Copy SMS

Աչքի գույնը և դրա նշանակությունները

Հին ժամանակներից մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի գույնին:Արտաքին աշխարհից եկած ինֆորմացիայի մեծ մասը մենք ընկալում ենք մեր աչքերի միջոցով:Աչքի գույնը շատ բան կարող է ասել  մարդու մասին հակվածություններ, թերություններ, բնավորության գծեր և այլն: Բացահայտենք մեզ շրջապատող մարդկանց ըստ նրանց աչքերի գույնի:

Աչքի գույնը և դրա նշանակությունները - Սև աչքեր

Աչքի գույնը և դրա նշանակությունները -

Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են այն ամենին,ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ:Հավակնոտ և փառասեր են,միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ,մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի,որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով,և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը,ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը,զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները,որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:

Կանաչ աչքեր

Աչքի գույնը և դրա նշանակությունները -

Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն,կարեկից և մեծահոգի մարդիկ են:Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է,նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին,սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն:Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով:Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար:Նրանք շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների:Ըստ հոգեբանների,կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց.նրանք կարող են լինել և լավ ընկերներ,և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ:Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը,այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:

Երկնագույն(բաց կապույտ) աչքեր

Աչքի գույնը և դրա նշանակությունները -

Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ,բայց ոչ պարզունակ բնավորությամբ:Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով,և մարմնով:Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը:Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,միշտ պայքարում են ճշարտության համար,անգամ երբ սխալ են լինում:Անբեկանելի են որոշումներ ընդունելիս,երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:

Դարչնագույն աչքեր

Աչքի գույնը և դրա նշանակությունները -

Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը,սակայն սխալ է կարծել,թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն:Դարչնագույնն ունի շատ երանգներ,ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված:Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց,որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ,սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում ,ինչը թերևս  հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ,կարող են լոզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:

Մոխրագույն աչքեր

Աչքի գույնը և դրա նշանակությունները -


Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը,կշռադատելու կարողությունը  և անսպառ հետաքրքրասիրությունը:Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին,կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ,նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է,երբեմն թվում է անգամ,որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են:Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ:Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն,թաքցնում են իրենց ներքին աշխարհը,սակայն հավատարիմ և հոգատար  են իրենց սիրելիների նկատմամբ:Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության:Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ,որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:Ավելի վճռական, ուժեղ ու համառ են  մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ:

Դեղին աչքեր

Աչքի գույնը և դրա նշանակությունները -

Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում:Այս գույնով բնութագրվում են օձերը ր վագրերը,ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունենց նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն,սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ,փոքրաթիվ մարդկանց:Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքե կտրուկ և լուսավոր է,ուստի կարող են ցանկացած իրավիճակից դուրս պրծնել:Նրանց բնորոշ արտիստիզմն ու ճկությունը թույլ է տալիս   ”ջրից չոր դուրս գալ”:  Սակայն, նրանց բնորոշ հուզականություն դարձնում է նրանց դյուրագրգիռ:Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն`սատարող,օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկանմներին,առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են,թե ոչ: Եթե ​​դուք վնասել նրանց, ապա վրեժ իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության  նկատմամբ եւ հեշտությամբ կարող են  բացահայտել սուտը:

Բաց-շագանակագույն աչքեր

Աչքի գույնը և դրա նշանակությունները -

Բաց-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունը խիստ տարբերվում է մուգ-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունից: Այսպիսի մարդիկ շատ երազկոտ են,հաճախ ճախրում են երկնքում ,մտքով հեռուն են սլանում:Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր,որոնք են անվստահությունը,գաղտնիությունը,միայնակությունը:Նրանք շատ փխրուն  և նուրբ մարդիկ են,որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն, քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ , նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ  պետք է հավատան  իրենց ուժերին :

