Copy SMS

ԴԱՐԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ` ՀԱՐՐԻ ՀՈՒԴԻՆԻ

ԴԱՐԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ` ՀԱՐՐԻ ՀՈՒԴԻՆԻ -
1899 թ. հունվարի 5-ին Չիկագոյի թերթերից մեկը տպագրեց իր թղթակցի հաղորդագրությունը մի անսովոր դիպվածի մասին, անծա­նոթ մի երիտասարդ փողոցում մոտեցել էր ոստիկանին և հայտարա­րել, որ նրա գոտուց կախված ձեռնաշղթաներն իր համար սարսափելի չեն։ Ոստիկանը առանց պատասխանի արժանացնելու, ձեռնաշղթանե­րը վարպետորեն հագցրել է երիտասարդի դաստակներին։ Վերջինս թի­կունքով շրջվել է, արագորեն հանել ձեռնաշղթաները և ժպտալով վե­րադարձրել ոստիկանին։ Թղթակցին ճարպիկ երիտասարդը հայտնել է իր անունըՀաորի Հուդինր։ Այդ անունը դեռևս անծանոթ էր ընթերցող­ներին։ Միայն Մարտին Բեյկի տնօրինած «Օրփեոս» վարյետեում աշ­խատանքի անցնելուց հետո Հուդինին հանրաճանաչ դարձավ։
Այդ զարմանալի արտիստը ծնվել է 1874 թ. Բուդապեշտում։ Նա ռա– բի Մայեր Մամուել Վայսի յոթերորդ զավակն էր։ Նրա իսկական անունը էրիխ Վայս է։ Նրա ծննդից երկու տարի անց ընտանիքը արտագաղթեց Ամերիկա, որտեղ էլ նա իր համար հորինեց Հուդինի կեղծանունը։ Հու– դինիին անհնար էր կապկպել։ Նա բացում էր ցանկացած ձեռնաշղթա­ներն ու ոտնաշղթաները, նույնիսկ, եթե դրանք ոստիկանների հատուկ պատվերով էին պատրաստած, կարողանում էր ազատվել զսպաշապ– կից, եթե նույնիսկ ոտքերից կախված էր լինում՝ օդի մեջ։
1900 թ. ապրիլի 11-ին օրենքի պահապանները գրավոր ընդունե­ցին իրենց վերջնական պարտությունը։ Կանզաս Սիթիում՝ մերկ Հուդինին ոչ միայն ձեռքերն ազատեց հինգ զույգ ձեռնաշղթաներից, այլև ութ րոպեում դուրս եկավ բանտախցից, որի դռան փականքն ստեղծո­ղը արտոնագիր էր ստացել։
Արտիստի հաջողությունները այլևս մրրիկի էին նման։ Անգլիայում նա մարտահրավեր նետեց հռչակավոր Սքոթլանդ-յարդին։ Նրան ման­րազնին խուզարկեցին, շղթայեցին և նետեցին Բրիքսթոնյան բանտի խցերից մեկը։ Մի ժամից հետո նա առանց ձեռնաշղթաների հայտնվեց բանտի դարպասի մոտ։
Հոլանդիայում մերկ և շղթայակապ նրան դրեցին զամբյուղի մեջ, փակ զամբյուղը դրեցին ավելի մեծ զամբյուղի մեջ։ Եվ այդպես՝ 13 ավելի ու ավելի մեծ, փակ զամբյուղների մեջ։ Հինգ րոպեից զամբյուղ­ները ծածկող վարագույրի ետևից հայտնվեց Հուդինին։ Բայց ամենա­զարմանալին այն էր, որ զամբյուղները անվնաս էին ու փակ։ Ձեռնա­շղթաները առաջին, ամենափոքր զամբյուղի մեջ էին։
Գերմանիայում տասը րոպեում Հուդինին դուրս եկավ Բեռլինի Մոաբիտ բանտից։ Մինչ թերթերի լուսանկարիչներն ու հետաքրքրա­սերները նրան սպասում էին կենտրոնական մուտքի մոտ, նա սեղմեց փողոցի անկյունում հերթապահող ոստիկանի ձեռքը և հեռացավ։
Ռուսաստանում Հուդինին դուրս եկավ Բուտիրկայից և կալանա­վորներ տեղափոխող փակ վագոնից։
Ամերիկայում նա դուրս պրծավ մահապարտների խցից։ Գրող էդգար Դոքթորոլուն իր «Ռեթհայմ» վեպում Հուդինիի մասին գրում է. «Նա փախչում էր բանտի նկուղից, ամուր մեխված տակառից, հաստ փոստային պարկից, դաշնամուրի ցինկե փակ պատյանից, հսկայա­կան գալվանական կաթսայից, ֆուտբոլի գնդակի, գրասեղանի ու եր­շիկի կեղևի միջից։ Նրա բոլոր փախուստները խորհրդավոր էին, որով­հետև նա երբեք չէր կոտրում այն ամենը, ինչ իրեն կաշկանդում էր և նույնիսկ բաց չէր թողնում դրանք»
23

