Համեղ տորթերի մի քանի բաղադրատոմսեր.... ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ... - ախորժակ, համեղ, թխվածք, տորթեր, բաղադրատոմսեր
Քանի որ շատ շուտով իմ քույրիկի հարսանիքնա, ինչպես իմ ընտանիքը այնպես էլ ես զբաղված ենք հարսանյաց արարողության պատրաստությամբ.... ու եթե հարսանեկան արարողության ժամանակ քննարկվող գլխավոր թեման հարսի շորն ու ծաղկեփունջն են, ապա տոնական խնջույքի ժամանակ բոլորի հայացքները սեւեռվում են հարսանեկան տորթի վրա: Դրա համար ես որոշեցի այս մի պոստս նվիրել հարսանյաց հանդեսի ամենաքաղցր տարրին` տորթին...Սպիտակ նուշով հարսանյաց տորթ...
Համեղ տորթերի մի քանի բաղադրատոմսեր.... ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ... - ախորժակ, համեղ, թխվածք, տորթեր, բաղադրատոմսերԲաղադրիչները
1 (18.5 ունցիա) տուփ սպիտակ տորթի խառնուրդ
1 բաժակ ալյուր
1 բաժակ սպիտակ ալյուր
3/4 թեյի գդալ աղ
1+1/3 բաժակ ջուր
1 բաժակ թթվասեր
2 ճաշի գդալ բուսական յուղ
1 թեյի գդալ նուշի էքստրակտ
1 թեյի գդալ վանիլինի էքտրակտ
4 ձվի սպիտակուց
Պատրաստման եղանակը
Նախապես տաքացնել ջեռոցը 325 F(165 C) : Յուղոտել և ալրապատել 11x13 մատնաչափ թավան:
Լայն ամանի մեջ խառնել սպիտակ տորթի խառնուրդը, ալյուրը, շաքարավազը և աղը մինչև լավ խառնվեն: Լցնել ջրի մեջ, թթվասերը, բուսական յուղը, նուշի և վանիլինի էքստրակտները և ձվի սպիտակուցները 4 րոպե հարել էլեկտրական հարիչով` թույլ արագությամբ, մինչև որ բոլոր բաղադրիչները խառնվեն:
Լցնել նախապատրաստած տորթի թավայի մեջ և թխել ջեռոցում մոտ 25 րոպե, մինչև որ տորթի վերին մասը ոսկեգույն – շագանակագույն երանգ ստանա և ատամի չոփիկը /կամ լուցկու հատիկը/ երբ մտցնեք տորթի կենտրոնը, դուրս հանեք, մաքուր լինի` առանց տորթի մնացուկների: Թողնել հովանա նախքան սառեցնելը:
Սննդարարությունը
Քանակը Յուրաքանչյուր բաժնի համար
212 կալորիա
Ընդհանուր ճարպեր` 6.6 գր
Խոլեստերին ` 5 մգր
Նատրիում` 275 մգր
Ընդհանուր ածխաջրեր` 35.3 գր
Դիետիկ Fiber: 0.4 գր
Սպիտակուցներ` 2.9 գր
Ելակով տորթՀամեղ տորթերի մի քանի բաղադրատոմսեր.... ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ... - ախորժակ, համեղ, թխվածք, տորթեր, բաղադրատոմսեր
Բաղադրությունը:
Խմորի համար` 2 ձու, 0.5 բաժակ շաքարավազ, 0.5 բաժակ ալյուր, 0.5 թգ. սոդա: Կրեմի համար` 400 գր. թթվասեր, 1 բաժակ շաքարավազ, ելակ, կիվի, 3 ճգ. ժելատին:
Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ալյուրի մեջ լցնել սոդան լավ խառնելուց հետո ավելացնել ձվի վրա: Այս ամենը լավ խառնել, եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև պատրաստ կլինի:
Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ, այնուհետև ժելատինը լցնել կես բաժակ սառը ջրի մեջ և թողնել 30 րոպե: Այնուհետև ժելատինը դնել մարմադ կրակի վրա և եփել մինչև եռալը: Սառչելուց հետո ավելացնել թթվասերի վրա և լավ խառնել, ավելացնել մանրացված կիվին և ելակը: Այս ամենը լցնել մեծ տարայի մեջ և դնել սառնարանում 2-3 ժամ: Սառչելուց հետո զգուշությամբ շուռ տալ մատուցվող ափսեի մեջ:
Ինձ թվում է ձեզ դուր եկավ ... ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ...

Արդեն 10867 անգամ նայել են սա

Քվեարկեք | 25 ձայն