Copy SMS

ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ ՎԱՐԴԸ

Այս հիասքանչ ստեղծագործությունը պատկանում է հայ դասականության ամենափայլուն ներկայացուցիչներից մեկին:ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ ՎԱՐԴԸ -
Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունը այն հայերեն երգերից մեկն է,որով կարող ենք մրցել այլ դասականների հետ:Նման հանգստացնող,երգեցիկ ու ներդաշնակ ստեղծագործությունը չէր կարող անտարբեր թողնել :Երգը ավելի ճանաչելի դարձավ Սպանված աղավնի ֆիլմում Նազենի Հովհաննիսյանի կատարումից հետո:Մելիքյանը գրում է,որ ինքը փորձել է ստեղծել պարզ դյուրահաղորդ մեղեդի,բայց ոչ շաբլոն:Ստեղծագործության խոսքերի հեղինակը Գյոթեն է,իսկ թարգմանությունը Հովհ Թումանյանին է պատկանում:Երգեք ,հաստատ կհանգստանաք:
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Սեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,
Այ կարմիր վարդ, դաշտի միջին,
Վարդը ասավ. - Քեզ, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին,
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
ՈՒ անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին,
Փուշը նրա ձերքը ծակեց.
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

amp;feature=related

Սա Նազենի Հովհաննիսյանի կատարմամբ,իսկ հիմա օպերային հրաշալի երգչուհի Անահիտ Ներսիսյանի կատարմամբ
03-1 Melikyan Varde by Anahit Nersisyan
12

12

12704

  • Alla
    2011-06-14 10:24:08
    ես երգը շատ-շատ եմ սիրում,բնականաբար ոչ Նազենիի կատարմամբ... :)
    • Knarik
      2011-06-14 10:53:03
      հա ես էլ (ժպիտ)
  • Knarik
    2011-06-14 10:51:08
    շատ լավ երգա,շատ եմ սիրում (լավ) (լավ)
  • Arpi
    2011-06-14 11:09:06
    Շաաաատ սիրուն երգա (լավ) (լավ) (լավ)
  • Ալեքս ԱՐՄ3Մ
    2011-06-14 11:10:43
    շատ լավնա ես անգիր գիտեմ (բռավո) (բռավո) (բռավո) (ժպիտ)
  • Ana
    2011-06-14 12:37:18
    շաաաաաաաաաաաաատ եմ սիրոււււււււմմ էս երգըըըըըըըըըըըըըըըըըըըըըը
  • ARMINE
    2011-06-14 13:15:56
    Ես էլ եմ շատ սիրում ու O:) O:) O:) աղոթում եմ , որ Հայ ասպետին մեզ էս երգն ընկնի O:) O:) O:)
    • Նարինե-Հենրիկ18
      2011-06-14 13:25:14
      Ամմմմմ ինչ լավ կլինի (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) բայց ես եմ պատասխանելու ;) ;) ;)
  • Lyov
    2011-06-14 13:24:21
    Նազենին աղավաղում թողումա էս գյոզալ երգը,, ,,, ես էլ եմ շաաաաատ սիրում,, ու համ էլ երգում եմ,,, :P
  • ARMINE
    2011-06-14 14:19:17
    Հա Նար ջան թող մենակ ընկնի O:) O:) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • meline_avetisyan
    2011-06-14 20:26:55
    շաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում էս երգը (լավ) (խփո) շաաաաաաաաաատ լավն էր Նար ջաաաաաաաաաան (ծաղիկ) (բռավո)
  • Աստղ
    2011-06-14 20:56:03
    (խփո) Շաատ սիրուն երգա :) (ժպիտ)