Copy SMS

Ինչ ենք մտածում...

Ինչ ենք մտածում... - հետաքրքիր
Ամենաթանկ դասը, որ ես քաղել եմ կյանքում, այն բանի կարևորության ըմբռնումն է, թէ ինչ ենք մտածում մենք: Ասա ինձ` ինչ ես մտածում, և ես կասեմ, թե ով ես դու:Մեր մտքերն արտահայտում են մեր ինքնության առանձնահատկությունը  :Մեր ճակատագիրը որոշող գործոնը կյանքի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքն է:
Էմերսոնն ասել է. "Մարդն այն է, ինչ նա մտածում է օրվա ընթացքում":
Ինչ ենք մտածում... - հետաքրքիր
Ես այժմ գիտեմ, որ ամենամեծ խնդիրը, որին մենք բախվում ենք իրականության մեջ, ճիշտ մտածելակերպի ընտրությունն է: Եթե մենք ունակ ենք կատարելու այդ ընտրությունը, ապա մենք  գտնվում ենք մեր բոլոր խնդիրները հեշտությամբ  լուծելու ճանապարհին : Հռոմի կայսր Մարկոս Ավրելիուսը այդ միտքն արտահայտել է հետևյալ ինը բառով, որոնք կարող են որոշել ձեր ճակատագիրը…”Մեր կյանքը այն է, ինչ մենք մտածում ենք նրա մասին”:
Իրոք, եթե մենք մտածում ենք երջանկության մասին, մեզ երջանիկ ենք զգում, եթե մեզ այցի են գալիս տխուր մտքեր, մենք տխրում ենք:
Ինչ ենք մտածում... - հետաքրքիր
Դուք այն չեք, ինչ մտածում եք ձեր մասին, դուք այն եք , ինչ մտածում եք:
Մեր հոգեկան հանգստությունը պայմանավորված է ոչ թե նրանով, թե որտեղ ենք  գտնվում, ինչ ունենք կամ ինչ դիրք ենք գրավում, այլ բացարձակապես մեր մտածելակերպով:
Նապոլեոնը կյանքում հասավ այն ամենին, ինչին ձգտում են մարդկ` փառք, իշխանոթյուն, հարստություն, սակայն աքսորված լինելով Սուրբ Հեղինե կղզում` նա ասել է. “Իմ կյանքում երբեք չի եղել գոնե վեց երջանիկ օր”:
Մինչդեռ  կույր և խուլ ու համր Էլեն Բելլերը ասում էր.”Իմ կյանքն անպես ~ հրաշալի է”:
Ինչ ենք մտածում... - հետաքրքիր
Ոչ ոք չի կարող  մեր հոգեկան հանգստություն բերել մեզանից բացի:Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտենն ասել է .”Մարդ տառապում է ոչ այնքան նրանից, ինչ տեղի է ունենում, որքան նրանից, թե ինչպես  է գնահատում տեղի ունեցածը”: Իսկ կատարվածի մեր գնահատականը լիովին կախված է մեզանից:
Մեր ճակատագիրը որոշող աստվածությունը նստած է հենց մեր մեջ: Նա մեր բուն էությունն է: Այն ամենը, ինչի  մարդ հասնում է կյանքում, նրա սեփական մտքերի ուղղակի արդյունքն է......................
Դեյլ Քարնեգի
23

14

2466

  • LUNA
    2011-07-26 16:04:09
    Շատ լավ, տեղին պոստա sweet L ջան.... ինձ ահավոր դուր եկավ Էլեն Բելլերի ղոսքը "Իմ կյանքն այնպես ~ հրաշալի է", լինելով կույր, խուլ ու համր... ապրես (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • sweet L
    2011-07-26 16:07:49
    Խնդրեմ...ծառայում եմ Քոփի Փաստին (ժպիտ)
    • LUNA
      2011-07-26 16:12:08
      (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • meline_avetisyan
    2011-07-26 16:11:15
    շաաաաաաաաա լավ պոստ էր Լիլ ջան (լավ) փաստորեն պետք ա ուղղակի լավատես լինել, որ կյանքդ երջանիկ անցնի,,,դե ուրեմն ես երջանիկ եմ (ուռա) (ուռա) (ուռա) ապրես Լիլ ջան շաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ լավն էր (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Tinga
    2011-07-26 16:13:53
    Լավն էր Լիլ ջան...հաճույքով կարդացի... :) (լավ) (լավ)
  • sweet L
    2011-07-26 16:16:55
    Լավատես լինել ...այո, Տինգ հիշում ես--- -Կյանքը զիբիլ է... -Հերիք է, լավատես եղիր, -Ուռաաաա, կյանքը զիբիլ է~~~
    • meline_avetisyan
      2011-07-26 16:18:31
      լավն էր :D :D :D
      • Tinga
        2011-07-26 16:26:07
        Հա ոնց չեմ հիշում տխուր ստատուսներիս մեջ էր.... (ուրախ) (ուրախ)
  • LILI
    2011-07-26 16:44:44
    լավն էր ԼԻԼՈւՇ ջաաաան (լավ) (լավ) (լավ)
    • sweet L
      2011-07-26 16:46:48
      Մերսի Լիլի ջան :)
  • nane m
    2011-07-26 18:22:31
    ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԴԱՑԻ, ՇԱԱԱԱՏ ՃԻՇՏ ՄՏՔԵՐ ԷԻՆ (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Suzanna
    2011-07-26 19:26:35
    շաաաաաաաաաաաաաա լավն էր Լիլ ջան.Ապրես...
  • magnolia
    2011-07-27 11:40:17
    Մեր ճակատագիրը որոշող աստվածությունը նստած է հենց մեր մեջ: (բռավո) (բռավո) (բռավո) շատ ճիշտ է, ապրես Լիլ, հետաքրքիր էր, բացի այդ Նապոլեոնից մի ավելացում, ամեն առավոտ արթնանալիս նա կրկնում էր հետևյալ խոսքերը......ինձ մեծ գործեր են սպասում (բռավո) (բռավո)
  • Մոնտե Քրիստո
    2011-07-28 00:59:55
    Իմ կյանքում երբեք չի եղել գոնե վեց երջանիկ օր: Հիմա մարդիկ կան ունեն դրանից էլ շատ բան բայց նույնիսկ 1 օր երջանիկ չեն, լավն էր Լիլ ջան (ծաղիկ)