Copy SMS

...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ... -

***


Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ,
Լիք-լցված սրտով նստեմ միայնակ,
Գրկեմ վարդերըս դալուկ, դժգունակ,—
Մեռնող վարդերըս փայփայեմ ու լամ։
Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան
Անձրևոտ օրվա մութ երկնքի տակ,
Ամայի դաշտում նստեմ միայնակ,—
Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ...
Անծիր աշխարհի դժկամ ու դաժան
Ուղիների մեջ իմ սերը կորած
Էլ չըորոնեմ։ Մթնում մոլորված՝
Դառը խոհերըս գրկեմ, հեկեկամ,
Անվե՛րջ հեկեկամ...
***
Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ։
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա. —
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։
Մենք մնաս բարով չասինք իրարու,—
Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել։
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։
Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվըրդով։
Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—
Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ...
***
Երբ պայծառ օրդ տխուր կմթնի,
Եվ սիրտդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կզգաս,
Որ որոնածդ բնավ չես գտնի...
Բայց դու կգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կվախճանեն,
Վերջին հույսերդ կդավաճանեն, —
Դու որոնածդ բնավ չես գտնի...
Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտդ կճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կգրկես և կհեկեկաս. —
Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի...
***
Երբ տենչանքներս բոլոր ինձ լքեն,
Երբ երազներս բոլոր փշրվեն,
Երբ քո փոխարեն քամին ինձ հպվի,
Հաստատ իմացի՛ր, Էլ ինձ չես գտնի՛:
Երբ փոթորիկը ինձ հեռու քշի,
Երբ ինքը՝ սերը, էլ ինձ չգտնի,
Դու ինձ մոռացիր ու էլ մի՛ փնտրիր:
Երբ արցունքներս նույնիսկ չսփոփեն,
Երբ թաց աչքերդ իմ հետքը փնտրեն,
Հիշողություններդ դուռդ բաբախեն,
Եվ շուրջդ ամեն ինչ ինձ հիշեցնի,
Համոզված եղիր, որ ինձ չես գտնի:
Գուցե դու զղջաս, բայց ուշ կլինի,
Անձրևը հետքս սրբած կլինի
***
Ու ես չասացի ոչ ոքի ոչինչ ...
Քո ժպիտը՝ քեզ, իմ լացն ինձ մնաց
Եվ աչքերի մեջ իմ լացակումած
Դեռ ժպտում էին աչքերը քո ջինջ
Ու ես չասացի ոչ ոքի ոչինչ ...
Մթագնում էր նեղ նրբանցքը ոլոր,
Եվ իմ մերժվածի քայլերը մոլոր
Որոնում էին աչքերը քո ջինջ
Ու ես չասացի ոչ ոքի ոչինչ ...
Եվ ընտելացա մերժումի ցավին,
Եվ ընկերացա ուրիշ մի լավին,
Եվ չմոռացա աչքերը քո ջինջ
Ու ես չասացի ոչ ոքի ոչինչ ...
***
Այդ ժամանակ չի լինի
Ո՛չ ժամանակ, ո՛չ եղանակ,
Այդ ժամանակ ես չեմ լինի միայնակ.
Երբ դու լինես կողքիս մենակ
Պետք չի լինի ինձ ժամանակ,
Երբ դու լինես կողքիս մենակ
Ես կլինեմ աշնան թախծոտ մի եղանակ,
Երբ դու լինես կողքիս մենակ
Չեմ զգա երբեք ինձ միայնակ:
Իսկ եթե դու լինես հեռվում,
Նույնիսկ մտքով շատ շատ հեռվում.
Ես կդառնամ անցած վայրկյան
Ժամանակի մեջ անսահման,
Ես կդառնամ լացող աշուն
Ուր անձրև է միայն տեղում,
Ու կդառնամ անցորդ միայնակ
Ով քայլում է լուռ ու մենակ:
***
Աչքերդ փակիր ես հեռանում եմ`
Սրտում խեղդելով արցունքներս տաք,
Եվ վերջին անգամ ես քեզ խնդրում եմ
Ներիր, որ ես քեզ սիրում եմ անչափ:
Աչքերդ փակիր աղաչում եմ քեզ
Չեմ կարող տեսնել աչքերը քո թաց,
Գիտեմ սիրում ես ինձ առաջվա պես,
Իսկ ես գնում եմ հավիտյան, անդարձ...
Աչքերդ փակիր` ես հեռանում եմ,
Եվ միշտ իմացիր, որ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…
***
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ,
Քո զգաստությունն էլ իմաստ չունի,
Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին,
Բնի հաստությունն էլ իմաստ չունի....
Այս եղած-չեղած, մեղաց աշխարհում
Հնում իր ուղին շեղած աշխարհում
Իմաստունների թիվն այնքան է շատ,
Որ իմաստությունն էլ իմաստ չունի:
***
Էլ չկա իմ մեջ ոչինչ որ հուզի,
Ոչ նախշեր, ոչ հրաշք անդիմադրեի
Ոչ ինչ-որ ցնորք անբացատրելի..
Գլուխ խոնարհեցի մեծն սիրո առաջ
Ու մենությանը թևանցուկ արած
Մտա ճանապարհը որ տանի…
10