37

39

13514

  • JB
    2011-06-29 16:53:00
    իմը սևա, որ լացում եմ դառնումա Բաց-շագանակագույն :D :D :D : շատ լավ պոստ էէէէրր Նանա ջաաաան
    • Kis
      2011-07-28 14:53:56
      Isk inch gitek 2 tarber guyni achker unetsoxi hamar??? kapuyt/darchnaguyn kamel el myus@ kes kapuyt ev kes darchnaguyn
  • JB
    2011-06-29 16:53:16
    իմը սևա, որ լացում եմ դառնումա Բաց-շագանակագույն :D :D :D : շատ լավ պոստ էէէէրր Նանա ջաաաան (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Nana
      2011-06-29 17:07:28
      Մերսի ;) ՀԱ իմ աչքի գույննել մեկ-մեկ փոփոխվում է կապված զգեստիս գույնի հետ մեկ կտեսնեմ դարչնագույնա, մեկ բաց շագանակագույն, մեկ ել դեղնավուն.... քամելիոն ենք (ախ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • JB
        2011-06-29 18:19:21
        քամելիոն :D :D :D
  • nerazzurri Mihran
    2011-06-29 16:58:11
    Մենակ մի մասն էր ճիշտ . իմ աչքերը կապույտա , բայց հիշաչար չեմ
  • Knarik
    2011-06-29 16:59:37
    իմ աչքերը մուգ շագանակագույն են (պաղպաղակ) (պաղպաղակ) ափսոս չկար :(
    • Nana
      2011-06-29 17:04:37
      Ետ դարչնագույնի մեջա մտնում Քնարիկ ջան.....իմնաելա ետ գույն (ուռա) (ուռա) (ուռա) ;) (ծաղիկ)
      • Knarik
        2011-06-29 17:08:14
        հաաաաա ;) իմը համրյա լրիվ համընկավ (ուռա) բա քոնը?
      • Nana
        2011-06-29 17:14:41
        ՀԱ իմն էլ դրա համար եմ ասում, որ դա է...... ;) ;) ;) մանավանդ մարդամոտության պահը..... ;) (գինի)
      • Knarik
        2011-06-29 17:18:04
        հաաաաա (գինի) (գինի) //չեմ սիրում էս սմայլը// ;) ;) // էտ մի բանը աչքերի հետ կապ չունի աչքիս (ուրախ)
  • queen0512
    2011-06-29 17:06:50
    ՀԱ ԻՐՈՔ ՎԱՏ ԷՐ,որ շագանակագույնի մասին շատ բաներ չկար գրված,բայց էլի շաաաատտտ հետաքրքիր էր Նանա ջան (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • queen0512
    2011-06-29 17:07:40
    ապրեեեսսս (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ARMINE
    2011-06-29 17:12:34
    (լավ) (լավ) (լավ) Շատ համապատասխան էր ,բայց կենսաբանորեն սև աչք չկա (ախ)
    • Nana
      2011-06-29 17:17:24
      Բայց ես շատ եմ հանդիպել ARMINE ջան...ու հատկապես արական սեռի ներկայացուցիչների մոտ....... O:) մի գուցե ուղակի շատ մուգ են...դրա համար սևի տպավորություն թողնում :^)
  • Arpi
    2011-06-29 17:12:41
    Իմը էս քսան տարիա տենց էլ չհասկացա ինչ գույնա (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
    • Nana
      2011-06-29 17:19:13
      Քոննելա երևի քամելիոնի նման Արփի ջան...... :^) (ծաղիկ) :)
      • Arpi
        2011-06-29 17:22:46
        Երևի .... (լուսնաքայլ) մեկ կանաչա , մեկ շաաաաաատ բաց դարչնագույնա (դեղինին տվող) կամ էլ կապույտինա տալիս ... :) :)
      • Nana
        2011-06-29 17:26:05
        Վատ չի էլ լինզաների կարիք չունես (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • Arpi
        2011-06-29 17:35:18
        Վայ , ճիշտա (ուռա) (ուռա) (ժպիտ)
  • queen0512
    2011-06-29 17:14:29
    իմնելա 20 տարի,բայց մի կերպ հասկացել եմ :) :) :)
  • NARA
    2011-06-29 17:40:37
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ՇԱՔԵ
    2011-06-29 17:46:21
    ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ, ԻՄ ԱՉՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԱԾԸ ԻՐՈՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԷՐ ԻՆՁ, ԲԱՅՑ ՉՆԱՅԱՑ ԿԱՆԱՉ ԱՉՔԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՉ ՄԻ ՎԱՏ ԲԱՆ ԳՐՎԱԾ ՉԻ, ՄԻևՆՈՒՅՆ Ա ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԿԱՆԱՉ ԱՉՔԵՐԻՑ
