Շեր՝ ֆորեվեր...
Շեր. . «Այո, ես իսկապես հայուհի եմ» ..
Շերի կարիերան... 1993թ..մութ ու ցուրտ տարիներ..Շերը Հայաստանում (ֆոտո)...
Լրացավ Շերի 65 ամյակը...
.

Շերի հարցազրույցը Արմենիա TV-ին (վիդեո)
«Երբ տեսա հորս, նկատեցի, որ մենք շատ նման ենք: Բայց երբ եկա Հայաստան, ապշեցի, որ նման եմ բոլորին, բոլորն էլ՝ ինձ: Դա ինձ համար բացահայտում էր, այո ես իսկապես հայուհի եմ»
Նրա իսկական անունը Շերիլին Սարգսյան է / Cherilyn Sarkissian: Ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին: Նրա հայրը հայ էր, բեռնատար մեքենայի վարորդ, ով լքել է ընտանիքը, երբ Շերիլինը ընդամենը երկու տարեկան էր:
Դպրոցի ավարտական դասարաններում սովորելիս Շերիլինը հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ երաժիշտ Սոնի Բոնոյին: Նրանց դուստրն է Չեստիտի Բոնոն, որն այժմ փոխել է սեռը եւ տղամարդ է:



1976թ ծնվեց Շերի եւ հայտնի երաժիշտ կիթառահար Գրեգ Ալմանի որդին՝ Էլիջան:


Շերը նաեւ բարեգործական ծրագրեր է իրականացնում, ավելի կոնկրետ` օգնում է ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին:
«Ցուրտ ու մութ տարիներ». Շերի այցը Հայաստան

Մարդասիրական օգնություն բերող օդանավով Շերը Հայաստան էր եկել 1993 թվականի գարնանը՝ «ցուրտ ու մութ տարիներին», երբ Ղարաբաղի պատերազմում դեռ զինադադար չէր հաստատվել։ Նա իջեւանել էր «Արմենիա» հյուրանոցում:
Ամերիկյան մամուլի էլեկտրոնային արխիվներում պահպանվել են նրա այցի մասին հաղորդագրությունները: Երգչուհին մոտավորապես 3 միլիոն դոլարի օգնություն էր բերել Հայաստան` դեղորայք, համակարգիչներ, խաղալիքներ:

Երկօրյա այցի մասին նա ասել էր, թե դա իր համար անհավատալի ժամանակ է՝ առաջին անգամ զգում է իր հայկական ինքնությունը։ «Երբ ես եղա Հայաստանում, գնացի Երեւան հենց այն ժամանակ, երբ այնտեղ պատերազմ էր: Իմ հայրը հայ է, բայց ես ծանոթացել եմ նրա հետ, երբ 11 տարեկան էի, այսինքն մինչեւ 11 տարեկանը չեմ իմացել, որ հայ եմ: Իսկ երբ տեսա հորս, նկատեցի, որ մենք շատ նման ենք: Բայց երբ եկա Հայաստան, ապշեցի, որ նման եմ բոլորին, բոլորն էլ՝ ինձ: Դա ինձ համար բացահայտում էր, այո ես իսկապես հայուհի եմ»,- ասել է Շերը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:
Չխամրող աստղը իր կարիերայի ընթացքում ստացել է Օսկար ու Գրեմմի մրցանակները, նրա երգերի 100 միլիոն ձայնասկավառակ է վաճառվել, եւ այժմ նույնպես աշխարհով մեկ միլիոնավոր մարդիկ շարունակում են երկրպագել ու շնորհավորել 65-ամյա Շերին:
Հավերժ երիտասարդ դերասանուհին նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմում եւ հեռուստատեսային նախագծերում: Նա թողարկել է 25 ձայնասկավառակ, նրան “դիվա” են անվանում: Նա համբավ ունի, երկրպագուների սեր, հայտնի է բազմաթիվ սիրավեպերով, ամուսնալուծություններով, պլաստիկ վիրահատություններով: Շերի մասին կարելի է անդադար պատմել:65 տարեկանում երգչուհին կրկին գեղեցիկ տեսք ունի ու մարմնի անզուգական կազմվածք: Շերը շարունակում է աշխատել եւ նկարահանվել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում:
հայերեն
amp;feature=related
www.bravo.am www.azatutyun.am
laura.sir
2011-05-29 00:26:33Alla
2011-05-29 01:02:35Աստղ
2011-05-29 09:47:24Knarik
2011-05-29 11:30:49Աստղ
2011-05-29 12:27:23Knarik
2011-05-29 13:10:19Աստղ
2011-05-29 13:12:37Knarik
2011-05-29 17:56:58Աստղ
2011-05-29 19:20:42ՇԱՔԵ
2011-05-29 13:16:53meline_avetisyan
2011-05-29 14:36:28Աստղ
2011-05-29 14:41:33meline_avetisyan
2011-05-29 14:44:41Աստղ
2011-05-29 14:50:16Աստղ
2011-05-29 16:28:43meline_avetisyan
2011-05-29 16:43:31Աստղ
2011-05-29 16:49:13meline_avetisyan
2011-05-29 17:08:27Աստղ
2011-05-29 18:31:18meline_avetisyan
2011-05-29 18:46:56Lusine
2011-05-29 15:19:32Աստղ
2011-05-29 21:10:08Lusine
2011-05-29 23:25:51Աստղ
2011-05-30 10:51:20Sona
2011-05-29 18:57:59Աստղ
2011-05-29 19:31:43Marion
2011-05-29 22:47:44Marion
2011-05-29 23:40:19Աստղ
2011-05-30 16:49:51Luso
2011-05-30 11:47:01Աստղ
2011-05-30 17:16:49