Copy SMS

ՊԱՐԶԱՊԵՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:

Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:


Աշխարհի ամենաերկար ավտոմոբիլը կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ. է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս:



Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին...


Մորեխը բնության ստեղծած ամենաահավոր արհավիրքներից մեկն է: Ժողովուրդներ են անհետացել երկրի երեսից՝ մնալով առանց սննդի, երբ ագահ միջատներն անցել են նրանց տարածքով: Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ դրանց երամը կարող է մեկ օրում խժռել 80 հազար տոննա հացահատիկ, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ է 600 հազար բնակիչ ունեցող քաղաքին մեկ տարի կերակրելու համար:


Նոր տարվա գաղափարը Եգիպտոսում կապվել է Նեղոս գետի հետ: Նեղոսի վարարման և Սիրիուս աստղի երևալու միջև ընկած ժամանակաշրջանը կոչվել է տարի:
Ռուսները Նոր տարին նշել են սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին: 1582 թվականից որոշվեց Նոր տարվա սկիզբը համարել հունվարի 1-ը: Նոր կամ Գրիգորյան տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգորի կողմից: Հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է 13 օր:


Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճառվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է» 30 վայրկյան:


Շատերը գտնում են, որ վաղածին երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման հավանականությունը քիչ է: Թերևս, բայց վաղածին են եղել Նյուտոնը, Դարվինը, Նապոլեոնը, Վոլտերը, Ռուսսոն, Կյուվեն, Հյուգոն, Լամարթինը և շատ ուրիշներ: Վոլտերը և Նյուտոնն ապրել են 84 տարի, Հյուգոն՝ 80 տարի:


Մարդու օրգանիզմի արյունատար անոթներն ունեն հարյուր հազար կմ երկարություն:


Ինչո՞ւ կանայք ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ, այսպիսին էր անգլիական հեռուստատեսության հայտարարած մրցույթի հարցերից մեկը: Առաջին մրցանակը ստացավ 54-ամյա Էվելին Վուդը, որը պատասխանել էր այսպես. «Որովհետև կինն ավտոմեքենային վերաբերվում է ինչպես իր ամուսնուն, այն դեպքում, երբ ամուսինը՝ ինչպես իր կնոջը:


Մերձավոր Արևելքում աճում են բույսեր, որոնք կոչվում են ծիծաղի ծաղիկներ: Ծաղիկների պտուղները՝ ոլոռի մեծությամբ սև հատիկները, մարդու մեջ առաջացնում են ծիծաղի բավականին երկար նոպա՝ 30-50 րոպե տևողությամբ: Տեղի բնակիչներն այդ հատիկները ծամում են ատամի ցավը հանգստացնելու համար:
13

10

1574

  • Ana
    2011-06-11 13:44:49
    հետաքրքիր էրրրրրրրրր... (օգո) (օգո) (օգո) (լավ) (ծաղիկ) (բռավո) (բռավո)
  • SMBAT
    2011-06-11 13:46:42
    :) :) :)
  • Daddy's little girl
    2011-06-11 13:49:04
    Շատ հետաքրքիր էր ապրես,,,,, (օգո) (օգո) (օգո) (օգո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • SMBAT
    2011-06-11 13:51:23
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • lilitsardaryan
    2011-06-11 14:08:07
    մերսի Սմբատ ջան, իրոք որ շաաատ հետաքրքիր էր (բռավո) (բռավո) շատ լավ պոստ էր (լավ)
  • SMBAT
    2011-06-11 14:09:37
    :) :) :) :) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lyov
    2011-06-11 14:25:11
    Դե Արտաշատցիներն ուրիշ են էլի,, Ապրես շատ,,, (բռավո) (բռավո)
  • SMBAT
    2011-06-11 14:26:32
    ՄԵՐՍԻ ԼՅՈՎ ՋԱՆ (լավ) (լավ) (լավ)
  • Ալեքս ԱՐՄ3Մ
    2011-06-11 15:51:55
    Վեռջիննելեր լավը 30-50 րոպե (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • Մոնտե Քրիստո
    2011-06-11 19:24:23
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)