Copy SMS

Ժամանակը թռչու~մ է…

Ժամանակը թռչու~մ է… -

Հարցրեք ձեզ ծանոթ մեծահասակներին և նրանք կասեն, որ ժամանակն այնքա~ն արագ է անցնում,
բայց միաժամանակ հակառակը կասեն փոքրերը, որոնք չգնահատելով այն, ուզում են շուտ մեծանալ…
Խնայիր ժամանակդ և մի մտածիր անցյալիդ մասին, իսկ ապագայի համար համամիտ եմ Էյնշտեյնի հետ, որն ասում է.

<<Ապրիր ներկայով, քանի որ ապագան սկսվում է այստեղ և հիմա>>:

Ժամանակը միաժամանակ ամենաարագն ու ամենադանդաղն է, ամենաթանկն ու ամենաէժանը, ամենաերկարն ու ամենակարճը…

Դրան համապատասխան ներկայացնեմ ժամանակի սկզբում դանդաղ հետո արագ թվացող իմ պատկերացմամբ ընթացքը: Պատկերացնենք կտոր, որի երկարությունը կյանքի տևողությունն է, դրա ծայրին ամրացված է փայտիկ: Մարդը ծնվում է`այսինքն

այդ փայտիկը սկսում է գլորվել:

Ժամանակը թռչու~մ է… -

Տարին 12 ամիս , օրը 24 ժամ , ժամը 60 րոպե և այլն , սրանք պարբերաբար կրկնվում են և ստանդարտ են , այսինքն փայտիկը կգլորվի հաստատուն անկյունային արագությամբ, որտեղ 1 պտույտը կարելի է պատկերացնել, որպես 1 օր, ժամ կամ տարի :

Կյանքի առաջին կեսը փայտիկը կունենա բազում գալարներ, իսկ մյուս կեսը անցնելիս կավելացնի ընդհամենը 2-3 գալար: Վերջնակետին մոտեցող ձողի ծայրը սկզբում դանդաղ էր առաջ շարժվում, հետո` արագ, քանի որ այն սկզբում բարակ էր հետո

գնալով հաստացել է այսինքն նրա գծային արագությունը մեծացել է: Ըստ այս օրինակի տարիքի հետ զուգահեռ վերջնակետին մոտենալու արագությունը մեծանում է:


20

5

2236

  • nane m
    2011-07-17 20:18:02
    (լավ) (լավ) (լավ) ինձ համար ժամանակը թռչում է O:) և ինչպես ասել է մի բանաստեղծ..ժամանակին պետք էր ոտքեր տալ, որ քայլի (գինի)
  • Նառա
    2011-07-17 20:30:06
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Քնարիկ
    2011-07-18 00:04:00
    Կյանքում միակ բանը , որ չես կարող կառավարել, դա ժամանակն է
  • Lyov
    2011-07-18 00:14:55
    հիշեցի մի անեկդոտ.. ապարանցին ժամացույցը պատուհանից գցումա դուրս,, ասում են ինչ ես անում,,, ասւմա նաըում եմ ոնցա ժամանակը թռնում,,, :D :D :D
  • Aanul
    2011-07-21 10:37:05
    (ժպիտ) (ուռա)