Copy SMS

Երդում…

Երդում…      - հետաքրքիր, գեղեցիկ, բնություն, մտքեր
Երդումը յուրաքանչյուր մարդու կողմից տրվող սուրբ և անդրժելի պարտականության ընդունումն է և այն չի կարող խաթարել ոչ մի երկրային ուժ ու զորություն, քանզի երկնայինն է հաստատողը նրա:
Երդման ամեն մի բառը հնչում է որպես երկյուղած աղոթք, որպես Տիրոջ նկատմամբ անսասան հավատի երաշխիք: Այո, Տիրոջ նկատմամբ, քանզի Աստված` երկնքի ու երկրի միակ տերն է, ստեղծողը ու հավաստողը այդ սրբազան աղոթքի: Եվ ծիածանն էլ այս խոսքերի իրավացիության գրավականն է, որովհետև Տերը այն մարդկանց տվեց որպես երկնքի և երկրի բարեկամության նշան, որպես նվիրական երդում: Եվ Տերը յոթագույն լույսից ստեղծեց յոթագույն ծիածանը ու դրեց այն յոթագույն անէության մեջ` որպես հաստատում իր ամենազոր կամքին ու սիրելիին տրված խոստման հանդեպ հավատարմության:
Տիրոջ բազմաշնորհ զորության նկատմամբ աներեր հավատով լի երդումը հնչում է որպես ևս մեկ առհավատչյա Տիրոջ հանդեպ մարդկության հավատարմության, և այդ երդումը պարուրում է իր միակ ունկնդրի հոգին տիեզերքի պես անսահման ու զորեղ ջերմությամբ ու գոհությամբ դեպի մեղավոր, բայց արդարության ձգտող մարդկային հասարակությունը:
22

21

2804

  • LUNA
    2011-08-15 23:20:08
    հրաշք պոստ Լյով ջան, յուրաքանչյուր Քրիստոնեայի համար շատ կարևոր մի բան, որով մենք շնչում ենք.................. O:) O:) O:) O:) O:) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • SMBAT
    2011-08-15 23:22:32
    ՇԱՏ ՃԻՇՏ ԽՈՍՔԵՐ ԼՅՈՎ ՋԱՆ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Lyov
      2011-08-16 00:59:35
      մերսի Ախպերնյակ,
      • SMBAT
        2011-08-16 01:03:21
        ԽՆԴՐԵՄ ՊՈՒՃՈՒՐՍ ;) :D :D :D
      • Lyov
        2011-08-16 01:04:28
        ու ես քո պուճուրն էի,, այ բիզոն ամոթ չարեցիր,,, թուու ուու,, (վայքո)
      • SMBAT
        2011-08-16 11:38:09
        ՀԱ ԲԱ ՊՈՒՃՈՒՐՍ ԵՍ ՉԵՍ ՀԻՇՈՒՄ? (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • Lyov
        2011-08-16 13:38:34
        չէէէէէէէէէ,,, ինչ էր որ?? :O :O :O :O
  • Mar (charliz)
    2011-08-15 23:24:03
    Ապրես Լյով... լավ պոստ էր....սկսել եմ շատ հավատալ
    • Lyov
      2011-08-16 00:59:52
      Ապրի Մարս,,, Ուծյու,,,
  • Ալեքս 3 Մ
    2011-08-15 23:33:39
    շատ լավնա հետաքրքրությամբ կարդացի (լավ)
  • Lyov
    2011-08-16 00:01:26
    ձյաձի ձեռքի գործնա,
  • Նարինե-Հենրիկ18
    2011-08-16 08:17:28
    երեխեք ,բայց Հիսուս Քրիստոսն արգելել ա երդվել,դա սխալ ա համարել,,,,,,,,,,ֆիլմում էլ պարզ երեվում ա
    • Lyov
      2011-08-16 08:35:06
      Նար ջան շատ ճիշտ ես,, բայց երդման տեսակներ կան որոնք կիրառվում են,, իսկ էս դեպքում Ծիածանի մասին էր որ Աստված ջրհեղեղից հետո ծիածանը կապեց ու երդվեց որ այլեվս այդպիսի ջրհեղեղ չի լինելու,,
  • Knarik
    2011-08-16 11:35:03
    (գինի) մի բան ասեմ,,աշխատում եմ երդում չտալ,որ մեկ-մեկ մեկին մոռանում ասում եմ երդվի,2 վրկ. հետո ասում եմ լավ-լավ մի երդվի :)
    • Lyov
      2011-08-16 13:35:39
      իսկ ես շարժվում եմ Ավետարանի ասաժով,, թող քո այոն լինի այո ,, և ոչը` ոչ,, տենց էլ անում եմ, վատագույն դեպքում ասում եմ Ազնիվ խոսք,,
      • Knarik
        2011-08-16 14:08:07
        ուզում էի էդ գրեի,բայց լավա,դու իմ միտքը շարունակեցիր,,,,
  • LUSINE777
    2011-08-16 12:02:46
    բայց էնա վատը որ մարդիկ երդվում են ու սուտ (վատ) (վատ) (վատ) (վատ) զզվում եմ տենց մարդկանցից (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ)
  • Susanna
    2011-08-16 16:00:40
    Ապրես Լյով շատ լավ պոստ էր (լավ) (լավ) .....չեմ սիրում, երբ ինձ ասում են երդվի, որովհետև չեմ սիրում ստել, առավել ևս ինձ վատ եմ զգում , երբ չեն հավատում ասածս խոսքերին.
  • Աստղ
    2011-08-16 21:13:56
    շատ լավն էր Լյով ջան (բռավո) (բռավո) (գինի)
    • Lyov
      2011-08-16 21:52:52
      Մերսի Աստղուլյա ջան,,, (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
  • LINA
    2011-08-17 03:34:57
    ԼԱՎՆԵՐ ՇԱՏ (լավ) (լավ) (լավ) ,ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ԱՄԵՆԱԾԱՅՐԱՀԵՂ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԱՅՆ,ԵՐԲ ԲԱՌԵՐՍ ԷԼ ԻՆՁ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ ,,,