Copy SMS

Իմ ամենասիրած թեման`Շուտասելուկներ

Իմ ամենասիրած թեման`Շուտասելուկներ - հետաքրքիր1.Ծեր Ծատուրի տանձի ծառին,
Տասը ծանր տանձ կար ծերին:
2.Ցոլակը ցատկեց
Ցից ցանկապատից,
Ցանկապատը ցնցվեց
Ցոլակի ցատկից:
3.Ծտի ճուտը՝
Ճմբան ծերին,
Ծտի ճտի ճիտը՝
Ծուռ։
4.Մեր տան առաջ,
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ,
Մեր տան առաջ:
5.Սարի ուսին,
Սիրուն լուսին,
Սիրուն լուսին,
Սարի ուսին:
6.Ձուկը, մուկը մեկ տապակ,
Մուկը, ձուկը` մեկ տապակ,
Ձուկը ուտեմ, մուկը թալեմ,
Մուկը թալեմ, ձուկը ուտեմ:
7.Մկրատ տուր
Մտրակ տամ,
Մտրակ տուր
Մկրատ տամ:
8.Կարմի՛ր կովիկ,
Կաթ տու՛ր, կարագ,
Արտա՛կ, արի՛
Ու կե՛ր արագ:
9.Ծիտը ծառին ծլվլում է՝
Ծիվ, ծիվ, ծիվ:
Ծտի ճուտը՝ ճմբան ծերին,
Ծտի ճտի ճիտը՝ ծուռ։
10.Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:
11.Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:
12.Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:
12

2

8743