Copy SMS

Կյանք…որքան գեղեցիկ և որքան դաժան բառ…

Կյանք…որքան գեղեցիկ և որքան դաժան բառ… -

մինչ այս ես կարծել եմ որ շատ բաների կարիք ունեմ …բայց նոր եմ հասկանում որ իմ կյանքը շատերի համար երազելի է…

Մի քանի օր առաջ մանկատուն էինք գնացել …անկեղծ եմ ասում շատ եմ փոշմանել որ գնացել եմ.Մինչև հիմա աչքիս առաջ են այն հրեշտակները որոնց աչքերում կյանք չկար…նրանց թվում էր ով իրենց գրկում էր նա իր մայրն էր…և հենց իջեցնում էինք լաց էին լինում…

Բոլորը ցանկանում էին ուշադրության կենտրոնում լինեին…մտածում էին եկել ենք նրանց տուն տանեինք…

որքան ստոր կարելի է լինել…ինչպես կարելի է հրաժարվել սեփական երեխայից…ում լույս աշխարհ ես բերել…շատ փոքրիկների հենց հիվանդոցից էին բերել և դեռ 1 տարեկան չկային…այնքան գեղեցիկ էին և անմեղ…

չգիտեմ ինչպես գրեմ որ ձեզ չսարսափեցնեմ…շատ երեխաներ դաունով հիվանդ էին …այնքան անմեղ էին…բայց չէի կարողանում նրանց մոտենալ…մի պահ նայեցի մի հիվանդ փոքրիկի նա ձերքերը պարզեց որ իրեն գրկեմ… որքան էլ ցանկացա չկարողացա…նրանք չէին կարողանում քայլել,խոսել և տարօրինակ շարժումներ էին անում,մենք շատ չմնացինք այդեղ քանի որ այդ երեխաները շատ մարդկանց տեսնելուց անընդհատ լաց էին լինում…Աստված իմ մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ …մի հիվանդ երեխա լաց էր լինում բարձր ձայնով և անընդհատ “մա մա” էր գոռում…նա չէր կարողանում նոռմալ խոսել բայց այդ ԲԱՌը մենք հասկանում էինք: նրա համար դա ուղակի բառ էր քանի որ նա չէր զգացել մայրական ջերմություն:

մենք պատրաստվում էինք դուրս գալ երբ այդ երեխան գլուխը պատին էր հարվածում …արագ դուրս եկանք որ նա հանգստանա…միայն այդպես կարող էինք նրան օգնել: երբ հիշում եմ այդ տեսարանը չեմ կարողանում արցունքներս պահել:

երբ դուրս էինք գալիս փոքրիկները մեզ հարցրին “էլի կգաք չէ?” :մենք խոստացանք որ կգնանք:

գիտեք ես միշտ մանկատան դայակներին վատն եմ պատկերացրել,բայց այնտեղի դայակը այնքան բարի և հոգատար էր որ երեխաները նրան մոր պես սիրում էին: Այնքան շատ եմ ուզում որ բոլորը նրա նման վերաբերվեին երեխաներին:

30

30

3169

  • karosevak
    2011-05-03 13:35:52
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Նարինե- Հենրիկ18
    2011-05-03 13:51:07
    շատ ողջունելի է,որ մանկատներ եք գնում (ծաղիկ) ,,,իրոք մարդ չի այն ծնողը,որը թողնում է իր երեխային
    • GAYUSH...
      2011-05-03 13:52:52
      մերսի շատ O:) O:) O:) համաձայն եմ
    • charliz
      2011-05-03 15:20:19
      իսկ եթե հանգամանքներն են ստիպում??? եթե ծնողը չունի միջոց իր երեխային կերակրելու համար ու իրա երեխեն օրերով սովածա մնում??? ավելի լավ չէ հանձնի մանկատուն, քան ուղարկի ողորմություն հավաքելու??? իմ կարծիքով երեխային ողորմալու ստիպող ծնողը ավելի ահավոր է (դեմք) (դեմք) (դեմք)
      • GAYUSH...
        2011-05-03 15:24:21
        ես դրա մասին էլ եմ մտածել բայց մանկատանը մի 12-14 տարեկան երեխայի ընկերուհիներիցս մեկը հարցրեց լավ է այստեղ ասեց չէ ավելի լավ է փողոցում ապրեի :(
      • charliz
        2011-05-03 15:30:11
        ճիշտ ես, բայց իրանք դեռ փոքր են, չեն գիտակցում որ փողոցում իրանք անգամ քնելու տեղ չէին ունենա..... իսկ մնկատան դիսցեպլինան նրանց դուր չի գալիս.... մեր դասարանում մի քանի մանկատան երեխա կային, որոնք ծնողներ ունեին, սակայն ապրում էին մանկատանը, քանի որ ծնողները պահելու միջոց չունեին, իսկ չափահաս դառնալուց հետո մանկատունը նրանց անհրաժեշտ միջոցներով ապահովեց... ուսում ստացան, նույնիսկ ամուսնանալուց օժիտ տվեցին....
      • GAYUSH...
        2011-05-03 15:34:54
        չգիտեմ բայց ծնողին ոչինչ չի կարող փոխարինել ......բայց գոնե այդպես իրենց ապագան ապահովում են
  • Hasika
    2011-05-03 15:52:17
    Բռավո Գայ ջան, Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ լավն էր, ու հետաքրքիր: (բռավո)
    • GAYUSH...
      2011-05-03 16:13:07
      ՄԵՐՍԻ ՀԱՍԻԿԱ ՋԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՆ ........ՈՒՐԱԽ ԵՄ ՈՐ ԴՈՒՐ ԵԿԱՎ (ծաղիկ)
  • Նարինե- Հենրիկ18
    2011-05-03 16:14:25
    charliz ջան դու էլ ես ճիշտ,բայց իմ խոսքը վերաբերում ա այն ծնողներին,ովքեր թողնում են երեխաներին մանկատներում ու մոռանում են
    • GAYUSH...
      2011-05-03 16:21:15
      ԳԻՏԵՔ ՄԻ ԿՈՂՄԻՑ charlizԸ ՃԻՇՏ Է....ԲԱՅՑ ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ՆՐԱՆՑ...ՄՏԱԾՈՒՄ ԵՍ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՓՈՂՈՑՈՒՄ ԱՊՐԻ ԲԱՅՑ ԾՆՈՂՆԵՐ ՈՒՆԵՆԱ :(
    • Նարինե- Հենրիկ18
      2011-05-03 16:22:00
      մինչդեռ ,եթե իրոք կարիքից դրդված են արել կարող են հաճախ այցելելԻՐԵՆՑ երեխաներին,,,,,,,,,,,,չնայած չգիտեմ :(
      • GAYUSH...
        2011-05-03 20:49:05
        ՀԱ ճիշտ ես բայց ես էլ չգիտեմ.....ես երբեք այդպիսի բանը չեմ ընդունի ինչպես կարելի է քո սեփական երեխայից հրաժարվել? :(
      • Նարինե- Հենրիկ18
        2011-05-03 20:57:34
        ամեն դեպքում երեխան մնում ա երեխա,,,,,,եթե նրան լույս աշխարհ ես բերել,պետք է մեծացնես
  • meline_avetisyan
    2011-05-03 16:39:36
    շատ լա բան ես արել,եթե մարդիկ հաճախ այցելեն նրանց,ապա նրանք իրենց միայնակ չեն զգա...ԱՊՐԵԵԵԵԵԵՍ (բռավո) (ծաղիկ)
    • GAYUSH...
      2011-05-03 16:45:07
      մերսի շատ ....բայց հիմա չեմ կարողանում խոստումս կատարել ...խոսք էի տվել որ էլի կգնանք նրանց հյուր ,,,,
  • arm24arm
