Copy SMS

Ցերեկներիս մեջ մի գիշեր գտա...

Ցերեկներիս մեջ մի գիշեր գտա...  - գիշեր, ցերեկԵրբ մի օր մեծ պարկ վերցրեցի ու մեջը լցնելով ձեր խանձված ժպիտներն ու անանուն հայացքները և որոշեցի դեն նետել, մի սուր, բայց տաքուկ հայացք զգացի` հառած մատերիս: Ու մի պարզ հարց լսվեց. ,,Ի՞նչ ես անում":
Անեացա… Ո՞վ: Ինչպե՞ս ու երբ հայտնվեց...
Նայեցի ու... Ու խտացա... Ու նետեցի պարկը... վազեցի դեպի... զգացի տաք շունչ, տաք մատներ, տաք գիրկ... Ու թռիչք, իր հետ... իմ նորեկի հետ... Բայց նորե՞կ ա: Հը՞ն: Էական էլ չի... Նա կա, հիմա կա: Երջանիկ եմ, տե՜ս:
Ու ցերեկներիս մեջ մի գիշեր գտա: Մի տաքուկ գիշեր ու...
Ու դարձա ես մի պայծառ արև իր անվերջ ձգվող գիշերներում մութ, ուր կար միայն սև` իր երանգներով…Ներկեցի գույնով, հե՛նց իմ գույներով, որոնց լինելը զգում եմ իր հետ, իր գրկում փափուկ, իր աչքերի մեջ ու կոպերի տակ, մատների վրա….
Նրա ձայնն անգամ օրոր դարձրած պահում եմ իմ մեջ` օրերիս վազքում... անիմաստ վազքում... Իմաստավորվում հայացքում նրա` անվերջ նայելով հենց իր աչքերին ու թե փակ լինեն,և թե բաց լինեն ու թե ուղղված հորիզոններ:
11

6

2425

  • ANNA
    2011-08-05 16:11:19
    |-) |-) |-) |-) |-)
  • eliz
    2011-08-05 16:26:53
    (օգո) (պարել)
  • sweet L
    2011-08-05 16:35:39
    Սիրուն էր (ծաղիկ)
  • SOFYA
    2011-08-05 21:53:26
    (լավ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • Lyov
    2011-08-05 22:02:21
    (լավ) (լավ) սիրուն էր,,
  • Manen
    2011-08-06 07:55:08
    շաաատտ լավնաաա (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ)