Copy SMS

Լոս-Անջելեսում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Լոս-Անջելեսում մահացել է աշխարհի ամենատարեց կինը - աշխարհ, մահ, կին, ամենատարեց
Լոս-Անջելեսում 115  տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց կինը` Գերտրուդա Բեյնսը:
Աշխարհի ամենատարեց կնոջ տիտղոսը Բեյնսն ստացել էր այս տարվա հունվարին, երբ մահացավ պորտուգալացի Մարիա դե Ժեզուշը` նույնպես 115 տարեկան հասակում:
Գերդրուդա Բեյնսը ծնվել է 1894 թ· ապրիլի 6-ին: Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրել է տարեցների համար հատուկ հիվանդանոցում:
Բեյնսի բուժող բժիշկ Չարլզ Ուիտն ասել է, որ իր երկարակեցությունը նա միշտ պայմանավորում էր դեպի Աստված ունեցած հավատով և առողջ ապրելակերպով: Ըստ Ուիտի`  Բեյնսը խոստովանել էր, որ «երբեք չի ծխել և  չի խմել»:
Բժշկի խոսքերով` մահվանից 2 օր առաջ Բեյնսը լավ վիճակում էր, «գիտակցությունը տեղն էր և հաճախ ժպտում էր»:
Բեյնսի մահվանից հետո աշխարհի ամենատարեց կին է համարվում 114 ամյա ճապոնուհի Կամա Տինենը:
11

7

1509

  • Արամ Միլանիստա
    2011-07-22 15:38:04
    DAVO57 ջան, էտ կինը մահացել է 2009 թվականին ;)
    • mariam95
      2011-07-22 15:39:27
      ]:)
      • Արամ Միլանիստա
        2011-07-22 15:41:56
        ինչ կար ծիծաղելու Մարիամ ջան (ծաղիկ) (:| ?
      • mariam95
        2011-07-22 15:49:14
        ես էլ արդեն դարդ էի անում :'(
  • mariam95
    2011-07-22 15:39:02
    կարողա իրա ձեռի գործն էր Մարիա դե Ժեզուշի մաը? :O
  • Lyov
    2011-07-22 17:30:29
    սենց մի բան կարդացել էի էլի,, բայց էլի հետաքրքիր էր,, (լավ) (լավ) (լավ)
  • ANI KARAPETYAN
    2011-09-07 19:33:14
    merel merela,meka vaxtn er! :(