Copy SMS

Մի ամիս քեզ հետ ու առանց քեզ…

Մի ամիս քեզ հետ ու առանց քեզ…  - կարոտ, ամիս, առանց, քեզԵրբ ամենին սկիզբ դրվեց փոքրիկ վեճով ու բացահայտմամբ, ու մեջը կար հիացմունք, թվացյալ ինքնահաստատում, աչուկների դիպուկ հայացք, շփման եզրերի լայնացման ու խտացման միտում, երիտասարդական հավաք, խարույկ, գիշեր, լուսին, որը երևի դեռ այն ժամանակ կանխատեսել կամ ստեղծել էր շարունակություն ու վառ մարդուկ, կրակ քայլող… ու կայիր հենց դու… Ավու լսու՞մ ես:
Հիշու՞մ ես, երբ ծանոթացանք հենց վիճելով ու… ու սկսվեց այն ընկերությունը մաքուր ու կապույտ, որը հրամցնում էիր ողջ շրջապատիդ:
Իսկ հիմա՞… Հիմա ի՞նչ: Ինչպե՞ս: Ինչու՞: Ու՞ր են աչքերդ, հը՞ն: Ու՞մն է հայացքդ, խոսքերդ: Ո՞վ է վայելում ներկայությունդ, ընկերությունդ? Ո՞վ որոշեց որ շատ ես մեր համար: Ով քեզ խաբեց, որ առանց մեզ լավ է կամ որ հեշտ է առանց քեզ… Չլինելդ անվանում չունի… Անգամ կարոտն է այստեղ մի ճղճիմ բառ, կորուստն էլ է անիմաստանում… Չկան բառեր և ոչ մի լեզվում, չկան մտքեր, բնորոշում.. Չկա ոչինչ…էլ չկա: Չկաս դու, որ ամեն ինչին պատասխան տաս, ասես, ներկայացնես, համոզես, որ հենց այդպես է ճիշտը…ՈՒ..
Ու ոչինչ… Ու մի օր մնացինք անքեզ, ու Ավագացանք… Հիմա մենք ենք դու ու դու ես մեր մեջ , փոքրիկ մասերով: Գիտե՞ս Ավ, այնքան շատ էիր ու խիտ, որ թեև այսքան շատ ենք, բայց ոչ մեկիս մեջ չկա քո մասնիկի բացակայությունը:
Ու հիմա, երբ բոլորիս միավորում են քո կորստի ցավն ու քո մասին պայծառ ու անվերջ հուշերը, ամեն կերպ փորձում ենք ժպտալ, որ կազմենք քո ժպիտը, որ ապրեցնենք քեզ, որ զգանք լինելդ… Փորձում ենք եղունգներով կառչել միմյանցից, որ մեկս մյուսում զգանք ներկայությունդ…
Ինչպե՞ս գոռամ, որ հիմա ինձ լսես Ավու, որ հենց մեզ լսես: Ի՞նչ գերձայնով, ի՞նչ ուժգնությամբ: Լսո՞ւմ ես Ավ, լսո՞ւմ ես մեր մեջի ցավը, կարդո՞ւմ ես մեր արցունքի պատմությունը, զգո՞ւմ ես մեր կարոտը: Տեսնո՞ւմ ես մեր` քեզ փնտրելն ամենուր? Ամեն մի ձայնում, անծանոթի մեջ, մեր հին վայրերում, ուր միշտ կայիր դու և մեզ թվում էր, որ դա է կարգը, անփոփոխականը, մեր իրականը…
Հիմա անքեզ ենք ու անիմաստացած: Ամուր-ամուր գրկում ենք հուշերը մեր հին ու ծածկվում ժպիտներովդ, համոզում միմյանց ու նաև հենց մեզ, որ դու մեր մեջ ես, մեր ժպիտներում, մեր փոքրիկ սրտերում:
Ու միայն ուզում եմ անվերջ ես գոռալ ,,Կարոտել եմ Ավ, անչափ, անսահման”…. Կգնամ, ավազին կգրեմ խոսքերը ես այս ու ջուրը մաքրելով այն` քեզ կհասցնի…գիտեմ…
Աշուն է հիմա Ավ… Անքեզ ու խոնավ մի դեղին աշուն… Ապրել ա պետք մեզ, միայն թե այլ կերպ… Այլ ձևաչափով, այլ հարթությունում… Շարունակվել ա պետք` տարիների մեջ զգալով լինելդ…խոսելդ… ժպիտդ…զգալով հենց քեզ…
Կարոտել եմ…Ու կորցրել Ավագաշատ եզրերն իմ հին…
,,Լավ մարդիկ հիմա քիչ են, նրանց ծանոթացնել ա պետք, որ ճանաչեն միմյանց”
Ավագ Աբրահամյան
Հ.Գ. Նա իմ ընկերն էր... Սա գրել եմ տաս օր առաջ, երբ բացակայում էի Հայաստանից: Այսօր լրացավ ուղիղ 40 օրը, ինչ նա չկա....
43

47

3375

  • levenika
    2011-08-22 17:26:08
    վայ փշաքաղվեցի :'( :'( :'(
  • Նարինե-Հենրիկ18
    2011-08-22 17:27:34
    :( :( :( :( :( :( :(
  • LusoBarca
    2011-08-22 17:33:44
    վաաաաաաաաաաաաաայ,իրոք փշաքաղվեցի :'( :'( :'( :'(
  • mariam95
    2011-08-22 17:40:38
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( նույնիսկ չգիտեմ ինչ գրեմ :'( :'( :'( :'( :'( :'(
  • Անի
    2011-08-22 17:54:35
    Հարազատի կորուստը ամենա ահավորնա ես քեզ կհասկանամ, որովհետև կորցրել եմ եղբորս, արդեն 3 տարի փորցում ենք ապրել առանց նրա, բայց ինչպես...ամեն գիշեր քնելուց կամաց շշնջում եմ կարոտել եմ...ահավորա կարոտել եմ:Չգիտեմ, չեմ կարող մխիթարանքի խոսքեր ասել, որովհետև չեմ կարողանում դեռ ինձ մխիթարեմ :( :(
  • LUNA
    2011-08-22 18:02:48
    Աստված իմ ինչ ահավորա, լացս գալիսա,..... ու ամենաահավորը գիտեք որնա, որ չես կարողանում հաշտվել էն մտքի հետ, որ դու կիսատ ես այսուհետև......... Էտ վերջինը ոնց հասկացա իրա խոսքերն էր հա??? շաաաաաաաատ սիրուն էր, ու մեջը ինչ-որ խորը բան կա, անսահմանություն ու ճշմարտություն.... իսկ ինչիցա մահացել???? :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
    • LonelyMoon
      2011-08-22 22:27:40
      LUNA ջան իմ հրաշք ընկերը մոտոցիկլով վթարի ա ենթարկվել... :(
      • LUNA
        2011-08-22 23:15:32
        կրկին անգամ ցավում եմ LonelyMoon ջան............ :'( :( :'(
      • LonelyMoon
        2011-08-23 11:11:34
        Շնորհակալ եմ... :(
  • Mar (charliz)
    2011-08-22 18:04:01
    փշաքաղվեցի.... խոսքեր չկան... :( :( :( :( :( նստել եմ ու տակնուվրա եմ լինում.... :'( :'( :'( :'(
  • Manen
    2011-08-22 18:12:19
    արցունքներս ուղղակի ցհեմ կարում պահեմ,, գնուն են ու գնուն,մ,,, ինչի են սենց դաժան բամեր լինում,,,,,,,,,,,,, :'(
  • Lilok
    2011-08-22 18:17:45
    :'( :'( :'( ոնց եմ քեզ հասկանում: Մի տարի առաջ էր, քո նման ծանոթացա մեկի հետ: Ու այդ օրվանից կյանքս ամբողջովին փոխվեց, բայց.. դա երկար չտեվեց, ինչ որ մեկը որոշեց, որ ինքը էլ չպիտի ապրի մեր հետ, ու տարավ իրան: :'( :'( :'( :(
  • Nonulik
    2011-08-22 18:42:56
    Ոնց եմ հասկանում ձեզ,իմ սիրած տղանելա մահացել,,այս տարի ավտովթարից :'( :'( :'( :'( :'( :'(
  • Ալեքս 3 Մ
    2011-08-22 18:44:55
    դաժան էր
  • Any8
    2011-08-22 18:52:55
