Copy SMS

ՈՒզում եմ պատմել մի պատմություն...

ՈՒզում եմ պատմել մի պատմություն...
Սիրում էին նրանք անսահման…մաքուր և իրական սիրով…միայն տեսնեիք նրանց աչքերը , ինչպես էին փայլում ամեն վայրկյան…
ՈՒզում եմ պատմել մի պատմություն... -
Աղջիկը ասաց մի օր իր մայրիկին-Մամ ես չեմ կարող ապրել առանց նրա…սիրում եմ նրան…
Մայրը լուռ ժպտաց ու ասաց-ես ուզում եմ, որ դու լինես ամենաերջանիկը…բայց հասկացիր, հնարավոր է, որ նա լավ տղա է, բայց տուն չունեն, ես չեմ ուզում, որ դու ապրես այդպես, դու դրան սովոր չես…չեմ ուզում, չպետք է ապրես նրա հետ, մոռացիր նրան…աղջիկս, կամուսնանաս ուրիշի հետ, կմոռանաս ժամանակի ընթացքում,
ՈՒզում եմ պատմել մի պատմություն... -
Աղջիկը իմ ընկերուհին էր, լացակումած դիմեց ինձ…ասելով-ամեն իրավիճակում ինձ օգնել ես, խնդրում եմ , օգնիր ինձ…
Ինչ կարող էի ասել ես, սիրուն չհավատացող մի մարդ, բայց ասացի-Սիրիր նրան, եթե սիրտդ է ուզում…ավելին ասել չեմ կարող…
ՈՒզում եմ պատմել մի պատմություն... -
Ու հեռացավ առանց ինչ-որ բան ասելու…
ՈՒզում եմ պատմել մի պատմություն... -
Ես շատ եմ հարգում յուրաքանչյուրիդ ասածը...որովհետև սիրում եմ copy-ն ու նրա անդամներին, հուսով եմ կարտահայտեք ձեր կարծիքը...և ինչպես կվարվեիք դուք այս դեպքում...
27

