Death Note: Անիմե կամ մուլտֆիլմ մեծերի համար

Պատկերացրու ,թե մի սև, դատարկ տետր ես գտել, որի վրա գրված է Death Note: Ապա կարդում ես դրա նկարագրությունը` իբր թե կարող է սպանել ցանկացած մարդու, եթե գիտես նրա անունը և հիշում ես դեմքը: Ոմանք կծիծաղեն ու կնետեն տետրը, մյուսները թեև թերահավատորեն, կգրեն որևէ մեկի անունը, ով ազդում է իրենց նյարդերի վրա, իսկ էմոներն ու դեպպրիսիվները առանց մտածելու իրենց սեփական անունը կգրեն: Սակայն Յագամի Լայթը այլ ճանապարհ ընտրեց: Նա տետրի մեջ սկսեց գրել ճապոնացի հանցագործների ու մարդասպանների անունները: Եվ ի զարման իրեն, ոչ միայն բոլոր նշված մարդիկ մահացան, այլև հայտնվեց շինիգամի/ մահվան աստված/ Րյուկը և պատմեց տղային, որ այդպիսի տետրերով են մահվան աստվածները սպանում մարդկանց` կարողանալով նշել և' մահվան պատճարը, և' մահացողի վարքը: Համոզվելով, որ տետրը ռեալ է, Լայթը որոշեց. պետք է ստեղծի մի աշխարհ, որտեղ չեն լինի հանցագործներ, կտիրի արդարություն և ազնվություն , իսկ ինքը կդառնա նոր աշխարհի աստվածը:
Նա դարձավ հայտնի` մնալով անհայտ: Նրան կոչեցին Կիրա` մարդասպան, քիլլեր: Ոմանք հավատում և պաշտում էին Կիրային, իսկ ոմանք` հանձին հայտնի դետեկտիվ Րյուզակիի եկել էի պայքարելու նրա դեմ:
"Մահվան Տետրը" արդարացիորեն ճապոնական անիմեի թագն են համարում : ես այն դիտել եմ ու շատ է ինձ դուր եկել: Այստեղ կա և' առեղծված, և'դետեկտիվ, և' փիլիսոփայություն, և' մի քիչ էլ ռոմանտիկա: Ունի 37 էպիզոդներ` 22 րոպե տևողությամբ: Մի խոսքով, դիտեք , եթե դեռ չեք հասցրել: Հուսով եմ, որ դուր կգա:
Հ.Գ. Իմ առջին գրառումն էր. Եթե ինչ որ բան այն չէր, տեղյակ պահեք

aro951
2011-08-04 09:36:06LonelyMoon
2011-08-04 09:39:14Նարինե-Հենրիկ18
2011-08-04 09:45:05aro951
2011-08-04 23:48:05Ալեքս 3 Մ
2011-08-04 11:44:07Meliko0008
2011-08-04 12:17:15aro951
2011-08-04 23:48:45Meliko0008
2011-08-05 09:46:59Zeitgeist
2011-08-04 12:59:47Saya
2011-08-04 18:44:41Zeitgeist
2011-08-04 20:36:36Saya
2011-08-05 01:31:15Zeitgeist
2011-08-05 09:20:17Has.ik
2011-08-04 19:57:56Ката дэс
2011-11-02 11:54:49.
2014-04-17 14:18:52Mard☮...
2014-04-17 14:20:15.
2014-04-17 14:21:47Mard☮...
2014-04-17 14:22:51.
2014-04-17 14:24:19Mard☮...
2014-04-17 14:25:48.
2014-04-17 14:27:48Mard☮...
2014-04-17 14:29:09.
2014-04-17 14:30:13.
2014-04-17 14:30:22Mard☮...
2014-04-17 14:32:14.
2014-04-17 14:33:02Mard☮...
2014-04-17 14:35:20.
2014-04-17 14:35:56Mard☮...
2014-04-17 14:36:55.
2014-04-17 14:37:35Mard☮...
2014-04-17 14:48:12.
2014-04-17 14:51:47Mard☮...
2014-04-17 14:52:46.
2014-04-17 14:54:08Mard☮...
2014-04-17 14:55:11.
2014-04-17 14:56:32