Copy SMS

Հրեշտակներ...

Երևի թե չկա այնպիսի մարդ ով լսած չլինի հրեշտակների մասին...
Հրեշտակներ... - հրեշտակներ

Հրեշտակաբանությունը միաստվածյան կրոններում


Հրեշտակների մասին աստվածաբանություն (Հրեշտակաբանություն) գոյություն ունի միաստվածյան 3 կրոններում` Հուդայականության (Մովսիսականություն), Քրիստոնեության և Մահմեդականության (Իսլամ) մեջ: Հատկանշական է, որ երեք կրոններում էլ էական շատուշատ հարցերում հրեշտակաբանությունը հրեշտակների մասին ասում է միևնույն բանը և համապատասխան կրոնի ձևավոման ու զարգացման պատմական ժամանակագրությանը` փոխառում է նախորդից որոշ ընդգծված կողմեր:

  • Թվյալ կրոններից ամենահնի` Հուդայականության մեջ հրեշտակների դերի և ազդեցության մասին առաջին աղբյուրը Հրեական Սուրբ գիրքն է` Թանաքը և որոշ պարականոն գրքեր, ապա հիշյալ գրքերի մեկնաբանությունները: Ուսումնասիրողները, սակայն կարծում են, որ Հուդայական հրեշտակաբանության ձևավորման վրա ուրույն ազդեցություն ունի Զրադաշտականությունը որ իր հետքը թողել է Ք.ա. 7-րդ դարից սկսյալ: Այդ ազդեցությունը հատկապես ընդգծուն է չար և բարի հրեշտակների պատմություններում (Ենոքի պարականոն) և Բեռեշիթ (Ծննդոց) գրքի առաջին գլուխներում: Մարգարեկան շրջանի հրեշտակաբանությունը (հրեշտակների ակնարկներ անում են Եսայի, Եզեկիել, Զաքարիա, Դանիել մարգարեները) իր վրա կրում է բաբելոնական մշակույթի ազդեցություն. այս շրջանում է, որ Հուդայական հրեշտակաբանության մեջ շրջանառության մեջ է մտնում հիերարխիկ սուբորդինացիան: Համաձայն վերջինի գոյություն ունեն երկինքներ որոնցից վեր բազմում է ինքը Յահվեն, քիչ ներքև հրեշտակներն են իրենց զանզան դասակարգումներով, ապա դևերը, ինչից հետո մարդիկ: Մովսիսական հրեշտակաբանության մեջ քիչ չեն նաև եգիպտական ու հունահռոմեական տարրերը:
    Ընդհանուր առմամբ հրեշտակներն այս կրոնում միջնորդներ են Աստծո և մարդու միջև և Աստծո կամքի կատարողներն են: Միևնույն ժամանակ նրանք խորհրդանշում ու գործնականացնում են Աստծո ներկայությունը մարդկանց կյանքում, հանդես են գալիս թե որպես մարդկանց պաշտպաններ, թե պատժողներ:

  • Քրիստոնեական հրեշտակաբանությունը, որի վրա լայն ուշադրություն դարձվեց միան 20-րդ դարի սկզբին, մեծապես ազդված է Մովսիսականությունից, քանի որ հրեական Սուրբ Գիրքը` Հին Կտակարանը քրիստոնեական Աստվածաշնչի բաղկացուցիչ և կարևոր մասն է կազմում: Այսուհանդերձ Նոր Կտակարանում էլ բազմիցս հանդիպում ենք հրեշտակների: Առհասարակ քրիստոնյա աշխարհում հրեշտակաբանությունը ծագել և զարգացվել է ավանդական եկեղեցիների ծոցում և հիմնականում հիմնվում է Դիոնիսիոս Արիոպագացու (Կեղծ Դիոնիսիոս) «Երկնային քահանայապետության մասին» աշխատության վրա: Բողոքականության ծագմամբ հետաքրքրությունը հրեշտակների հանդեպ աստիճանաբար սառեց, քանի որ հրեշտակները սկսվեցին դիտվել որպես լոկ կրավորական դեր ունեցող արարածներ, իսկ հաճախ էլ նրանց վերաբերյալ վարդապետությունը մերժելի համարվեց (Կալվին), քանի որ մեծավ մասամբ բացահայտվում էր ավանդությամբ:Ավանդական եկեղեցիների, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու վրա, սակայն, հրեշտակաբանությունը բավականին զգալի հետք ունի թողած. այն իր ուրույն տեղն է զբաղեցնում սրբախոսական գրականության և վանական կյանքի ձևավորման ու զարգացման գործում:

  • Մահմեդականության մեջ հրեշտակների հանդեպ գոյություն ունի խոր հավատք. հրեշտակները երկրորդ տեղն են զբաղեցնում հավատքի ենթակա 5 իրողությունների շարքում: Համաձայն պահպանողական մահմեդականության, երկնային այդ արարածները Աստծո` Ալլահի փառաբանիչներն են և նրա պատգամի փոխանցողները: Նրանք ինքնուրույն են ու ազատ և կարողանում են տարբեր դեմքեր ընդունել: Այսքանից ավել հրեշտակների մասին իմանալը, համաձայն պահպանողական Իսլամի, շեղում է ճշմարիտ հավատքից: Այսուհանդերձ Իսլամի ոչ պահպանողական ճյուղերը զարգացրել են իրենց հրեշտակաբանությունը, որի համաձայն հրեշտակները ստեղծվել են լույսից, լեցուն են կյանքով, բանական արարածներ են և ի տարբերություն ջիների (չար ոգիներ)` սուրբ են: Միևնույն ժամանակ նրանք, չնայած իրենց գերբնականությանը, շատ ավելի ցածր են քան մարդիք և նրանց գործերից մեկն էլ մարդկանց օգնելն ու երկրպագելն է: Այս վերջին պայմանի խախտումով էլ բացատրվում է չարի` սատանայի առաջացումը Իսլամում. Սատանան, որ սկզբում բարի հրեշտակ էր, հրաժարվեց երկրպագել Ադամին, ինչ համար էլ Ալլահը նրան վտարեց երկնքից:


Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
Հրեշտակներ... - հրեշտակներ
15

5

7752

  • Նարինե-Հենրիկ18
    2011-08-26 14:41:58
    երկար էր,բայց լավն էր,ապրես (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • AM.TB.
    2011-08-26 16:10:17
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Saya
    2011-08-26 16:24:27
    Շատ լավ պոստ էր ապրես: Իսկ կարող ես դևերի մասին էլ գրել?
  • Արթի
    2011-08-26 17:46:29
    հա>>>ՀԵՍԱ ԿԳՐԵՄ
  • Lyov
    2011-08-27 15:03:21
    Հրեական Սուրբ գիրքը Թանաք չի կոչվում Տանախ է կոչվում,,, ես էլ ունեմ Հրեշտակների մասին պոստ,, կարող ես նայել,, http://www.copypaste.am/2011/06/17/%D5%B0%D6%80%D5%A5%D5%B7%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/