27

2470

  • Մոնտե Քրիստո
    2011-06-28 00:18:18
    հաաաա, իրոք դժվարա Լիլ ջան, նույնիսկ չեմ փորձի ինչ որ բան խորհուրդ տալ, ուղղակի, եթե աղջիկը վստահա իր սիրո մեջ ու դա ԻՐՈՔ փոխաձարձա, թող պայքարի իր սիրո համար, այս պահին տուն չունեն, հետագայում կունենան
  • sweet L
    2011-06-28 00:20:33
    Շնորհակալ եմ Էդմոն ջան, այսինքն հիմա վարձով են ապրում... Այս ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱ ԹԱՆԿ ՄԱՐԴԻՔ ԾՆՈԽՆԵՐՆ ԵՆ , ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՍԽԱԼ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆ ՏԱ ,ես չէի կարող ասել...գիտես ինչ մի լսիր ծնողիդ...գուցե նա ճիշտ է...գուցե սխալ...պարզապես նա այն իրավիճակում էր,որ ով ինչ էլ ասեր նրա համար ճիշտ կթվար...
  • Մոնտե Քրիստո
    2011-06-28 00:29:42
    ճիշտա սխալ խորհուրդներ չեն տա, բայց երբեմն ծնողների խորհուրդները եսասիրական բնույթի էլ են լինում: այսինքն պարզա, որ աչ մի ծնող էլ չի ուզի, որ իր երեխան դժվար կյանքով ապրի, բայց նաև պիտի ընդունեն, որ արգելելվ կարող են ավելի դժբախտացնել
  • sweet L
    2011-06-28 00:33:36
    հա ես էլ եմ տենց մտածում...մարդ կա տուն էլ ունի ամեն ինչ էլ, բայց երջանկություն չունի, սեր չունի, իսկ նրանք իմ կարծիքով կարող են ստեղծել, պարզապես շատ էի մտածում ընկերուհուս մասին...շատ են միմյանց սիրում.... :'( էէէէ դժվարա կյանքը, ոնց տենում եմ
  • Մոնտե Քրիստո
    2011-06-28 00:35:47
    մանավանդ սիրո հարցում
    • sweet L
      2011-06-28 00:37:25
      էէէէէէլ մի ասա, դրա համար չեմ սիրելու ոչ մեկին (ժպիտ) լավ ես դու Արամ ջան?
  • Մոնտե Քրիստո
    2011-06-28 01:02:50
    ոնց կայի տենց եմ O:) բա դու?
  • M.V.
    2011-06-28 01:11:42
    որ ես թեմանա լինում ահավոր ծանր եմ տանում :@ :Ինչի չեք ուզում ընդունել ,որ նման բան չկա:Մարդիկ ուղղակի սովորում են իրար ու վերջ:Կանցնի ժամանակ մեկ ուրիշը կհայտնվի ու նրան կսովորի: :@ ու պետք չի ամեն ինչ բարդացնել :Գիտեմ հիմա Արամը կգրի ,որ ես սխալ եմ,որ ես ամեն ինչ սխալ եմ մեկնաբանում , որ հակասություններով լի եմ, բայց ես սենց եմ մտածում իմ կարծիքնա ու ետ կօգնի ինձ քիչ սխալներ գործել :
    • Մոնտե Քրիստո
      2011-06-28 01:17:39
      Մերի ջան լավ էլի, ինչա նշանակում-կանցնի ժամանակ մեկ ուրիշը կհայտնվի ու նրան կսովորի: Ճիշտա կանցնի ժամանակ, հանարավորա նաև հանդիպի մեկ ուրիշին, բայց հաստատ, վստահ կարող եմ ասել, որ եթե իրոք սիրելա` սիրո բոլոր դրսևորումներով, 100% չի մոռանա նրան, ստիպվածխ ամուսնանալն ու յանիմ թե սիրելը լրիվ հակառակ էֆեկտնա տալիս, քո ասած սովորումա, կամ ավելի ճիշտ բնորոշումը` տաքանումա, բայց ամեն տաք բան էլ մի օր սառումա: չի սառում մենակ հավերժ սերը, որը ճաշակելու բախտ ի ուրախություն, թե ի դժբախտություն ինձ, չեմ ունեցել
      • M.V.
        2011-06-28 01:24:14
        չկա դրա համար էլ չես ունեցել գիտեի ,որ մի սենց բան գրելու ես:
      • M.V.
        2011-06-28 01:26:06
        Լավ էլի Արամ
      • Մոնտե Քրիստո
        2011-06-28 01:28:32
        Մերի ջան, որ ինձ 3 ամիս առաջ հարցնեին Փարիզում Էջմիածնից մի հատ Մերի անունով աղջիկա ապրում ճանաչում ես?ես կասեի չէ, ու կյանքում էլ չեմ հանդիպել, բայց դու գոյություն ունես չէ ու դու կաս:սրանից հետևումա, եթե մի բան չես տեսել կամ չես զգացել, դա դեռ չի նշանակում, որ նա գոյություն չունի: ես էլ գիտեի, որ մի հակասական բան պիտի գրեիր (ծաղիկ)
      • Մոնտե Քրիստո
        2011-06-28 01:36:57
        Կոկա-Կոլա (դեմք)
  • Mar (charliz)
    2011-06-28 01:30:06
