Copy SMS

Ծովի ձայնը կարող է և սպանել է մարդկանց

Ծովի ձայնը կարող է և սպանել է մարդկանց - Հին ծովային պատմություններում հաճախ հիշատակվում է այն մասին, երբ բաց օվկիանոսում հանդիպել են նավեր, որոնց ամբողջ անձնակազմն ու ուղևորները գտնվել են մահացած` ամեն մեկն իր տեղում, որտեղ գտնվել է այդ պահին, կամ բացառձակ ոչ մեկ չի եղել նավի վրա և հապճեպ փախուստի վառ նշաններով։ Անկասկած նավի թիմն ու ուղևորները փորձել են փրկվել իրենց վրա հասնող անսպասելի մահից։
1948 թվականին Ուրանգ Մեդան հոլանդական նավի նավապետը ռադիոյով հաղորդել է աղետի ազդանշան, տեղեկացնելով, որ նավի վրա նավաստիները բոլորը մահացել են, ինքն էլ է մահանում։ Երբ պատահարի վայր են հասել փրկարարները, նավի վրա ոչ մեկ կենդանի չի եղել։ Տարբեր տեղերում, դեմքներին սարսափի արտահայտությամբ, ընկած են եղել մարդկանց դիակներ։ Ավազակների հարձակումը բացառվում էր՝ մարմինները եղել են անվնաս, առանց կռվի հետքերի, թանկարժեք իրերն էլ բոլորը իրենց տեղում։
1960-ին Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են երկու բացարձակ անմարդ առագաստանավ ջրի, մթերքի և փրկարար միջոցների պաշարով։ Ի՞նչն է ստիպել մարդկանց այդքան շտապ լքել նավը։ Եւ էլի շատ նման դեպքեր են գրանցվել ծովային պատմության մեջ։
Ճշմարիտ բացատրությունը այդ երևույթի երկար ժամանակ մնացել է հանելուկ։ Վերջին շրջաննում է միայն բացահայտվել դրա պատճառը:
1937-ին ռուս ֆիզիկոս Վ.Շուլեյկինը տպագրեց մի հոդված Ծովի ձայնը գայթակղիչ վերնագրով։ Նա ապացուցեց, որ երբ քամին սլանում է ալեկոծվող ծովի ալիքների վրայով, օդում առաջանում են մեր լսողությանը անհասանելի ցածր հաճախության ինֆրաձայնային ալիքներ, որոնք ի զորու են անցնել մեծ տարածություններ։ Ինֆրաձայնին հատկանիշ է կենսաբանական ակտիվությունը, ինչի հիմքում է նրա համընկնումը մարդու ուղեղի ալֆա-ռիթմերի հետ։
15-20 Հերց հաճախությամբ ձայնը մարդը արդեն չի լսում, սակայն այն ռեզոնացնելու դեպքում կարող է ցավ պատճառել ականջին։ 15 Հց-ից ցածր նրա ազդեցությունը ուժեղանում է։ 7 Հց-ի դեպքում և ավելի ցածր, որոշ պայմանների դեպքում մարդիկ մահանում են։ Նրանց սպանում է ձայնը։
Ում հետաքրքիր է իմանալ՝
20 – 30 Hz- գլխի ռեզոնանս
40 – 100 Hz-աչքերի ռեզոնանս
0.5 – 13 Hz -շնչառական ապարատի ռեզոնանս
4 – 6 Hz-սրտի ռեզոնանս
2 – 3 Hz- ստամոքսի ռեզոնանս
2 – 4 Hz – հաստ աղիքի ռեզոնանս
6 – 8 Hz- երիկամների ռեզոնանս
2 – 5 Hz -ձեռքերի ռեզոնանս
12

10

3931

  • Misho
    2011-06-11 14:51:20
    15-20 Հերց հաճախությամբ ձայնը մարդը արդեն չի լսում:::::::բայց ես գիտեմ որ լսելի ձայնը 16-20000 հց է
  • Վահագն
    2011-06-11 15:17:54
    բայց այդ Ենթաձայն չի կոչվում?
  • levenika
    2011-06-11 15:19:19
    բա իրա ասածն էլ էտ ա նոր 16ից լսվում ա,,,ես չեմ կասկածում որ բերմունդյան եռանկյունու առեղծվածը հենց էս ա որ կա,,բայց համենայն դեպս հետաքրքիր էր իմանալ,,ես առեղծվածների հետն էլ բնության սիրահար եմ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (օգո) (օգո) (օգո) (օգո)
  • levenika
    2011-06-11 15:20:35
    բա իրա ասածն էլ էտ ա նոր 16ից լսվում ա,,կախված տեղից ու մարդու օրգանիզմից,,,ես չեմ կասկածում որ բերմունդյան եռանկյունու առեղծվածը հենց էս ա որ կա,,բայց համենայն դեպս հետաքրքիր էր իմանալ,,ես առեղծվածների հետն էլ բնության սիրահար եմ
  • levenika
    2011-06-11 15:20:59
    բա իրա ասածն էլ էտ ա նոր 16ից լսվում ա,,կախված տեղից ու մարդու օրգանիզմից,,,ես չեմ կասկածում որ բերմունդյան եռանկյունու առեղծվածը հենց էս ա որ կա,,բայց համենայն դեպս հետաքրքիր էր իմանալ,,ես առեղծվածների հետն էլ բնության սիրահար եմ (լավ) (լավ) (լավ) (լավ) (օգո) (օգո) (օգո) (օգո)
    • Misho
      2011-06-11 15:45:22
      մի հատ էլ գրի (ժպիտ) (ժպիտ)
  • levenika
    2011-06-11 15:52:46
    կներեք ես մեղավոր չէի,,,ես մի անգամ եմ թողել :@ :( :( :( (դեմք) (դեմք) (դեմք)
    • Misho
      2011-06-11 15:56:12
      կներեք ինչի ես ասում.....ինչ կարիք կա
  • levenika
    2011-06-11 16:13:27
    բա նենց ես ասում մի հատ էլ գրի ոնց որ ես եմ մեղավոր ]:) ]:) ]:) ]:) :( :(
    • Misho
      2011-06-11 17:47:38
      ]:) ]:) ]:)