Copy SMS

ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 2

ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 2 - Սեր

ՍԵՐ



ՍԵՐԸ մտերմական և խոր զգացում է, հոգեկան միտվածություն դեպի դիմացինը:Սովորաբար, առավելագույնս ուշադրություն են գրավում սիրո երկու կողմերը. Սերը՝  որպես զուտ հոգեբանական երևույթ (ստորաբաժանվում է մայրական, եղբայրական, ծնողների նկատմամբ սիրո և այլն, թեև ամենից հաճախ ենթադրվում է սեր տղամարդու և կնոջ միջև) և որպես ֆիզիկական հակման, (ֆիզիկական կամ սեռական բնույթի սեր):  «Սեր» տերմինը  գործածվում է նաև այն ժամանակ, երբ խոսքը բնության, կենդանիների, երաժշտության, գեղանկարչության հետ առանձնահատուկ կապվածության մասին է: Սիրո վերջնական և իրական սահմանումը տալու բազմադարյա փորձերը թերի են, քանի որ սիրո ընդհանուր պատկերացումը յուրաքանչյուր ազգի մշակույթում ունի իր առանձնահատկությունները: Հին հույները առանձնացնում էին սիրո տարբեր ձևեր՝ ֆիլիա էրետիկե (սիրահարների բարեկամություն), զունոյա (անձնվիրում), ագապե (անշահախնդիր զգացմունք), պոտոս (սիրո ցանկություն),  քարիս (շնորհակալության և հարգանքի վրա հիմնված սեր), մանիա (անսանձ կիրք), էրոս (ցանկություն):
ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 2 - Սեր
Ըստ մի շարք հետազոտողների սիրո ժամանակակից տիպաբանությունը  տարբերվում է  սիրո վեց ոճի

  • Էրոս՝ լիովին ֆիզիկական տիրապետման ձգտող կրքոտ, հավատարիմ, բացառիկ սեր-հրապուրանք («Ես և իմ սիրելին ստեղծված ենք միմյանց համար»):



  • Լյուդուս՝ հեդոնական խաղ-սեր, որն աչքի չի ընկնում զգացմունքների խորությամբ, ուստի, առկա է և դավաճանության հնարավորությունը: («Ես սիրում եմ բոլորի հետ սեր խաղալ»):



  • Ստորգե՝ հանգիստ, ջերմ և հուսալի սեր-բարեկամություն («Իմ սիրելին իմ լավագույն ընկերն է»):



  • Պրագմա՝ առաջանում է լյուդուսի և ստորգեի խառնուրդից, հեշտությամբ է վերահսկվում, հաշվարկով սեր է («Ես ուզում եմ գտնել նրան, ով կերաշխավորի երջանիկ և բարեկեցիկ կյանք»):



  • Մանիա՝  առաջանում է էրոսի և լյուդոսի խառնուրդից, անիրական սեր է, որին բնորոշ են կրքոտությունը, խանդը,  անվստահությունը («Ես խենթանում եմ, երբ իմ սիրելին ինձ վրա ուշադրություն չի դարձնում»):



  • Ագապե՝ էրոսի և ստորգեի համակցում. անշահախնդիր, այլտրուիստական (այլասիրական) սեր, որի դեպքում սիրելիի պահանջմունքներն առավել կարևոր են, քան սեփականը («Ավելի լավ է՝ ես տառապեմ, քան տեսնեմ, թե ինչպես է տառապում իմ սիրելին»):

  • ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 2 - Սեր


Որպես բարոյագեղագիտական զգացմունք դիտվող սերն արտահայտվում է անշահախնդիր և ինքնամոռաց ձգտմամբ: Սիրո յուրահատկությունը անձնազոհությունն է, անձնվիրումը և այդ հիմքի վրա առաջացող հոգևոր փոխներթափանցումը: Անհատները, հոգևոր և բնատուր տարբերություններով հանդերձ, սիրո առումով միմյանց լրացնելով, հանդես են գալիս իբրև միասնական ամբողջություն: Սիրո բարոյական բնույթը հանգում է ոչ թե հակադիր սեռի արարածին, այլ միանգամայն որոշակի, միակ ու անկրկնելի մարդուն:
Սիրո պահանջմունքը առավել բնութագրական է պատանեկան տարիքին: Սակայն այդ տարիքում օրինաչափ և անխուսափելի կրքի պոռթկման պատճառը միշտ չէ, որ հենց սերն է, և բավականին հաճախ այդ գեղեցիկ զգացմունքի փոխարեն թյուրիմացաբար ընդունվում է սիրահարվածությունը: Սերը ենթադրում է ընտրյալի եզակիություն և, համապատասխանաբար, երեք ցանկությունների՝ հոգու, մտքի և մարմնի ներդաշնակ միաձուլում: Իսկ սիրահարվածության պարագայում նման բան չկա, հուզական կապվածության հիմքում միայն մեկ (առավելագույնը՝ երկու) զգացմունք է՝ հարգանք, բարեկամություն կամ ցանկություն:
Սիրո նպատակը եսասիրական բավարարվածությունը չէ: Սիրո բանաձևը շատ պարզ է. «Եթե ինձ լավ եմ զգում այն բանից, որ դու քեզ լավ ես զգում, և եթե ուզում եմ, որ դու ավելի լավ զգաս և ամեն ինչ անում եմ դրա համար, ուրեմն ես քեզ սիրում եմ:  Այս դեպքում  «եսասիրական սեր» արտահայտությունը կդառնա անիմաստ, քանզի սերն ինքնին եսասիրության բացասումն է, հաղթահարումը, մարդկային հարաբերությունների զարգացման բարձրագույն աստիճանը:
Համակրանքն ու փոխադարձ սերը շատ դեպքերում ընտանիք ստեղծելու գլխավոր պատճառներն են: Որքան ուժեղ  է ամուսինների փոխադարձ սերը, այնքան շատ ուշադիր են, վստահ և հոգատար միմյանց հանդեպ: Սակայն չպետք է չափազանցնել սիրո դերն ամուսնության հարցում: Դրանից զատ, պետք է լինի ամուսնական համատեղելիություն, որը մեծապես կանխորոշում է ամուսնական դաշինքի հաջողությունը: Առօրյա հոգսերի, բնավորությունների, խառնվածքների և անձնական առանձնահատկությունների բախումից սիրո ուժը մարում է, ինչն էլ հաճախ դառնում է ամուսնալուծության պատճառ կամ ամուսնական անհավատարմության արդարացում: Բայց չէ որ սերն առաջանում է մարդկանց, այլ ոչ թե հրեշտակների միջև, հետևաբար, հնարավոր ամեն տեսակի թերությունները, սխալները, բախումները  բնական են, նույնիսկ եթե մարդկանց կապում է անչափ խոր սերը: Սիրո մեջ բոլոր խոչընդոտներն ստեղծում է հենց մարդու բնույթը, անձը՝  դրական և բացասական հատկություններով հանդերձ: Անշուշտ, կա սիրելու արվեստ, սակայն ճիշտ է նաև այն, որ հնարավոր չէ կանխագուշակել, թե սերն ինչպես կզարգանա: Իրականությունն անհամեմատ բազմազան ու անկանխատեսելի է:
ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 2 - Սեր
Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:
ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում՝  չճշտված»:
Սիրո պատճառով բժիշկները վաղուց են «իրարանցում» բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին կաթիլը դարձավ բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսի «Սիրո հիվանդություն. Սերը' որպես հոգեկան խանգարում»գիրքը, որտեղ նա, ըստ մասնագետների, ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ' տրամադրության կտրուկ փոփոխությունները, սևեռուն մտքերը ընկերոջ մասին, ինքնախղճահարությունը, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացումը, չմտածված իմպուլսիվ արարքները, անքնությունը, ընդմիջվող քունը, կպչուն մտքերի համախտանիշը («Ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է») և այլն:
ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 2 - Սեր
Այնուամենայնիվ մաղթում եմ,որ բոլոռդ էլ սիրեք և սիրվեք,քանի որ բոլորս էլ արժանի ենք սիրո և ունենք դրա կարիքը:Համոզված եմ բոլորս էլ ուզում ենք ունենալ մեկին,ով ամեն ինչ կանի հանուն մեզ,ով կլինի ամենալավը և անփոխարինելին մեզ  համար և,ով միշտ կպաշտպանի և կհավատա մեզ...
23