    Լիլ ջան, մենակ մի բան կարամ ասեմ, էդ ապահովվածուիթյունը, տունը, փողը, մեքենաները անցողիկ բաներ են.... կյանքում ամեն ինչ պատահումա, էսօր դրանց տերն ես վաղը `չէ..... ու եթե դա իսկապես սերա, իսկապես միմյանց սիրում են, դա էլ ոչ մի նշանակություն չունի, գուցե իրար հետ կստեղծեն էդ տունը.... չգիտեմ.... անձամբ իմ համար նյութական ապահովվածությունը ոչ մի նշանակություն չունի... կարևորը զգամ, որ ես հուսալի մարդու հետ եմ, կարևորըո որ զգամ որ սիրված եմ ու սիրում եմ.... դա իմ սուբյեկտիվ կարծիքն էր O:)
    • sweet L
      2011-06-28 17:00:31
      Մերսի Մար ջան...համամիտ եմ
  • M.V.
    2011-06-28 01:30:43
    http://www.copypaste.am/2011/06/16/%D5%B9%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%B4%D5%A9%D5%A5-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1/ Մի հատ կարդա էլի
  • M.V.
    2011-06-28 01:43:06
    Հա ինչ????: Չեմ ուզում կռվեմ դրա համար ասեցի կարդա ,որ թեման փոխվի: Ուղղակի դա քո կարծիքնա հարգում եմ կարծիքդ ,ոնց որ դու իմն ես «հարգում»:Համ էլ ինչ սեր վաղը քննության եմ :
    • Մոնտե Քրիստո
      2011-06-28 01:51:29
      Կռվելու մասին խոսք էլ չգնաց, ավելի շուտ բանավեճա: Այ հիմա որ սիրած Էակ ունենաիր, վաղը կանհանգստանար, առաջինը կզանգեր տենար ինչ ես ստացել, բաաա, էտ էլ ունի իրա շաաաատ լավ կողմերը:Դե ինչ ասեմ, քեզ վաղը հաջողություն, սայթ մտնես միայն գերազանց ստացած
      • M.V.
        2011-06-28 01:58:13
        Այ մարդ պետք չի լավա առանց դրա էլ շատ լավ ապրում եմ : (լավ) (լավ) Լավ կգրեմ գրեթե համոզված եմ ,իսկ առանց գրեթեի արդեն վաղը : Անչափ շնորհակալ եմ :Բարի Գիշեր : O:) O:) O:)
      • Մոնտե Քրիստո
        2011-06-28 02:11:13
        Լույս բարի
  • Knarik
    2011-06-28 08:34:12
    Չեմ կարող մի բան ասել (ախ) (ախ) մենակ մի բան գիտեմ,որ էդ տուն-մունը լրիվ անցողիկ բաներ են,էդ կարող էին նաև իրար հետ ստեղծել,,,կարևորը սերնա (լավ) ,,, նենց եմ ասում ոնց որ գիտեմ ինչ բանա (:| (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ)
  • Anna
    2011-06-28 10:31:59
    ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑԱ ԵՏ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԻՐԱՐ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵՆ ԲԱ ԵԼ ԻՆՉԻ ԵՆ ԻՐԱՐ ՍԻՐՈՒՄ ՊԵՏՔԱ ՉԷ ՕԳՆԵՆ ՄԻՄՅԱՆՑ.......................... ԲԱՅՑ ՄՈՐՆ ԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍԿԱՆԱԼ..................
  • meline_avetisyan
    2011-06-28 13:22:29
    չգիտեմ ինչ խորհուրդ տամ (:| ես դեռ էն տարիքում չեմ որ հասուն խորհուրդներ տամ,,,,,,չնայած պմ ընկերուհիները էտ հարցերում` խորհուրդի համար միշտ ինձ են դիմում
  • Lilit
    2011-06-28 15:54:49
    շատ ծանոթ իրավիճակա......հավատացեք, պահա գալիս հոգնում ես էն վիճակից, որ հնարավորությունը չի ներում նորմալ ապրելու, շատ բաների որ դու արդեն սովոր ես էլ չես կարողանու անել, ճիշտա մի պահ շաաաաաաատ նեղվում ես, բայց.......էդ ամենի դիմաց մեեծ ու հեքիաթային սեր ես ստանում, որ ամեն ինչ արժե, իսկ իրար հետ ստեղծածը ավելի մեծ հաճույքով են վայելում (ծաղիկ) (ծաղիկ)
  • sweet L
    2011-06-28 17:05:11
    Շատ շնորհակալ եմ բոլորիդ կարծիքների համար... Ես ուղակի չեմ կարողանում տեսնել ընկերուհուս աչքերը, այնքան են փոխվել, ինքը ուղակի անելանելի դրության մեջա...անգամ ինձ հետ չի խոսում...չգիտի սիրած էակին լսի թե մորը...բայց հաստատ կարող եմ ասել, որ սիրում են...'ատ են սիրում միմյանց, տղային էլ եմ ճանաչում...իսկապես, որ սիրում են, պարզապես չգիտեմ ինչի իրանց էդ դժվարությունը բաժինընկավ հաղթահարելու