    կորուստտտտտտտ,,,,ցաաաաաաաավ,,միայն8յուն...մենակ նման բաներ զգացի ես պոստում,չեմ ունեցել նման կորուստ,,բայց լրիվ զգացի ինչքան ծանր բան է .....լրիվ ապրեցի ես ամենը մի պահ...արցունքներս խեխդում էին իսկ կռցքավանդակիս մոտ ուժեղ ցավ էր,,ինչքան խոսեմ կխոսեմ,,,բայց ուզում եմ ցավակցեմ ....իրոք դժվար է :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Nonulik
    2011-08-22 19:01:52
    Չափից ավելի................................................
  • M...
    2011-08-22 19:16:47
    LonelyMoon ջան ցավակցում եմ ու խոսքեր չեմ գտնում ասելու, ուղղակի կներես ,մի հարց ունեմ դու Հայաստանում չես եղել,որ իրա հետ ես դեպքը պատահելա .?????
    • LonelyMoon
      2011-08-22 22:29:02
      Հայաստանում եմ եղել...
  • LusoBarca
    2011-08-22 19:19:34
    ինչքան փորձեցի արցունքներս զսպել չկարողացա,նման կորուստ չեմ ունեցել,բայց սարսափում եմ,որ մտածում եմ ... ցավակցում եմ,իրոք շատ դաժանա :'( :'( :'( :'( :'( :'(
  • Lusine
    2011-08-22 20:02:52
    Աստված իմ ահավոր են նման կորուստները շատ հուզիչ էիր գրել իրոկ չկարողացա արցունքներս զսպել :'( :'( :'( ցավում եմ ւ ցանկանում,որ ուժեղ լինես ւ հաղթահարես էս ցավը :( փառք Աստծո ես էդ ցավը ինքս չեմ ապրել,բայց քեզ լաաաավ հասկանում եմ :( երբեմն զարմանում եմ թե մարդիկ ինչ գերբնական ուժ են գտնում իրենց մեջ մահվան ցավը հաղթահարելու համար մտածում եմ ւ հաստատ գիտեմ իմ հարազատներից և ոչ մեկի կորստի հետ չեմ կարող հաշտվել մինչդեռ ուրիշներին եմ խորհուրդ տալիս ուժեղ լինել... :'( :'(
  • Lyov
    2011-08-22 20:10:51
    մարմինս փշաքաղվեց,,, հուզիչ էր շատ,, աստված հոգին լուսավորի,,, :'( :'(
  • marinesargsyan1@mail.ru
    2011-08-22 20:24:40
    ինչ լավ ես գրում ..... Արցունք կաթաց աչքիցս կարդալուց...պատկերացնում եմ ինչ ցանրա հիմա քօ համար... Անկեղծ սրտով ցավակցում եմ.... :'( :'(
  • MERI
    2011-08-22 20:52:14
    վաաաաաաայ էս ինչ էէէր մամաաաաա ջաաան լացսսս եկաաաավ :( :( :( :( (լավ)
  • Suzanna
    2011-08-22 21:48:34
    ինձնից լավատես մարդ դժվար լինի բայվ սրա մեջ լավ բան հաստատ չեմ կարող գտնել :( :( :( :( :( :( :( :( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( կյանքը ունի մի ապուշ օրենք վատ բաները միշտ լավ մարդկանց հետ են լինում ինչ արած պիտի շարունակենք ապրել առանց մեր սիրելի մարդկանց :'( :'( :'( :'( :( :( :(
  • LonelyMoon
    2011-08-22 22:33:41
