Գռեհիկության վերածված Առաքելական տո՞ն

Բացվում է երթուղային տաքսու դուռն ու անհայտ ծագմամբ անչափահաս` ոչ ճիշտ դաստիարակված պատանին դույլի մի ամբողջ պարունակությամբ ջուրը ,,շլփացնում” է հյուրընկալության շտապող կամ պարզապես ժամադրված ուղևորների վրա…
Բարձրահարկ շենքերից պոլիէթիլենային տոպրակները` լի ջրով, գահավիժում են եղելությունից անտեղյակ և միգուցե ,,ջրոցու” մասին բնավ մոռացած անցորդի գլխին…
Երեխաները` դույլերը դարձրած մարտի դաշտի զենք, իրար վրա են սկսում նետել, երբ հանկարծ անհասականալի զանգված պարունակող արտեզյան ջրերը կտրվում են…
Շարունակե՞մ, կարծում եմ անհրաժեշտություն չկա…
Եկեք վերադառնանք մեր արմատներին: Նախ ,,ջրոցի'' չէ, Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու տոն` Վարդավառ կամ Պայծառակերպություն անվամբ, որը եկեղեցական տոնացույցի համաձայն կատարվում է Զատկից 98 օր հետո, ունի 35 օրերի շարժականություն և կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Միմյանց ջրելու ժողովրդական սովորության վերաբերյալ կան մի քանի վարկածներ: Դրանցից երկուսը հետևյալն են.
1. Հեթանոսական Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության եւ սիրո աստվածուհի Աստղիկի եւ Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով եւ վերջինիս թերթերը ջուրը լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը` մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը...
2. Վարկածը ուղիղ կապ ունի երբեմնի համաշխարհային ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ: Միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն:
Եկեք երբեմն պահպանենք մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու գոնե որոշ ավանդույթներ և օրը զերծ պահենք անախորժ դեպքերից, մեքենաների դիմապակիները ջրելով` վերջիիներիս վթարն ապահովելուց, սպիտակ զգեստով աղջիկներին ջրելով` անհարմար դրության մեջ դնելուց…..
Շնորհավորում եմ Բոլորիդ հրաշալի տոնի կապակցությամբ:
Ձաձ Վահագ
2011-07-31 21:32:45Susanna
2011-07-31 21:34:44LonelyMoon
2011-07-31 21:36:59Suzanna
2011-07-31 21:38:54Susanna
2011-07-31 21:46:50Suzanna
2011-07-31 21:50:59Susanna
2011-07-31 21:56:56Suzanna
2011-07-31 22:00:23Susanna
2011-07-31 22:23:18SOFYA
2011-07-31 21:39:04Suzanna
2011-07-31 21:41:19SOFYA
2011-07-31 22:23:11MARIam(ROCK FOREVER)
2011-07-31 21:43:13Anդboy
2011-08-01 00:01:49Արփի
2011-08-01 01:04:13ASX
2011-08-01 02:01:43Աստղ
2011-08-01 02:25:25Knarik
2011-08-01 11:13:40Suzanna
2011-08-01 12:04:50Knarik
2011-08-01 12:18:16Suzanna
2011-08-01 12:03:36Knarik
2011-08-01 12:29:10Anդboy
2011-08-01 12:29:50Nane
2011-08-01 14:35:05