Սիամական երկվորյակներ. մեկ սիրտ` երկուսի համար

Մեկ սրտով սիամական երկվորյակ քույրիկներ են ծնվել Բոլոնիայում: Հիմա ողջ Իտալիան հետևում է, թե ինչ որոշում կընդունեն բժիշկները, քանի որ մի աղջիկը պիտի զոհաբերվի հանուն մյուսի կյանքի: Ռեբեկան ու Լյուչիան մեկ սիրտ ունեն, մեկ լյարդ ու աղիքների մեկ ընդհանուր հատված: Նրանք միասին կշռում են 2,5 կգ , իսկ բոյը` ափից փոքր-ինչ մեծ է: Ծնողները գիտեին շեղման մասին, սակայն որոշեցին չընդհատել հղիությունը: Նրանց լույս աշխարհ գալուց անմիջապես հետ մկրտեցին: Հիմա ճստիկներին հսկում է ավելի քան 50 բժիշկ: Նրանք դիմել են նաև Վարվեցողության կոմիտե, չէ որ շատ դրամատիկ դեպք է. մի քույրն անխուսափելի պետք է զոհաբերվի` հանուն մյուսի կյանքի: Երբ պիտի կատարվի վիրահատությունն ու քույրիկներից որը պետք է կենդանի մնա, դեռևս որոշված չէ: Ցավոք, նույիսկ վիրահատությունից հետո էլ կենդանի մնացած պստիկի ապրելու հույսը 20% է:
2001-ին կրկին Իտալիայում` Պալերմոյում, ծնվեցին սիամական երկվորյակ քույրիկներ, որոնց պետք է վիրահատեին ու սիրտը բաժանեին: Սակայն երեխաները զոհվեցին 3 ամսականում: Նույն Բոլոնիայում 1985-ին գլուխներով սերտաճած եղբայրներ ծնվեցին, որոնք ևս չդիմացան վիրահատությանը: Այժմ աղջիկների ծնողներն ասում են, որ լիովին վստահում են բժիշկներին ու հույս են հայտնում, որ բնությունն ինքը կկարգավորի այդ դժվարին իրավիճակը:
LILI757
2011-07-22 17:47:07LILI757
2011-07-22 18:03:59