Հետաքրքիր նորություն

Հարվարդի բժշկական դպրոցի (Harvard Medical School) գիտնականները ապացուցել են նստակյացության եւ մահացու ելքով հիվանդության միջեւ կապը: Նրանց տվյալներով, կանանց մոտ, որ ժամանակի մեծ մասն ա
նցկացնում են նստած վիճակում, 2-3 անգամ ավելի մեծ է թոքերի տրոմբոէմբոլիա ստանալու հավանականությունը, քան ակտիվ կյանք վարողների մոտ, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով The Times of India-ն:
Հիվանդությունն ուղեկցվում է կրծքավանդակի ցավերով եւ արտահայտված շնչառական խնդիրներով: Ցավն ինտենսիվ բնույթ է կրում եւ ուժեղանում է խորը շնչման ժամանակ:
Մասնագետները 18 տարի հետեւել են 70 հազար բուժքույրերի, տարին երկու անգամ նրանք լրացրել են անկետաները, որոնցով գիտնականները գնահատել են նրանց կենսակերպն ու սովորությունները: Գիտնականներ եզրակացություններն անփոփոխ են մնացել անգամ հաշվի առնելով տարիքը, մարմնի զանգվածը եւ վնասակար սովորությունների առկայությունը...հետաքրքրեց?

Նարինե-Հենրիկ18
2011-08-12 12:33:46Susanna
2011-08-12 12:46:26LUSINE777
2011-08-12 13:57:06Արթի
2011-08-12 18:39:17