Copy SMS

Կարոտ....

Կարոտ.... - հետաքրքիր, Սեր, տխուր, բանաստեղծություններ

Մի անսպառ թախիծ, մի տանջող թախիծ
Պարուրում է ինձ ու զրկում օդից,
Մի անկոչ կարոտ, մի անխիղճ կարոտ
Կանչում է անվերջ, կանչում ինձ քեզ մոտ…



Մի վառվող համբույր, մի անհագ համբույր
Շրջում է անվերջ, փախչում է... բայց ու՞ր....
Ու իմ խենթ հոգին, իմ վշտոտ հոգին
Փնտրում է կորած երազն իր անգին…
Մի անսպառ թախիծ ու անկոչ կարոտ,
Մի վառվող համբույր ու հոգիս վշտոտ
Միահյուսվել են ասես իմ սրտում
Ու քո պատկերն են պահում, փայփայում…
Իսկ քո աչքերը, քո հուր աչքերը,
Աչքերիդ անմար, վառ կրակները
Ամուր կառչել են իմ բույր հուշերին
Եվ այրում են, տե՛ս, իմ սիրտն ու հոգին…

Կարոտ.... - հետաքրքիր, Սեր, տխուր, բանաստեղծություններ

28

5

3406

  • LILI
    2011-07-26 16:51:06
    բարև Մելուշ ջանն..դու ես գրել?լավն էրրրր (լավ) (լավ) (լավ) (ուռա) (ուռա)
  • Մելուշիկ Տոնոյան
    2011-07-26 18:45:39
    Բարև Լիլի ջան չէ , իմ գրածը չի սաա ... ես նոր պոստ եմ գրել ետ իմ գրածնա կարող ես կարդալ O:) O:) O:)
  • LILI
    2011-07-26 19:13:58
    ՀԱ ՄԵԼՈւՇ ՋԱՆՆՆՆՆ...ԱՆՊԱՅՄԱՆ ԿԿԱՐԴԱՄ O:) O:) (գինի) (գինի) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Susanna
    2011-07-26 23:22:40
    Վաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաայ ես ինչ լավն էր, (լավ) (լավ) անգամ մի փոքր հուզվեցի. :'( ..........Մելուշիկ ջան ասեմ որ քո մոտ լավա ստացվում ինձ հուզելը, գիտես???? :'(
  • ani12
    2011-07-29 10:50:36
    :'( :'( :'( :'( LAVN E