Copy SMS

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ - հետաքրքիր

1.Կենտ աչքով է քեզ նայում,
Նայես՝ աչքով է անում,
Քեզ "կուլ տալիս" ինչպես կաս,
Բայց "անարատ" դուրս հանում:
2.Երբ պետք եմ՝ միշտ էլ
հենվում են, մաշում,
Երբ պետքս չունեն՝
ինձ չեն էլ հիշում:
3.Շատախոս է, շատախոս,
Փույթ չէ՝ ընկնի դար ու փոս,
Եթե նրան չտանջես՝
Նա կմնա միշտ անխոս:
4.Մեր տանը կա փոքրիկ ծով՝
Լիքը նախշուն ձկներով,
Եթե ուզեմ՝ կգրկեմ
Ծովն այդ երկու ձեռքերով:
5.Շող արևից փայլում է,
Տերը վրան քայլում է,
Իսկ երբ ուրիշը նստի՝
Կզգա՝ ճոճվող սայլում:
6.Չորս կողմ ջուր է, նա «ծարավ»,
Հյուսիս նայի, թե հարավ՝
Անվերջ մնում է տեղում,
Թեկուզ «լողում» է հանց նավ:
7.Երկու արև են՝ երկվորյակ եղբայր,
Մեկտեղ են տեսնում աշխարհն այս անծայր,
Թե որ չլիներ մի սար բաժանող՝
Նրանք գուցե և կտեսնեն իրար:
8.Ուտում է՝ երբ բանում է,
Ինչ էլ որ տաս՝ ծամում է,
Մի երգ ունի չխչխկան,
Լսես՝ քունդ տանում է:
9.Մի բերան է՝ երբ փակ է,
Երբ բացվում է՝ երկտակ է,
Պոչին սեղմես՝ կծամի,
Երբ չի ծամում՝ միշտ փակ է:
10.Ամենքի հետ սկսվում է,
Ամենքի հետ՝ ավարտվում:
Ամենքի հետ ավարտվելով՝
Երբեք էլ չի ընդհատվում:
ԴԵ ԳՈՒՇԱԿԵՔ
16

10

3296

  • ՆԱՌԱ
    2011-06-23 12:10:48
    (օգո) (օգո) (օգո)
  • Lilok
    2011-06-23 13:12:27
    7. աչքեր, 4. ակվարիում
  • NARA
    2011-06-23 14:19:34
    ճԻշՏ է
  • Marine15
    2011-06-23 16:05:43
    10. կյանք
  • NARA
    2011-06-23 16:13:22
    (ոչոչ)
  • NARA
    2011-06-23 18:04:14
    (օգո) (օգո) (օգո) (օգո)
  • R.P.-i @nkeruhi
    2011-06-23 18:53:42
    8.մորեխ
  • Suzanna
    2011-06-23 19:01:11
    1Լուսանկարչական սարք 2Ձեռնափայտ 3Լեզու 4Ակվարիում 5Սարդոստայն 6Կղզի 7Աչքեր 8Ջրաղաց 9Մկրատ 10Ժամանակ (ուռա) (ուռա) (ուռա)
  • Suzanna
    2011-06-23 19:01:26
    1Լուսանկարչական սարք 2Ձեռնափայտ 3Լեզու 4Ակվարիում 5Սարդոստայն 6Կղզի 7Աչքեր 8Ջրաղաց 9Մկրատ 10Ժամանակ (ուռա) (ուռա) (ուռա) (օգո) (օգո) (օգո) (օգո)
  • NARA
    2011-06-24 16:37:18
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)