Copy SMS

Ալիսա Կիրակոսյան.Շաաաաատ գեղեցիկ բանաստեղծություններ...Ինձ շաաաաաաատ են դուր եկել...

Հուսով եմ ձեզ դուր կգա.Ալիսա Կիրակոսյան.Շաաաաատ գեղեցիկ բանաստեղծություններ...Ինձ շաաաաաաատ են դուր եկել... - հետաքրքիր, յուրահատուկ, բանաստեղծություն


Եթե քեզ ասեմ,
Թե բավական է,
Վերջն է մեր սիրո,
Եթե համոզեմ,
Որ այսուհետև կարող եմ ապրել
Քո հրաժեշտից ծնված անիմաստ
Զառանցանքներում,
Երբ լսես ինձնից,
Թե քեզ հետ ապրած
Օրս օր է լոկ
Եվ ոչ ժամանակ կատարելագույն,
Թե ջանամ հիշել,
Թե երբևիցե ես ունեցել եմ
Առավել մի սեր,
Թե կարողանան շուրթերս ասել,
Որ կյանքն առանց քեզ
Իր իմաստն ունի,
Որ էլ ինձ համար չկա սատանա,
Ու չկա Աստված,
Ինձ մի հավատա...
Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակը ամենևին էլ չսիրելը չէ,
Մահն է պարզապես...
Սիրահարները անմահությունն են վերանորոգւմ...
Ինձնից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր,արդեն պեըք չէ քո սերը...
Ու ես քեզ այնքան,այնքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ...
Ես ստեղծել եմ
Մի դեմք,
Մի ժպիտ
Ու մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի...

Ana
19

13

10296

  • karosevak
    2011-05-06 22:08:48
    (լավ) էն
    • Ana
      2011-05-06 22:09:38
      մերսի,
      • Նարինե- Հենրիկ18
        2011-05-06 22:15:22
        ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում այս բանաստեղծուհու անունը,բայց դուրս եկավ (լավ) (լավ) :)
  • magnolia
    2011-05-06 22:28:38
    շատ հայտնի բանաստեղծուհի ա, արգենտինահայ եթե չեմ սխալվում, շատ լավ ստեղծագործություններ ունի, կարդացեք, չեք փոշմանի, ապրես Անա ջան, հրաշալի պոստ է, շնորհավորում եմ, մեր գրողներն, պիտի ճանաչենք (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Ana
      2011-05-07 19:56:22
      մերսիիիիիիիիիիի
  • Աստղ
    2011-05-06 22:30:22
    (ախ) Անա ջան պոստի բաժիններն ու տեգերը անպայման նշի ;) :) սիրուն էր հավանեցի (գինի)
  • GAYUSH...
    2011-05-07 11:56:01
    Վախենում եմ «սեր » բառը ասել, նախազգում եմ , Որ սիրուց անգին ամայությունն է… Եվ վախենում եմ , որ սերը միայն բառ լինի , Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ: Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա, Որ այս աշխարհում պահպանեմ սերը, Որ ամենքինն է ու իմն է միայն: Եվ դա համարյա այն միակ բանն է, Որ իմն է միայն : Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ, Որ սերն աշխարհում ամեն ինչ լինի, Որ սերն աշխարհում չլինի ոչինչ… Երբ սիրում ենք , Նախերգանքն ենք այն արվեստի, Որ Լռությունն է թարգմանում Ու հաստատում Ճշմարտությունը մեր հոգու: Ճակատագիր ենք մենք և բախտ, Տիեզերքի մասնիկն ենք մենք մրրկալի, Էակներ ենք արժեքավոր: Երբ սիրում ենք , Ուրեմն կանք: նրա բանաստեղծություններից միայս սա էր ինձ ծանոթ...հուսով եմ որ սա էլ ձեզ դուր կգա. (լավ) (լավ) (լավ) .շատ եմ սիրում .. (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) ..շատ գեղեցիկ է գրում.....մերսի շատ հաճելի պոստ էր (ծաղիկ)
  • Sona
    2011-05-07 12:31:49
    (լավ) (լավ)
  • Knarik
    2011-05-07 14:25:38
    չէի ճանաչում :( բայց հավանեցի (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (ծաղիկ)
  • ԴՈԽԻԿ
    2011-05-07 16:29:08
    Սերը գոյության հանճարն է միակ, Սիրո հակառակը ամենևին էլ չսիրելը չէ, Մահն է պարզապես… Սիրահարները անմահությունն են վերանորոգւմ… (ծաղիկ) լավն էր...
  • Մաղաքյան
    2011-05-07 17:34:09
    Շատ եմ սիրում նրա գործերը, և հետաքրքիրն այն է, որ ստեղծագործությունները հայերենով հնչում են հիանալի, սահուն ու պարզ, բայց Ալիսիա Կիրակոսյանը երբեք հայերեն չի գրել, բոլոր հայերենով բանաստեղծությունները թարգմանվել են, նրան շատ է թարգմանել Վարդգես Պետրոսյանը ...
  • Hasika
    2011-05-07 18:41:41
    Լավն էր (բռավո)
  • Ana
    2011-05-07 19:57:00
    ուրախ եմ,որ դուր եկավ :)