    2011-05-03 16:41:55
    ես մոտ 20 անգամ այցելել եմ մանկատան երեխաների,շատ եմ եղել Խարբերդի մանկատանը(հաշմանդամ երեխաերի):12 կամ 13 տարեկան էի առաջին անգամ,որ այցելեցի մանկատուն, շատ էի ազդվել,տեսնելով այդ երեխաներին:Ես այդ երեխաներին տեսնելով հասկացա ու սկսեցի գնահատել այն ինչ ես ունեմ,և հասկացա թե ես որքան երջանիկ եմ,որ ունեմ ինձ սիրող ծնողներ,եղբայրներ մի խոսքով ընտանիք:Ու անգամ սկսել էի ծնողներիս համոզել ,որ մի աղջիկ որդեգրեին...............
    • GAYUSH...
      2011-05-03 16:52:45
      վայ ես քեզ շատ լավ եմ հասկանում ....ես կարողա շատ բաներ չընդունեի ասեի որ շատ բաների կարիք ունեմ բայց հիմա հասկանում եմ որ ես միայն իմ ընտանիքով երջանիկ մարդ եմ:բայց ես չեմ կարողանում նորից գնալ նրանց հյուր....նրանք իմ մտքից դեռ դուրս չեն եկել....ես մանումենտի մանկատունն եմ գնացել....այնտեղ էլ էին շատ հիվանդ երեխաները.....այնքան կուզեի նրանց մի բանով օգնեի....բայց նրանց շատ հյուր գնալով նրանց ավելի ենք ցավ պատճառում....նրանք կապնվում են մեր հետ և հետո ավելի ծանր կլինի նրանց համար
      • Rima555
        2011-05-03 19:59:41
        :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( Դրա համար Գայ ջան, չեմ սիրում որ մարդիկ անընդհատ բողոքում են..... Մարդիկ կան երազում են էն ամենի մասին, ինչը մյուսները ուղակի անփույթ դեն են նետում.... Չգիտեմ...ամեն դեպքում լավ կլիներ, որ էլ ոչ մի որբ երեխա չլիներ աշխարհում.... Գիտեմ, անհնարին բան եմ ասում..բայց մեկ էլ տեսար.....Շաաաաաատ լավ կլիներ....... Ես էլ ազդվում նման տեղերից.... :'( :'( :'( :'(
      • GAYUSH...
        2011-05-03 20:54:10
        հա ես հիմա հասկանում եմ որ պետք է գնահատել այն ինչ ունես....և ապրես ինչքան կարող ես երջանիկ .... (ծաղիկ)
  • Sona
    2011-05-03 17:29:46
    :'( :( :( :(
  • ..........LILOK
    2011-05-03 18:18:21
    :( :'(
  • ✮ԱՍՏՂԻԿ
    2011-05-03 21:26:14
    |-)
  • sedul
    2011-05-04 01:50:57
    Սիրտս լցվեց :'( :'(
  • Աստղ
    2011-05-04 14:15:13
    :) գայուշ ջան շատ լավն էր պոստը (բռավո) ապրես (բռավո) (բռավո) բայց էրեխեք ճիշտ եմ ասում, հազար անգամ լավա մանկատանը թողեն, քան որ տանում են կանալիզացիայի տրուբեքում խեղդում կամ գցում աղբի մեջ (վայքո) :( իսկ տենց շաատ դեպքեր ենք լսում :( :'( :'( :'(
    • GAYUSH...
      2011-05-04 15:09:57
      դա էլ ես ճիշտ ասում բայց քո երեխանէ է ինչպես կարող են իրենց երեխային մոռանան???և թողնեն մանկատանը :(
      • Նարինե- Հենրիկ18
        2011-05-04 15:19:58
        էս հարցի շուրջ կարելի ա շատ վիճել,բայց ամեն երեխա մի պատճառով ա հայտնվել մանկատանը,,,,էնպես,որ բոլոր դեպքերի համար մի արդարացում չկա,,,,,,,,բայց փաստը մնում ա փաստ,որ ինչ էլ լինի ,միևնույն ա երեխայիդ պիտի միայն շատ ծայրահեղ դեպքերում տաս մանկատուն,այն էլ եթե այցելելու ես նրան :(
      • Աստղ
        2011-05-04 15:41:09
        Գայուշ ջան չեմ ասում մանկատուն տանելը ճիշտա, ոզում եմ ասեմ վատից վատն էլ կա... :( :'( :'(
      • GAYUSH...
        2011-05-04 16:11:01
        հա Աստղ ջան ճիշտ ես :( :( :( :(
    • meline_avetisyan
      2011-05-04 15:22:53
      էդ ծնողները առնվազն պետք ա խելապակաս լինեն,որ ըտենց բան անեն,բայց մեր օրերում ինչ ասես հնարավոր ա :( :'(