկ, իսկ մարդը դիտվել է որպես փոքր տիեզերք` միկրոկոսմ, հետևաբար մարդը նույնպես համարվել է գեղեցիկ:
Պյութագորականները գեղեցիկ են համարել ներդաշնակը, տիեզերականը` գտնելով, որ տիեզերքում հնչում է հրաշալի երաժշտություն , որն այն ընկալելու ունակ մարդուն նույնպես ի վիճակի է գեղեցկացնել:
karosevak
2011-04-26 20:15:03Hasika
2011-04-26 20:17:52meline_avetisyan
2011-04-26 20:17:03Sona
2011-04-27 07:51:34FlOwEr
2011-04-27 17:29:09Rima555
2011-04-28 17:44:36haso1997
2011-05-04 18:03:04emmahakobyan00
2014-09-08 18:55:37