31

4518

  • ԳԵԳԱ
    2011-05-21 18:18:32
    իմ կարծիքով սեր գոյություն չունի, դա ուղղակի մարդիկ են հնարել :
    • Lusine
      2011-05-21 18:20:23
      ՉԷ ԴԱ ՃԻՇՏ ՉԷ (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) ԵՐԵՎԻ ԴՈՒՔ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՔ ՍԻՐՈՒՑ,ԲԱՅՑ ԷԴ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ,ՈՐ ՍԵՐ ՉԿԱ
      • Lusine
        2011-05-21 18:23:22
        ՎԵՐՋԻՎԵՐՋՈ ԴԱ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ O:)
    • nane.. m.
      2011-05-21 18:23:01
      ես ձեզ հետ համամիտ եմ :) :) , ես նույնպես սիրուն չեմ հավատում... O:)
      • Lusine
        2011-05-21 18:26:18
        ԲԱՅՑ ՄԻ ՐՈՊԵ ԴՈՒՔ ՍԵՐ ԱՍԵԼՈՎ ՄԻ ՀԱՍԿԱՑԵՔ ՄԵՆԱԿ ՀԱԿԱՌԱԿ ՍԵՌԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱԾԱԾ ՍԵՐԸ...ԵԹԵ ՍԵՐ ՉԿԱ ՈՒՐԵՄՆ ՈՆՑ ԵՔ ՍԻՐՈՒՄ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ,ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՈՒ ԱՆԳԱՄ ԿՅԱՆՔԸ...ԵԹԵ ՉԵՔ ՍԻՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՈՆՑ ԵՔ ԱՊՐՈՒՄ?
      • nane.. m.
        2011-05-21 18:31:44
        Լուսինե ջան ասածս ընտանիքին, ընկերներին չէր վերաբերվում..դա ավելին է քան սերը O:) O:) (ծաղիկ)
      • Lusine
        2011-05-21 20:01:15
        ԴԵ ՊԱՐԶ Ա,ՈՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՉԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՍԱԾԴ ՈՒՂԱԿՒ ԽՈՍՔՍ ԱՌՀԱՍԱՐԱԿ "ՍԵՐ" ԱՍՎԱԾԻ ՄԱՍԻՆ Ա (ծաղիկ) (ծաղիկ)
  • ԳԵԳԱ
    2011-05-21 18:36:26
    ընտանիքի անդամներին հետ մենք ուղղակի կապված ենք, փոխադարձ հարգանք կա,չենք պատկերացնում մեր կյանքը առանց իրանց,որովհետև միշտ իրար հետ ենք լինում:Հակառակ սեռի ներկայացուցչին էլ մենք պարզապես հավանում ենք, հետո կապվում ,թե չէ մարդ կա առանց էտ մարդու հետ խոսալու,շփվելու, ասումա սիրում են
    • Lusine
      2011-05-21 19:56:03
      դե դա արդեն սեր չի
  • Eva
    2011-05-21 18:48:01
    Սեր ասվածը շատ հարաբերական է , ամեն մարդ յուրովի է այն ընկալում, կարող է մեկի մոտ սիրել նշանակի անձնազոհության գնալ ,մյուսի համար էլ ուղղակի կապվածություն լինի : Այդ զգացմունքը բոլորի մոտ էլ կա , ուղղակի յուրաքանչյուր մարդ այն տարբեր ձև է սահմանում :
  • ԳԵԳԱ
    2011-05-21 18:55:21
    հետաքրքիր կլիներ փորձ կատարեին գիտնականները,երբ մեկը ծնվեր նրա մոտ ընդհանրապես սիրուց չխոսային,թույլ չտային սիրային ֆիլմեր դիտեր:Արդյոք նա <> կարիք կզգար?
    • Անահիտ
      2011-05-21 19:17:43
      (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Lusine
      2011-05-21 19:57:08
      ԿԱԾՈՒՄ ԵՄ ԴՐԱ ՊԱԿԱՍԸ ԿԶԳԱՐ
  • Lusine
    2011-05-21 19:59:37
    ԵՐԵԽԵՔ ՋԱՆ ԱՆՁԱՄԲ ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՍԻՐԵԼ,ԲԱՅՑ ԳԻՏԵՄ ԹԵ ԴԱ ԻՆՉ Է ՈՒ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ,ՈՐ ՄԻ ՕՐ ԴՈՒՔ ԷԼ ԿԱՍԵՔ,ՈՐ ՍԵՐԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՈՒ ԱՎԵԼԻՆ ԱՅՆ Է ՄԵԶ ՈՒԺ ՏԱԼԻՍ ԱՊՐԵԼՈՒ
  • Շողեր
    2011-05-21 23:42:28
    Իմ կարծիքով մարդիկ սկսել են չհավատալ սիրուն որովհետեւ նյութապաշտ են կամ էլ հաշվարկներով են սկսել առաջնորդվել ու մոռանում են իսկական վեհ զգացմունքների մասին: :( :( :(
    • Lusine
      2011-05-22 10:17:47
      ՀԱԱԱԱԱԱԱԱԱ ՇՈՂԵՐ ՋԱՆ ԴԱ ՇԱԱԱԱԱԱՏ ՎԱՏ Ա ՀԻՄԱ ՄԱՐԴԿԱՆՑ 90 ՏՈԿՈՍԸ ՓՈՂՆ Ա ՀԱՄԱՐՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԷՍ ԿՅԱՆՔՈՒՄ :( :( ՀԵՏՈ ԷԼ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵ ԽԻ ԵՆ ԴԺԲԱԽՏ :(
  • ԱՆԻ
    2011-05-22 13:01:45
    իրականում սերը սուտա և սիրով առաջնորդվելն էլա սխալ,ամենակարևորը էդ մարդը քեզ դուր գա,պարտադիր չի ռոմանտիկ սեր լինի, որովհետև ընտանիք կազմելուց հետո էտ սախ անցնումա մնումա միայն հարգանքը ու էն թե դու քեզ վոնց ես զգում տվյալ մարդու հետ
    • Shogher
      2011-05-22 13:05:53
      Հենց վատը դա ա, որ մարդիկ մինչև ամուսնանալը համոզված են, որ սերը կանցնի ամուսնանալուց հետո, իսկ չճաշակած իսկական սերը, ասում են որ սերը սուտ ա:
      • Lusine
        2011-05-22 17:12:08
        ԵԹԵ ՍԵՐԸ ԷԴՔԱՆ ՇՈՏ Ա ԱՆՑԵԼ ՈՒՐԵՄՆ ԷԴ ՍԵՐ ՉԻ ԵՂԵԼ,ՈՒՐԵՄՆ ԱՌԱՆՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ,ՈՐԻՑ ՀԵՏՈ ՊԱՐԶԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ
  • ԱՆԻ
    2011-05-22 13:05:37
    իրականում սերը սուտա և սիրով առաջնորդվելն էլա սխալ,ամենակարևորը էդ մարդը քեզ դուր գա,պարտադիր չի ռոմանտիկ սեր լինի, որովհետև ընտանիք կազմելուց հետո էտ սախ անցնումա մնումա միայն հարգանքը ու էն թե դու քեզ վոնց ես զգում տվյալ մարդու հետ:
  • ԱՆԻ
    2011-05-22 13:09:45
    էէէէէէէէ դեռ ջահել եք չեք հասկանում (լավչեմ)
    • Shogher
      2011-05-22 13:58:29
      Ավելի լավ չի մտածելը, որ սեր կա, որ ամենինչ էտքան էլ վատ չի երկիր մոլորակի վրա, քան թե հոռետես լինել :) :)
      • Lusine
        2011-05-22 17:10:19
        ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ՔՈ ՀԵՏ ՇՈՂԵՐ ՋԱՆ,ԲԱՅՑ ՄԱՐԴԻԿ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԱՎԵԼԻ ԲԱՐԴԱՑՆԵԼ
  • ARMINE
    2011-05-22 17:01:07
    (ծաղիկ) Սեր հակառակ սեռի հանդեպ, դա մի ուրիշ զգացմունք է և պետք է զգալ դա, այլ ոչ թե պարզապես ասել թե սիրում ես, որը իրականում այդպես չէ: O:)
  • Lusine
    2011-05-22 17:08:23
    ՍԵՐԸ ԼԵԶՈՒՆ ՉԷ,ՈՐ ՊԻՏԻ ՊԱՏՄԻ,ԱՅԼ ԱՉՔԵՐԸ,ՍԻՐՏԸ,ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ...
  • meline_avetisyan
    2011-05-22 18:52:46
    սերը դա... (:| ոչ ոք չի կարող ասել,թե ինչ է սերը սերը պետք է զգաս
    • Lusine
      2011-05-25 15:15:50
      ՀԱՍՏԱՏ (լավ)
  • ARAQS-888
    2011-06-08 16:52:39
    ՍԵՐ ԿԱ ՀԱՍՏԱՏ ՈՒ ԵՆՔԱՆ ՀԱՉԵԼԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԱ ՎՕՐ ԵԼ ՉԱՍԱՑ ԻՍԿ ՍԻՐՈՒՑ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ՄԵՆԱԿ ՆՐԱՆՔ ԵՆ ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԻՐԱՆՑ ՍԵՐԸ ԱՄՈՒՐ ՊԱՀԵՆ O:)
  • ARMINE
    2011-06-08 17:38:17
    Ինչ է սերը երևի ոչ ոք չի կարող ասել ամեն մարդ սիրում է յուրովի
  • ARAQS-888
    2011-06-08 19:09:01
    ՀԱ ՃԻՇՏԱ ԱՄԵՆ ՄԱՐԴ ՅՈՒՐՈՎԻԱ ՍԻՐՈՒՄ ԲԱՅՑ ԻՐ ՁԵՎՈՎ O:)
  • մարիետա
    2011-10-27 19:30:21
    ես համամիտ եմ Ձեր հետ (բռավո), ամեն մեկը ունի իր սիրելու ձևը,չպետքե ասել որ սեր չկա (ոչոչ) .երբ որ Ձեր սիրուն հանդիպեք կհասկանաք որ սխալվել եք O:)