  • Նարինե-Հենրիկ18
    2011-06-29 18:24:52
    ես մի հատ աղջիկ գիտեմ մի աչքը շականակագույն ա,մյուսը կապույտ,,,,,տենաս իրա բնավորությունը,ոնց կարելի ա որոշել (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) երեխեք դուք չգիտեմ ոնց,բայց իմ ամենատես աչքից չէր կարող վրիպել այն,որ այս սմայլիկները ունեն ԿԱՆԱՉ աչքեր,,,,,,,,,,, (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) , (վատ) (վատ) (վատ) , (լավ) ,(բռավո) , (դեմք), (ուռա), :( , ;) ,,,,,,,,,սրանք կապույտ :O , (օգո) , |( , (պաղպաղակ) , :'( , O:) , (խոնարհվել) ,սրանք սեվ (խփո) , (պարել) , (ախ) , (լուսնաքայլ) , :^) ,,սրանք էլ չունեն :P , (ուրախ) , (ժպիտ) , |-) ,, ]:) , (լավչեմ) , :D , :) ,հա մոռացա սրանք էլ կարմիր (ոչոչ) , :@ ,
  • QUEEN
    2011-06-29 18:29:51
    Նարս դու վերջն ես (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (դեմք) (դեմք) (դեմք)
    • Նարինե-Հենրիկ18
      2011-06-29 18:32:56
      ինձ հետ եք?
      • Suzanna
        2011-06-29 18:43:53
        չգիտեմ ինքը ում հետա բայց դու իրոք վերջն են
      • Նարինե-Հենրիկ18
        2011-06-29 18:44:57
        մերսի Սյուզ ջաաաաաաննննննննննննն (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) պաչիկներ եմ ուղղարկում (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
      • Suzanna
        2011-06-29 18:50:01
        ես էլ քեզ էդ սմայլը իրոք որ պակասումա
  • nane m
    2011-06-29 18:53:41
    իմ աչքերը դարչնագույն են, բայց նկարագրությունը չէր համապատասխանում, ափսոս O:) O:) O:) O:) O:) O:)
    • Mar (charliz)
      2011-06-29 21:15:57
      իմն էլ (:|
      • nane m
        2011-06-29 21:18:09
        մենք բացառություն ենք (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) ;)
      • Mar (charliz)
        2011-06-29 21:22:26
        բա ոնց..... մենք բացառապես բացառություն ենք ;)
  • Iren
    2011-06-29 19:05:30
    ՀԵՏԱՔՐՔՕՐ ԷՐ ՈՒ ՇԱՏ ՃԻՇՏ ԻՄ ԱՉՔԵՐԸ ԴԵՂԻՆ ԵՆ ՈՒ ԲՆՈՐՈՇՈՒՄՆ ԻՆՁ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ Է:)))))
  • Rima555
    2011-06-29 19:16:29
    ՋԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՆ ՀԼԸ ՏԵՍԵՔ ԻՆՉՔԱԱԱՆ ԼԱՎ ԲԱՆ ԿԱ ԿԱՆԱՉ ԱՉՔԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆԱ ԳՐԱԾ...... ;) ;) ;) ;) ;) ;) ;) Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) Ըստ հոգեբանների,կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց.նրանք կարող են լինել և լավ ընկերներ,և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը,այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու: (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) O:) O:) O:) O:) O:) O:) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) Խմենք կանաչ աչքերով մարդկանց կենացը.... (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • ANO
    2011-06-29 21:17:17
    ՎԱՅ ՃԻՇՏԱ ԻՄ ԱՉՔԵՐԸ ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ Ա ՈՒ ԼՐԻՎ ՃԻՇՏ ԲԱՆ ԷՐ ԳՐԱԾ (ժպիտ) (ժպիտ) ]:) (լավ)
  • Nana
    2011-06-29 23:00:51
    Ուրախ եմ երեխեք ջան, որ ձեզ հետաքրքրեց իմ պոստը.... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ուռա) (ուռա) (ուռա)
  • Նառա
    2011-07-13 11:51:03
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • 2000_luiz
    2013-09-26 01:02:08
    շատ լավն էր (բռավո) (բռավո) իմ աչքերի գույնը մուգ դարչնագույն է (լավ) (պարել) O:) O:) O:) O:) O:)