11

5124

  • meline_avetisyan
    2011-05-23 16:58:50
    շաաաաաաաաաաատ գեղեցիկ բանաստեղծություններ էին (բռավո) (լավ)
  • INESSA
    2011-05-23 17:03:31
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Անահիտ
    2011-05-23 21:24:54
    Երբ տենչանքներս բոլոր ինձ լքեն, Երբ երազներս բոլոր փշրվեն, Երբ քո փոխարեն քամին ինձ հպվի, Հաստատ իմացի՛ր, Էլ ինձ չես գտնի՛: Երբ փոթորիկը ինձ հեռու քշի, Երբ ինքը՝ սերը, էլ ինձ չգտնի, Դու ինձ մոռացիր ու էլ մի՛ փնտրիր: Երբ արցունքներս նույնիսկ չսփոփեն, Երբ թաց աչքերդ իմ հետքը փնտրեն, Հիշողություններդ դուռդ բաբախեն, Եվ շուրջդ ամեն ինչ ինձ հիշեցնի, Համոզված եղիր, որ ինձ չես գտնի: Գուցե դու զղջաս, բայց ուշ կլինի, Անձրևը հետքս սրբած կլինի (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) շաաաաաաաաաատ լավն էր սաաաաաաաաաաաաա
  • nane m
    2011-05-23 21:29:24
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) :) :) (ծաղիկ)
  • Knarik
    2011-05-23 21:39:26
    մի բան հարցնեմ nane m ջան,դու էիր գրել???որովհետև երբեք չէի կարդացել..........լավն էին (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • nane m
      2011-05-23 21:43:57
      Չէ Knarik ջան, (ժպիտ) (ժպիտ) շաաաաաաատ կուզեի ես գրած լինեի, բայց գրածներս բանաստեղծություններ են Տերյանից, Համո Սահյանից, Կապուտիկյանից O:) O:)
      • Knarik
        2011-05-23 22:26:59
        աաաաաա (օգո) ամոթ ինձ (ախ) (ախ) (ախ) :)
      • nane m
        2011-05-23 22:29:35
        ամոթ չի Knarik ջան, (ժպիտ) փորձել եմ այնպիսի բանաստեղծություներ գրեմ, որ այդքան էլ հայտնի չեն, փաստորեն ստացվեց O:) O:) O:)
      • Knarik
        2011-05-23 23:04:12
        դեեե հա,ստացվեց :) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ՇԱՔԵ
    2011-05-23 23:13:42
    ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՇԱՏ ԼԱՎՆ ԷԻՆ ՈՒ ԻՆՁ ԷԼ ԷԻՆ ԱՆԾԱՆՈԹ, ՉՆԱՅԱԾ ՏԵՐՅԱՆ ՈՒ ՍԱՀՅԱՆ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ
  • ԹԻՆԱ
    2011-05-24 12:22:01
    Շատ գեղեցիկ էր: (ծաղիկ) (բռավո)