Copy SMS

Դու

Դու - Սեր

«Դու»-ն անձնակա՛ն,
Ո՛չ, անորոշ դերանուն է ...
Անհայտություն, կորած երազ,
Անմահ անուրջ, անհասությու՜ն ...
Այդ ո՞վ ասաց՝
«Դու»-ն անձնական դերանուն է։
Թե հզոր ձայն ունենայի,
Ձայնալարիս ամբողջ թափով կգոչեի.
-Սու՜տ է, սու՛տ է,
«Դու»-ն անորոշ դերանուն է ...
Գիշերային լուսնոտ է «Դու»-ն,
Իրիկնային մղձավանջ է,
Հույսով լցված բաժակ է
«Դու»-ն,
Գինով հարբած ուրվական է ...
-«Դու»-ն անձնական դերանու՞ն է,-
Ձեզ ո՞վ խաբեց ...
Դեռ չգրված,
Բայց լավ հիշվող տողեր է «Դու»-ն,
Ձայնից զրկված,
Բայց գոռացող աղմուկ է «Դու»-ն,
Արցունք դարձած,
Սառցակալված ողբերգ է «Դու»-ն,
Աղոթք դարձած,
Բայց անհավատ մրմունջ է «Դու»-ն ...
-«Դու»-ն ինչպիսի" դերանուն է ,-
Հարցնում եմ ձեզ։
-«Դու"»-ն՝ անձնական։
-Անձնակա՜ն է, ոչ մի կասկա՜ծ ...
Դուք խաբվա՜ծ եք ...
24

11

2214

  • ANNY
    2011-07-07 11:58:47
    լավն էէէր (լավ) (լավ) ով է հեղինակը? դու? (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lilit Harutyunyan
    2011-07-07 12:47:14
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • NARA
    2011-07-07 12:47:51
    ԵՍ չԵՄ ԲԱՅՑ չԳԻՏԵՄ ՀԵՂԻՆԱԿԻՆ (օգո) (օգո)
  • NARA
    2011-07-07 12:55:12
    ԵՍ չԵՄ :) ԲԱՅՑ ՀԵՂԻՆԱԿԻՆ չԳԻՏԵՄ (օգո) (օգո)
  • eliz
    2011-07-07 12:58:44
    (բռավո) (բռավո)
  • MARIam(ROCK FOREVER)
    2011-07-07 17:56:08
    շատ լավնա (բռավո) (բռավո) (բռավո)
  • Petros
    2011-07-08 13:32:15
    (լավ) Հեղինակը Լիլիթ Միրիբյանն է..
  • Lyov
    2011-07-08 15:12:20
    (լավ) (լավ) (լավ) լավն էր,,
  • Նառա
    2011-07-17 17:31:09
    O:) O:) O:) O:)
  • Crabby baby
    2011-07-21 12:09:24
    (բռավո) (բռավո) (բռավո) :'(
  • SHUSHI
    2011-07-21 15:42:41
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)