Copy SMS

Ֆրունզե Դովլաթյան

Ֆրունզե Դովլաթյան -

Ֆրունզե Դովլաթյանը (Մայիսի 27, 1927, Գավառ – Օգոստոսի 30, 1997, Երևան)- հայ սիրված կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան է։
ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ 2007-ը հայտարարվել է դովլաթյանական տարի. հոբելյանը նշանավորվելու է կինոռեժիսորի անունով փողոցի անվանակոչմամբ, «Ֆրունզե Դովլաթյան» մենագրության հրատարակմամբ, «Ոսկե ծիրան» փառատոնում նրա արվեստին անդրադարձով և այլ միջոցառումներով։
Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից։
Արմեն Ջիգարխանյան
...Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով։
Հենրիկ Մալյան
«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Չինգիզ Այթմատով
Ծնվել է 1927 թվականին Նոր Բայազետում (Կամո)։ Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում գավառական թատրոնում։ Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը գրում է. «Առաջին մասնագիտությունը, որ շապիկի պես կպել էր Դովլաթյանի մարմնին, դերասանն էր»։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան, Դովլաթյանը սովորում է Գորկու անվան դպրոցում, ուր մշտապես գործող թատերական խմբակ կար։
Միշտ երազել էր ընդունվել Սունդուկյանի անվան թատրոնը։ Երազանքն իրականություն է դառնում և նա ընդունվում է մայր թատրոնի դերասանական ստուդիան (ղեկավար՝ Արմեն Գուլակյան)։
10 տարի հետո Դովլաթյանն ընդունվեց համամիութենական կինոստուդիայի ռեժիսորական բաժինը։ Կինոաշխարհում Դովլաթյանը դրսևորվեց որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ։ Նրա բոլոր կինոնկարներում («Առավոոտյան գնացքներ», «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին») հատվում են ազգային էության երեք հիմնական արժեքներ՝ սեր, հիշողություն, հայրենաբաղձություն։
2

4

2479

  • ՇԱՔԵ
    2011-06-23 13:43:47
    շԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՐԱՆ, ՇԱՏ ԼԱՎ Ա ԽԱՂՈՒՄ
  • NARA
    2011-06-23 16:14:21
    (լավ) (լավ)
  • Mar (charliz)
    2011-06-23 20:57:06
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) զեմլյակսա,,,,, ու պարզվումա մեզ հարևանա եղել :) :) :)
  • ARMINE
    2011-06-23 21:35:52
    Իրա կինոները նայել եմ, շատ լավ ռեժիսոր ու դերասանա:Հատկապես " Սարոյան եղբայրներ" կինոն սհատ հետաքրքիրա: