Copy SMS

Jaguar ընկերությունը նախագծում է նոր XF դասի ունիվերսալ մոդել:

Jaguar ընկերությունը նախագծում է նոր XF դասի ունիվերսալ մոդել: - ավտոմեքենաներ, Նորություններ
Մի քանի տարի ընթացող կասկածանքներից հետո Jaguar ընկերությունը որոշում է ընդունել ստեղծել XF դասի ունիվերսալ մոդել: Մոդելի նախագծման մասին տեղեկացրեց Jaguar-ի XF շարքի գլխավոր ինժեներ Էնդրյու Վայմանը: Նոր մոդելի լույս աշխարհ գալու հստակ ժամկետներ չեն նշվում: Ունիվերսալ Jaguar XF-ը կմրցակցի Audi A6 Avant, BMW 5-րդ սերիայի Touring եւ Mercedes-Benz E-Class Estate-ի հետ: Է. Վայմանի խոսքերով մեքենան նախատեսված կլինի Եվրոպայի համար բայց նաեւ չի բացառվում, որ մեքենան կարող է ներմուծվել ԱՄՆ-ի շուկա: Բացի այդ ինժեները նշում է, որ նոր XF Universal-ը կունենա յուրօրինակ եւ անկրկնելի արտաքին տեսք: Նա նշեց, որ Յան Կալամը Jaguar-ի գլխավոր դիզայները կստեղծի «ուրիշ» մեքենա հաղորդելով նրան ոճ եւ «բնավորություն»:
աղբյուրը` LoriAuto.am
2

0

1104