Copy SMS

ԻՆՉ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՁԵՐ ԽԶԲԶՈՑՆԵՐԸ…

ԻՆՉ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՁԵՐ ԽԶԲԶՈՑՆԵՐԸ… - Հեռախոսով խոսելիս , մենք հաճախ, գրեթե առանց գիտակցելու, սկսում ենք թղթի վրա անել նախշեր, դեմքեր նկարել կամ երկրաչափական մարմիններ արտացոլել: Մի շտապեք դեն նետել Ձեր տարօրինակ խզբզոցները: Ինչպես կարծում են արտասահմանյան հոգեբանները, խզբզոցները շատ բան կարող են պատմել Ձեր բնավորության կամ տրամադրության մասին:                                        Գլանաձև, կլոր, ալեծածան գծեր- ուրիշների խնդիրները այնքան էլ Ձեզ չեն անհանգստացնում կամ էլ ընդհանրապես չեն հետաքրքրում: Հնարավոր է, որ Դուք թեթև ճգնաժամի մեջ եք: Հիմա աանհրաժեշտ է , որպեսզի ինքներդ Ձ եզ հետևեք և զրուցակցին հանկարծ չվիրավորեք                                                           Ծաղիկներ, արև -Ձեր հոգում այնքան Էլ ուրախ չէ, թեև կարող է հակառակը թվալ տվյալ պատկերներից: Դուք ավելի շատ երազում եք քնքշության և ընկերության մասին:                                                                                                                                       Փորձեք մոտակա ժամանակները անցկացնել մարդկանց շրջապատում:Ցանցեր -Դուք զգում եք , որ ռիսկային կամ ուղղակի անհարմար դրության մեջ եք գտնվում: Դուք հաճախ հակված եք վիրավորանքները և գրգռվածությունը կուլ տալ:                                                                                                                                            Միահյուսված սրտեր -Դուք լի եք զգացմունքներով: Ցանկանում եք համբուրել ողջ աշխարհը: Պետք չէ սառը պահել և թաքցնել ձեր զգացմունքները: Ցույց տվեք դրանք:                                                                                                                                            Պաստառի նման նախշեր- այս նախշը ասում է այն մասին, որ դուք ձանձրանում եք, հոգնեցրել է հեռախոսային խոսակցությունը և միգուցե նաև ձեր ամբողջ ապրելակերպը:                                                                                                                          Խաչեր- խաչերը արտահայտում են մեղքի զգացումը, որը հավանաբար ի հայտ է գալիս խոսակցության ընթացքում: Մի բան ձեզ վրդովում է կամ ինքներդ Ձեզ եք կշտամբում կամ էլ զրուցակիցը ՁեզԻՆՉ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՁԵՐ ԽԶԲԶՈՑՆԵՐԸ… - Մարդուկներ- այդ պատկերը անպաշտպանվածության նշան է կամ էլ ինչ – որ պատասխանատվությունից խուսափելու ցանկություն:                                              Քառակուսի, եռանկյուն և այլ երկրաչափական մարմիններ- պարզ է մեկ բան. Ձեզ հեշտ չէ շեղել: Դուք ունեք հստակ նպատակներ և համոզմունքներ և Դուք երբեք չեք թաքցնում Ձեր կարծիքը : Սովորաբար Դուք կենտրոնացած եք, փորձեք իրերին նայել ավելի պարզ ձևով:                                                                                           Մեղվի բջիջ- այս նկարը ասում է հանգստության ձգտման, հարմոնյայի , դասակարգված կյանքի մասին: Նաև այն կարող է ասել ընտանիք ստեղծելու ցանկության մասին:                                                                                                                  Շախմատի դաշտ- ինչպես թվում է, Դուք հայտնվել եք ոչ հաճելի կամ ծայրահեղ դժվար իրադրության մեջ: Եթե այդպիսի պատկերներ Ձեզ մոտ հաճախ են ստացվում, ապա դուք փորձում եք թաքցնել Ձեր բարդույթները:                                  Շրջանների միահյուսում- հաճախ այս նկարը արտացոլում է ձեր ցանկությունը որևէ բանում մասնակցել:Ներկա պահին Դուք զգում եք, որ իրադարձություններից դուրս եք:
14

11

6627

  • Զիզու
    2011-06-11 21:38:07
    Հետաքրքիրա //Բայց սրանից ելի կար .Ոնցվոր նույներ ;)
  • SMBAT
    2011-06-11 21:39:20
    ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ԻՆՁ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ :^) (:|
  • Մոնտե Քրիստո
    2011-06-11 21:39:38
    ճիշտա, էլիա եղել
  • KaroSevak
    2011-06-11 21:47:53
    http://www.copypaste.am/2011/05/22/71767/
    • Նարինե-Հենրիկ18
      2011-06-11 21:49:20
      հա լավ,երեվի չի նկատել,որ էլի ա եղել (:| ինքը նոր ա (լուսնաքայլ)
  • meline_avetisyan
    2011-06-11 21:49:23
    սրանից հաստատ էլի ա նեղել (:|
    • KaroSevak
      2011-06-11 21:52:26
      նեղել ?????
  • MARIam
    2011-06-11 21:59:45
    հետաքրքիր տեղեկությունա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Ana
    2011-06-12 12:14:27
    շաաաատ լավն էրրրր :) (լավ)
  • Արմեն
    2011-06-12 12:32:55
    Հա հաստատ էլի ա եղել
  • ՇԱՔԵ
    2011-06-13 21:28:21
    ՀԱ ԵՂԵԼ Ա ԲԱՅՑ, ԿՌԻՎ ՄԻ ԱՐԵՔ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԼԱՎՆ ԷՐ