Copy SMS

☁ ☁ ☁ Սարերիդ նման դու հպարտ ապրիր☁ ☁ ☁

☁ ☁ ☁ Սարերիդ նման դու հպարտ ապրիր☁ ☁ ☁ -
Ծանոթացանք 2008 թվականի ամռանը: Այգում  նստած,տարվել էի ընթերցանությամբ,երբ կողքովս անցավ ՀրաչՕն: Մի քանի քայլ անելուց հետո՝եկավ ու նստեց կողքիս նստարանին,հետաքրքրվեց,թե ինչ գիրք եմ կարդում… Խոսք տվեց՝իր գրքերից նվիրել… ՀրաչՕն ապրում է մեր հարևանությամբ,շատ անգամներ եմ առիթ ունեցել նրան տեսնելու,գիտեի,որ Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է.նրա մասին գիտեի ընդամենը այդքանը,ոչինչ ավելին… իսկ հիմա նստել է կողքիս,հարցեր է տալիս,պատմում է իր մասին…
Հաջորդ օրն իսկ  ուղարկեց  իր գրքերից երկուսը: Անմիջապես բացեցի գրքերից մեկի առաջին էջը ու կարդացի. <<Շատ սիրելի Արփինե Մ-ին. Ամեն հայուհի չէ,որ սար է: Քո մեջ լիքը սարեր կան: Դու ամեն օր բարձրացիր քո հոգու սարերը ու… Հպարտ մնա քո սարերի նման… Սարասիրով Հրաչ Մաթևոսյան>>: Այնքան գեղեցկություն ու հպարտություն կար այս խոսքերի մեջ… Հաճախ է խոսում հպարտության մասին,իսկ ինքը այնքան համեստ է,այնքան համեստ…☁ ☁ ☁ Սարերիդ նման դու հպարտ ապրիր☁ ☁ ☁ -

Ծնվել է Ահնիձորում,բայց ինչպես ինքն է ասում՝ ծնված օրից ավելի շատ սարեր է տեսել,բլուրներ,քան՝ձորեր: <<Իմ Մոտկոր աշխարհից,իմ Լոռի աշխարհից,երբ դուրս եկա,էլի սարեր տեսա,ավելի վիթխարի,երկնամերձ,վերջապես երազականչ Արարատ սարը տեսա,բայց դեռևս և ոչ մի սար իմ ծննդավայրի սարերի համը չի տվել…մեր սարերից,երբ  նայում էինք միայն սարեր էինք տեսնում: Տերյանական անուշ հեռուներից եմ,ասես,նայում: Չեմ  կարողանում բաժանվել մեր սարերից>>:
Երազներով ու քաղցր հուշերով է կապված իր անցյալի հետ…Մի օր,երբ  պատմում  էր  իր մանկության, ընտանիքի մասին՝արցունքներ նկատեցի նրա աչքերում: Երանի էր տալիս իր անցած  օրերին,ուզում էր նորից իր կողքին տեսնել իր հարազատներին՝<<Երանի Ավետիք պապս գար իր սարերից,
Երանի Իգնատ հայրս գար իր սարերից:
Ուր էր,թե Արուսյակ մորս ձայնն առնեի
Սարի ջրի ճամփից,սարի անուշ լեզվից,
Սարերի բուրմունքն առնեի մորս հոգնած գոգնոցից:
Երանի,հազար երանի կլիներ՝
Հրանտ ախպերս երևար իր սարերում☁ ☁ ☁ Սարերիդ նման դու հպարտ ապրիր☁ ☁ ☁ -

Ու ձայներ հպարտորեն.
Մենք ենք մեր սարերը…>>:
ՀրաչՕն շատ կապված էր  իր եղբոր  հետ,իր համար շատ ծանր է եղել  եղբոր մահը…կարոտով պատմում էր,հիշում ու արտասվում,թե ինչպես էին եղբոր հետ ուրախ վազվզում իրենց Ահնիձորում… Հրանտ Մաթևոսյանի մահից հետո մեծ թախիծ կա ՀրաչՕյի աչքերում…Ժպտում է,սակայն…սակայն աչքերը  չեն ժպտում…

Հիմա շատ է փոխվել ՀրաչՕն…☁ ☁ ☁ Սարերիդ նման դու հպարտ ապրիր☁ ☁ ☁ - Ծերացել է… Էլ առաջվա պես ամեն օր չեմ հանդիպում դրսում,հիմա շատ հազվադեպ է զբոսնելու գնում… Նստում է իր բազմոցին ու ընկղմվում է հուշերի,մտքերի գիրկը՝Նա ապրում է իր մեծ հրճվանքի ու թաքուն ողբերգության սահմանագծում…
Վերջերս նորից հանդիպեցինք մեր բակում,տեսա,թե ինչպես էր ձեռնափայտը ձեռքին՝ դանդաղ,համաչափ քայլերով մոտենում խանութին… Շատ ուրախացա,որ տեսնում  եմ նրան,անմիջապես մոտեցա,բարևեցի… բեռնեց  ձեռքս,համբուրեց և ասաց. << Այն օրը,երբ մեր տանն էիր՝մոռացա քեզ գիրք նվիրել…մոտ օրերս նորից արի մեր տուն՝ուզում եմ հետդ  խոսել>>:

ՀրաչՕ՝միշտ արցունքն աչքերին,քաղցր ժպիտը դեմքին՝ ՀրաչՕ…

Զարմանալի էս աշխարհում զարմանալու ոչինչ չկա…

Զարմանալի շատ բան ենք կորցրել:

Գոնե ուրախ լինենք,որ կորցրած զարմանք ունենք

Ու հույս ունենք,որ մի օր գտնելու ենք:

Ունեցածից ավելի շատ ենք կորցրել:

Եղածը չես պահում՝կորցնում ես:☁ ☁ ☁ Սարերիդ նման դու հպարտ ապրիր☁ ☁ ☁ -

7

7

2595

  • Arman barca
    2011-06-16 13:04:39
    Արփին ջան շատ լավ պոստ էր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lyov
    2011-06-16 13:08:38
    Հետաքրքիր էր,, (բռավո) (բռավո)
  • meline_avetisyan
    2011-06-16 13:34:32
    շատ լավն էր (լավ)
  • Hasika
    2011-06-16 16:39:09
    ԼԱվն էր, Ապրես... (լավ) (լավ) (լավ)
  • wia
    2011-06-16 19:49:35
    Ապրես շատ լավն էր: (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Mar (charliz)
    2011-06-16 20:26:25
    Արպինկա ջան,,,, շատ հետաքրքիր էր,,,, տակ դերժատь (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ARPINKA
      2011-06-17 23:03:43
      O:) O:) O:) O:) O:) Ուրախ եմ,որ հավանեցիք՝իմ հերթական ակնարկներից մեկն է O:) O:) O:) O:) O:)