13

2239

  • MARIAM MESSI
    2011-06-11 12:26:34
    այ քեզ բան տենաս ոնցա անում? (դեմք) (դեմք) (դեմք) (դեմք) (վայքո) (վայքո)
  • SMBAT
    2011-06-11 12:29:41
    ԴԱ ՈՉ ՄԵԿԻ ՀԱՅՏՆԻ ՉԻ,ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵԼ ԿՈՉՎՈՒՄԱ ԴԱՐԻ ՀԱՆԵԼՈՒԿ (:| (դեմք)
  • Alla
    2011-06-11 12:31:35
    հոգիա եղել... (խփո)
  • Sofochka
    2011-06-11 12:58:36
    ես սրա մասին կարդացել եմ http://2friends.do.am/blog/dari_hanelowky_39_96_harri_howdini/2011-04-02-16
  • Narekeph
    2011-06-11 13:08:53
    այ քեզ մաաաաաաարդ իսկապես որ առեղծվածա ես մարդը :O :O :O :O :O
  • Ana
    2011-06-11 13:18:02
    բայց սենց ինչ լավ կլնի չէ???? ջաաաաաաան,լավն էր այյյյյյյ...շաաաաատ հետաքրքիր մարդ աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա :O :O
  • ՇԱՔԵ
    2011-06-11 13:55:20
    ԱՅ ՔԵԶ ՄԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐԴ, ԱՅ ՔԵԶ ՀՐԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՇՔ :O :O :O :O :O
  • Lyov
    2011-06-11 14:38:56
    Պռճկվածը ինչ էլ կարողացելա,, բայց դեմքա եղել հաստատ,,, (բռավո) (բռավո)
  • Աստղ
    2011-06-11 14:53:22
    (լավ) շաատ հետաքրքիր էր (ախ) (լավ) երեխեք իրա մասին շատ սիրուն ու հետաքրքիր ֆիլմ կա, նայեք.. (խփո) (խփո) http://www.rouminga.ru/preview/1333472393.jpg
  • Aram
    2011-06-11 15:49:11
    Սմբատ,եթե իմ կայքից նյութ ես վերցնում,լավ կլինի աղբյուրը գրես http://2friends.do.am/
  • Մոնտե Քրիստո
    2011-06-11 19:36:55
    Անկեղծ ինչ որ հավատս չի գալիս,ոնց ասում են-ստեղի ինչ որ բան են չի :^) :^) :^) :^)
  • Knarik
    2011-06-11 22:52:55
    հաստատ հոգիա էր (ախ) (ախ) (ուրախ)
  • Լուսնյակ
    2011-06-18 11:29:02
    Բայց ինչ որ մեկը ի վերջո կլինի որ կգուշակի այս արտասովոր դարի հանելուկը: