Copy SMS

FIFA 12-ը կթողարկվի սեպտեմբերին

FIFA 12-ը կթողարկվի սեպտեմբերին  -
Թողարկման է պատրաստվում  FIFA 12 համակարգչային ֆուտբոլային խաղը, հաղորդում է Electronic Arts-ը: Խաղը վաճառքի կհանվի սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ում, իսկ 30-ին՝ Եվրոպայում: Այսօրվա տվյալներով` PC-տարբերակը կվաճառվի միայն օնլայն՝ Origin ինտերնետային խանութի միջոցով:
Մշակումը, որի պատասխանատուն EA Canada-ն է, կատարվում է համարյա բոլոր տիպերի խաղային սարքերի համար՝ iPhone, iPad, iPod touch, Nintendo 3DS, PSP, PS2, PS3, Wii, Xbox 360 և PC: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն FIFA շարքի հետ, մանրամասնենք, որ դա ավանդական ֆուտբոլային սիմուլյատոր է, որտեղ խաղացողը մասնակցում է տարբեր ֆուտբոլային հանդիպումների, առաջնությունների և այլն:
Ըստ մշակողների՝ խաղը կտարբերվի նախորդից շատ ավելի բարձր որակի գրաֆիկական ու անիմացիոն լուծումներով, համակարգչային հակառակորդի կատարելագործված տակտիկայով, առավել իրական թվացող բախումներով և այլն:
5

7

1609

  • Elegance
    2011-06-26 14:45:35
    մեր մոտ ինչպես միշտ հոկտեմբերի վերջին նոր կհասնի
  • Ջիվան Պետրոսյան
    2011-06-26 15:59:40
    Երբ պետքա հասնի Հայաստան, որ խաղամ (:|
  • Արամ Միլանիստա
    2011-06-26 17:32:26
    նախ մեկնաբանությունները հայերեն, Ջիվան ջան դե հլա մոտ հոկտեմբերին կլինի էլի ամեն տարի հոկտեմբերինա լինում (գինի)
  • CHOBRA
    2011-06-27 23:50:43
    rutor.org էս սայտում բոլոր նոր խաղերրը կարաս գտնես,հենց խախը հելնումա մի քանի օր հետո քցում են սայտ,torrent ովա քաշվում. (լավ) (լավ)
    • Արամ Միլանիստա
      2011-07-05 18:02:10
      դե լավա մեծ հաճույքով կքաշենք այդտեղից (լավ) (լավ) (լավ)