Copy SMS

Հարի Փոթերի մասին գրքերն առաջին անգամ կհայտվնեն էլ. տարբերակով

Հարի Փոթերի մասին գրքերն առաջին անգամ կհայտվնեն էլ. տարբերակով  -
Pottermore.com կայքում շուտով կտեղադրվեն Հարի Փոթերի արկածների մասին աուդիոգրքերն ու դրանց էլեկտրոնային տարբերակները: Այս մասին հայտարարել է շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսին:
Օնլայն խանութում տեղադրված գրքերը չեն ունենա DRM-պաշտպանություն. այս տեխնոլոգիան թույլ չի տալիս ֆայլը մի համակարգչից տեղափոխել մյուսի վրա: Դրա փոխարեն գրքի պատճենը կունենա թվային ջրանշում, որը ցույց կտա՝ ով է գնել տվյալ օրինակը:
Այսպիսի մեթոդ օգտագործվում է նաև Apple iTunes-ում:  Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Pottermore.com կայքում կտեղադրվեն ոչ միայն 7 գրքերն, այլև նոր նյութեր, որոնք նախկինում չեն հրապարակվել:
Կայքի բետա-տարբերակը թողարկվելու է հուլիսի 31-ին, իսկ հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ամբողջապես:
14

3

2198

  • Harry Potter
    2011-07-23 12:46:44
    Ես ցժվում եմ Հարի Փոթեր ֆիլմի համար (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Harry Potter
    2011-07-23 12:49:08
    Ես լսել էի էս որ սենց բան ա լինելու բայց չգիտեի որ սայթում մերսի տեղեկության կամար
    • Արամ Միլանիստա
      2011-07-24 19:13:25
      (լավ) (լավ) խնդրեմ, ի դեպ կինոն դուրսա եկել Փոթերի վերջին կինոն ;)