Copy SMS

ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 1

ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 1 - հետաքրքիր, Սեր
Հաճախ մարդիկ այս երկու երևույթները շփոթում են, երբեմն՝ անգամ նույնացնում:

ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ



Իրականում սիրահարությունը հանկարծակի առաջացող, հուզական սուր, ակամա ղգացում է, խիստ համակրանքի զգացում որևէ անձի նկատմամբ: Ի տարբերություն ավելի երկարատև ու կայուն սիրո զգացմունքի՝ սիրահարվածությանը շուտ է մարում :
ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 1 - հետաքրքիր, Սեր
Սիրահարվածության կենսաքիմիական տեղաշարժերը հսկման ենթակա չեն: Սիրահարվածների օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, որն առաջացնում է էյֆորիա (երանավետ հոգեվիճակ), կենսաէներգիայի հարուստ պաշար, ոգևորություն և խենթություններ անելու ցանկություն: Ադրենալինի ավելցուկն առաջացնում է անքնություն, անհանգստություն, տագնապ, սրտխփոց և վերջույթների դող: Սերոտոնինի շատացումը հանգեցնում է չափից ավելի հաղորդասիրության, զրուցասիրության. առաջանում է, այսպես կոչված, «սեր հանդեպ աշխահարհի», աշխարհը կերպարանափոխվում և հագենում է վառ գույներով: Էնդորֆինների և էնդոզիպինների մակարդակի բարձրացումը սիրահարվածության ժամանակ առաջացնում է հանգստության և ապահովության զգացում ցանկալի և համակրելի մարդու կողքին: Կենսաքիմիական այս փոփոխությունները, սովորաբար, 2-6 ամսից անցնում են:
Սիրահարությունը մարդու անհատական բնութագիրն է, որը պայմանավորված է զուգընկերոջ մտերմիկ շփման ընկալման առանձնահատկություններով: Ընդ որում, սիրահարության օբյեկտի մեջ կարևորվում են գլխավորապես արտաքին տվյալներն ու հատկանիշները: Սիրահարությունը կարող է վերածվել կայուն սիրո: Այդ դեպքում երբեմն կորում են  նախկին ղգացումները: Սիրելի մարդն ընկալվում է որպես համակրելի և հուսալի ընկեր, որի մեջ գնահատվում են խելքը, բարոյական հայացքները, ապրումներին մասնակից լինելու ընդունակությունը:
ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 1 - հետաքրքիր, Սեր
ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 1 - հետաքրքիր, Սեր
Սիրահարկոտությունը դա կարճ ժամանակով որևէ մեկով հրապուրվելու ընդունակություն է, որը չի գիտակցվում և կարող է տհաճ վերջաբան ունենալ: Դա կարող է հանգեցնել ամուսնական դավաճանության, խանդի առիթ տալ և ընտանիքի քայքայման պատճառ դառնալ: Սիրահարկոտությունը կարող է դիտվել նաև որպես տարիքային յուրատեսակ առանձնահատկություն, որը կապված է անձի հոգեսեռական զարգացման հետ: Սեռական հասունացման սկզբում դեռահասների շրջանում ի հայտ են •գալիս յուրատեսակ հրապուրանքներ հակառակ սեռի անձանց նկատմամբ, որոնք կարելի բնորոշել որպես պլատոնական սիրահարություն՝ գունավորված սիրահարության օբյեկտի իդեալականացման հետ կապված ռոմանտիկ վեհ զգացումով: Պատանեկան առաջին զգացումը պետք է արժանանա ուսուցիչների, ծնողների հոգատար, նուրբ վերաբերմունքին: Այս դեպքում անթույլատրելի են սիրահարութան օբյեկտին ծաղրելը, ստորացնելու ձգտումը  պատանու կամ աղջկա ներկայությամբ, անուրջների հապճեպ խորտակումը: Պետք է հաշվի առնել, որ միայն հետագայում՝ սեռական հասունացման ավարտից հետո, երևան են գալիս սեռական յուրատեսակ հույզերը, աշխուժությունը, ձևավորվում է հասուն սեռական հրապուրանքը, որի հիման վրա ձևավորվում է ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐԸ:
ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՄԱՍ 1 - հետաքրքիր, Սեր
32

16

4887

  • Tinga
    2011-05-21 16:00:09
    Շատ հետաքրքիր էր.... (լավ) (լավ) (բռավո)
  • Lusine
    2011-05-21 16:02:10
    ՄԵՐՍԻ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ՇԱՏ ՕԳՆԵՑԻՐ (ծաղիկ) (ծաղիկ)
    • Tinga
      2011-05-21 16:04:01
      Չարժի Լուսինե ջան... հարցեր լինի ասա,սիրով կօգնեմ.... (լավ) (լավ) (ժպիտ)
      • Lusine
        2011-05-21 16:05:09
        (ծաղիկ) (ծաղիկ) O:) O:) ԵՂԱՎ (ծաղիկ) (ծաղիկ)
  • Աստղ
    2011-05-21 16:32:29
    (:| Բա իսկական սերը՞՞..թե հաջորդ պոստի մեջ կլինի... :)
    • Lusine
      2011-05-21 16:37:21
      ԱՍՏՂ ՋԱՆ ԷԴ ՄԻ ՔԻՉ ՀԵՏՈ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Աստղ
        2011-05-21 16:39:22
        (գինի) հա լավ...ես ասի չի լինելու.. :)
      • Lusine
        2011-05-21 18:01:29
        ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԿԱ (խոնարհվել) (խոնարհվել)
  • charliz (Mar)
    2011-05-21 16:33:09
    իմ կարծիքով սիրահարվածությունը սիրո առաջին փուլն է, որ էդ էտապը անցար սկսվումա սերը O:) O:) O:)
    • Lusine
      2011-05-21 16:43:19
      ԴԵ ՆԱՅԱԾ ԻՆՉ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ Ա...ԲԱՅՑ ՀԱՃԱԽ ԷԴ ՎԵՐԱԾՎՈՒՄ Ա ԺԱՄԱՆՑԻ..
  • celafon
    2011-05-21 17:09:40
    քիմիական պրոցեսս ա և վերջ
    • Lusine
      2011-05-21 17:32:01
      ԸՆԴԱՄԵՆԸ ԷԴ????????ՈՆՑ ԿԱՐԵԼԻ Ա ՍԵՐԸ ՆՄԱՆ ՁԵՎՈՎ ԲՆՈՒԹԱԳՐԵԼ?ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՉԵՔ?
  • ԱՆԻ
    2011-05-22 13:00:33
    իրականում սերը սուտա և սիրով առաջնորդվելն էլա սխալ,ամենակարևորը էդ մարդը քեզ դուր գա,պարտադիր չի ռոմանտիկ սեր լինի, որովհետև ընտանիք կազմելուց հետո էտ սախ անցնումա մնումա միայն հարգանքը ու էն թե դու քեզ վոնց ես զգում տվյալ մարդու հետ
    • meline_avetisyan
      2011-05-22 17:31:12
      չէ կարողա էս պահին ինքը քո դուրը գա,բայց հետո չգա
  • meline_avetisyan
    2011-05-22 17:29:51
    շշաաաաաաաաատ լավ պոստ էր (լավ) ապրես (ծաղիկ)
  • Lusine
    2011-05-22 17:36:28
    ՄԵՐՍԻ ՄԵԼԻՆ ՋԱՆ (ծաղիկ) (ծաղիկ)