    CopyPaste-ցիներ ջան, ներողություն եմ խնդրում ցավ ու արցունքներ պատճառելու համար, պարզապես որոշեցի կիսվել իմ ապրածով Ձեր հետ էլ... Շնորհակալ եմ բոլոր ցավակցական ու հուսադրող խոսքերի համար: Ցավում եմ նրանց համար, ովքեր իմ պես զգացել են կորստի ցավն ու անչափ շաատ ուզում, որ էլ ոչ մեկ չհասկանա, թե դա ինչ ա, գոնե երիտասարդ տարիքում... :( :( :(
    • ERRoR
      2011-08-22 23:01:44
      Փաստորեն դու էլ ես Ավագին ճանաչում ??? Ախ էտ բժիշկները. Նիկոն ասեց իրանց սխալնա եղել որ կոկորդը բացելուց քերել են ու բորբոքվելա... ասում եմ էլի էտ մասիվի հիվանդանողը մենակ բիզնեսմեննր են ոչ թե բժիշկներ... Մարդ էլ 40 որ կոմայի մեջ մնա ու վերջում բժշկի սխալից մահանա :(
      • LUNA
        2011-08-22 23:16:22
        վաաաաայ ինչ ահավորաաաա :'( :'( :'(
      • LusoBarca
        2011-08-22 23:50:10
        վայ իրոք ահավորա,ցավակցում եմ :( :( :( :( :(
    • M...
      2011-08-22 23:49:35
      Իրոք մեր համար էլ էր շատ ցավոտ ու անձամբ իմ համար շատ անորոշ:Գիտեմ ,որ քո համար դժվարա ես մասին հիշելը ,բայց գիտեմ նաև,որ ոչ մի վայրկյան չես էլ մոռանում ու եթե կարող ես ասա ինչիցա մահացել :Գիտես մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով ես հարցը գրեցի մեկնաբանություններում ու նորից ջնջեցի մեջս անհասկանալի ու անտեղի հետաքրքրությունը ավելիա ուժեղացնում ցավը ... Շատ հուզիչ գրել ես ու շատ անորոշ ու անհասկանալի: Մեջներս սաղ խառնվելա իրար... հնարավորա իմանալուց հետո ավելի վատ զգամ ինձ ,բայց կուզենայի ամեն դեպքում իմանալ ....
      • ERRoR
        2011-08-22 23:55:34
        Էն տարբերությամբ որ իրականում գլխին շլեմ ասվածը չի եղել
      • M...
        2011-08-23 00:05:10
        :'( :'( :'( :'( վայյյյյյյյյյյյ լավ էլի :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( չգիտեմ :'( :'( :'( :'( :'( ահավորա ,սարսափելի :'( :'( :'( :'(
      • LonelyMoon
        2011-08-23 11:17:05
        ERRoR, իհարկե ճանաչել եմ... Նա եղել ա իմ ու մեր ընկերների արևը: Բժիշկներին ուշ ա մեղադրելը... Նա չկա... Դա ա սարսափելին... :( :( M... ջան գրել եմ, նա մոտոցիկլով վթարի ենթարկվեց Հունիսի 1-ին, 43 օր հիվանդանոցում էր, սկզբում կոմայի մեջ, հետո աչքերը բացեց, բայց միևնույնն ա գիտակցությունը նորմալ չէր, թեև երբ խոսում էի, նա նայում էր ինձ, բայց ոչ կենտրոնացած և ի վիճակի չէր պատասխանելու... Չեմ կարող փոխանցել ապրումներս իրական ու երևի պետք էլ չի, հիրավի շատ ցավոտ ա...
      • M...
        2011-08-24 14:50:15
        վայ ես էլ չեմ կարողանում ինչ որ բան ասել իրոք հարազատի նման ցավում եմ իրա համար :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Ash83
    2011-08-22 22:47:54
    Ցավակցում եմ:Շատ դաժան էր.Չկարողացա պահել հուզմունքս: :( Ձեզ համբերություն եմ մաղթում:
  • SHAQE
    2011-08-22 22:48:56
    ՄԻ ՏԵՍԱԿ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՄ ՍԵՆՑ ՊՈՍՏ ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ :( ԱՀԱՎՈՐ Ա :( :'(
  • ՀԱՅԿԱՆՈՒՇ
    2011-08-22 22:50:56
    ,Լավ մարդիկ հիմա քիչ են, նրանց ծանոթացնել ա պետք, որ ճանաչեն միմյանց”--Աստված տա բոլորս լավ ու բարի մարդկանց հանդիպենք :'( :'(
    • ERRoR
      2011-08-22 23:18:52
      ենքան լավ ինչքան որ Ավագներ... անկեղծ... ինքը տարօրինակության աստիճանի չափ լավն էր..
      • ՀԱՅԿԱՆՈՒՇ
        2011-08-23 00:00:11
        երեխեք լուրջ եմ ասում,, ես մինջև հիմա լացում եմ,ախ խիա էս կյանքը սենց դաժան,, հն?? ինչիա տենց
      • ERRoR
        2011-08-23 00:02:24
        Դու էլ էիր ճանաչում ??
      • ՀԱՅԿԱՆՈՒՇ
        2011-08-23 00:06:05
        չէ,, ես չեմ ճանաչում իրան,, բայց դուք ենքան լավ եք նկարագրել իրան,, որ նենց տպավորությունա,, որ ճանաչում եմ,, իրոք անկեղծ սրտով ցավակցում եմ
  • Nonulik
    2011-08-23 08:52:39
    :( :( :( :( :( :( :( :(
  • lenasoad
    2011-08-23 11:12:24
    :(
  • Tatev
    2011-08-23 12:35:17
    Avgush! karotum em qez aperikssssss :( :'(
    • eminyan753
      2011-08-24 16:57:48
      ինքը իմ կյանքում պատահած ամենալավ մարդն էր.իրա կողքը դու չէիր կարա տխուր լինեիր.ստիպում էր քեզ ծիծաղալ ժպտալ.Աստված իմ ես չգիտեի որ իրա հետ սենց բանա եղել.անկեղծ ցավակցում եմ.ինչիա Աստված տանում իրա նման մարդկանց.կյանքին թեթև էր նայում միշտ ուրախ էր.միշտ եմ հիշելու իրան.ու միշտ մնալու է իմ հուշերում.ես էս լուրի հետ չեմ կարա համակերպվեմ.ինքը միշտ մեր հետա լինելու,......
  • Titiziiiiiik
    2011-08-24 16:39:07
    շատ լավն էր,բարի.ինքը իմ կյանքում հանդիպած ամենալավ մարդն էր.ստիպում էր ինձ ժպտալ,ծիծաղալ.Աստված իմ ես չէի իմացել որ սենց բանա եղել.նոր իմացա,ու անկեղծ ցավակցում եմ.Ու ամենադժվարն էնա որ դու իրան ճանաչել ես ու հիմա ինքը չկա.միշտ եմ հիշելու իրան.ինքը միշտ մեր հետ կլինի.Ավագի նման մարդիկ շատ քիչ են.ու չեմ հասկանում ինչի ա Աստված տանում իրա նման մարդկանց.ես միշտ էլ իրան կհիշեմ
  • ...Sh
    2011-08-25 19:49:58
    inchi henc inq@...........inchia Astvac misht ira nman laverin tanum,,,,,mi anagmem tesel,bayc shatem lsel ira lav@ linelu masin,,,arcunqners ankax incnic gnacin achqericss,,,,,iroq cavakcumem ira harazatnerin,,,cer hamberutyun,isk Avagi hogun hangstutyun