Copy SMS

Ալ. Շիրվանզադե /Ալինա/

Ալ. Շիրվանզադե /Ալինա/ -
Մարդիկ ասում են, որ դժվար է տալ սիրո սահմանումը.... Երբ ես կարդացի Ալեքսանդր Շիրվանզադեի /Ալինա/-ն ես կարծես թե գտա այդ հարցի պատասխանը, թե ի՞նչ է սերը...............................................................................
Եթե չեք կարդացել անպայման խորհուրդ կտամ կարդաք,,,,,,
Ալ. Շիրվանզադե /Ալինա/ - Ալ. Շիրվանզադե /Ալինա/ - Ալ. Շիրվանզադե /Ալինա/ -

Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում: Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզմունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել: Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ՛, դա սեր չէ:
Ալ. Շիրվանզադե /Ալինա/ -
Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր-պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունե միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…
Իսկական սերն Ալինա է..........
Ալ. Շիրվանզադե /Ալինա/ -
26

24

7752

  • Vars
    2011-05-19 19:35:17
    :'( :'( :'( Սերը դա կյանք է...
  • Vars
    2011-05-19 19:41:37
    :'( :'( : (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Knarik
    2011-05-19 19:45:22
    Վայ Ռիմա ջան ես կարդացել եմ այս պատմվածքը /թե վիպակը?/,շատ լավն ա ու հուզիչ... :( :( վերջում Ալինան մահանում ա չէ? :'( ինքը հիվանդ էր,եթե լավ եմ հիշում (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • Rima555
      2011-05-19 19:52:03
      Հաաա Քնարիկ ջան... իրոք շաաաատ հուզիչ է,,,,,,, Այո Ալինան մահանում է… :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) O:) O:) O:) O:) O:) O:)
      • Նարինե- Հենրիկ18
        2011-05-19 20:01:15
        էս ամառ եմ կարդացել,,,,,,,,,,էնքան եմ լացել :'( :'( :'( :'(
      • Անահիտ
        2011-05-19 20:26:10
        :'( :'( :'( :'( :( :(
      • Knarik
        2011-05-19 20:47:52
        էս էլ անցած գարնանը Շիրվանզադեի մոտ 15 պատմվածքներ ու վիպակներ եմ կարդացել...պաշտում եմ ռեալիստներին (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) բնականաբար իրենց գործերով հանդերձ
  • nane m.
    2011-05-19 20:10:54
    չեմ կարդացել, բայց անպայման կկարդամ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) փորձում եմ պոստի մեջ նկար գցեմ չի ստացվում, :^) :^)
    • Rima555
      2011-05-19 20:17:27
      Էս՞՞՞ պոստի մեջ Նանե ջան, թե՞՞ քո անհատական պոստի...
      • nane m.
        2011-05-19 20:19:20
        անհատական պոստի :) , բայց չի ստացվում
      • Rima555
        2011-05-19 20:23:34
        Էտ հարցով երևի դիմենք մեր ադմինին... ;) ;) ;) ;) ;) ;) Կամ էլ մեր մոդեվատորներին.... Աստղին, Հասիկային, Տինգային, Արփիին.... Եթե ճիշտ եմ հիշհւմ...... :) :) :) :) :) :)
  • nane m.
    2011-05-19 20:27:22
    ապրես Rima555 ջան :) :) (ծաղիկ)
    • Rima555
      2011-05-19 20:30:26
      Խնդրեմ Նանե ջան.... :) :) :) :) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) O:) O:) O:)
  • lusinet
    2011-05-19 20:37:00
    Շատ լավն է ....վաղուց եմ կարդացել..... կարդացեք նաև ԿՐԱԿԻ ՊԱՐԸ ....առհասարակ նրա բոլոր գրվածքներն էլ լավն են (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Rima555
      2011-05-19 20:55:04
      :) :) :) :) :) :) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • mihran.it
    2011-05-19 21:01:02
    Ես երևի <> պատճառով քննությունից կտրվեմ , Հայոցից տվել են կարդալու , բայց դե գիտեք ժամանակն միշտ քիչա , չեմ հասցրել կարդամ :
    • Rima555
      2011-05-19 21:55:33
      Երևի /Ալինայի/ պատճառով հա՞՞՞՞ ........
  • Arpi
    2011-05-19 21:01:52
    Շատ գեղեցիկ մեկնաբանում էր , ինձ դուր եկավ (լավ) (լավ) (բռավո)
  • charliz (Mar)
    2011-05-19 21:23:13
    Ռիմ ջան բրավո, հրաշալի գրառում էր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • magnolia
    2011-05-20 01:33:54
    կարդացել եմ 7-րդ դասարանում, 7 տարի առաջ, ու էսօրվա պես պատվածքի վերջին տողը հիշում եմ........իսկական սերը դա Ալինա է (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ապրես Ռիմա ջան, էսօր մտքովս անցնում էր էս պատմվածքը (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Rima555
      2011-05-20 14:45:04
      :) :) :) :) :) :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Taguhi
    2011-05-20 09:58:01
    շատ լավն ա, 7-րդ դասարանից ամիսը մեկ կարդումմ էի, էս վերջերս ել չեմ կարդում, երեվի մեծացել եմ (ժպիտ) (ժպիտ) ու Ընդհանրապես Շիրվանզադե շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում, չնայած շատ մարդիկ, նույնիսկ շատ խելացի մարդիկ վատ են արտահայտվում Շիրվանզադեի մասին :(
  • Agata
    2011-05-20 14:52:43
    Ես "Ալինա"ստեղծագործոությունը շատ շուտ եմ կարդացել ու ինձ շատա դուր եկել........
  • Lusine
    2011-05-20 15:10:39
    ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՄ (լավ) (լավ) (լավ) (լավ) ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՆՐԱՆ (լավ) (լավ) ՀԱՄԱՐՅԱ ՄԻՇՏ ԼԱՑԵԼ ԵՄ ԿԱՐԴԱԼՈՒՑ :'( :'( :'(