Copy SMS

Ժամանակը թռչու~մ է…

Ժամանակը թռչու~մ է… - ժամանակ
Հարցրեք ձեզ ծանոթ մեծահասակներին և նրանք կասեն, որ ժամանակն այնքա~ն արագ է անցնում, բայց միաժամանակ հակառակը կասեն փոքրերը, որոնք չգնահատելով այն, ուզում են շուտ մեծանալ…
Ժամանակը թռչու~մ է… - ժամանակ
Խնայիր ժամանակդ և մի մտածիր անցյալիդ մասին, իսկ ապագայի համար համամիտ եմ Էյնշտեյնի հետ, որն ասում է. <<Ապրիր ներկայով, քանի որ ապագան սկսվում է այստեղ և հիմա>>:
Ժամանակը միաժամանակ ամենաարագն ու ամենադանդաղն է, ամենաթանկն ու ամենաէժանը, ամենաերկարն ու ամենակարճը…
Դրան համապատասխան ներկայացնեմ ժամանակի սկզբում դանդաղ հետո արագ թվացող իմ պատկերացմամբ ընթացքը: Պատկերացնենք կտոր, որի երկարությունը կյանքի տևողությունն  է, դրա ծայրին ամրացված է փայտիկ: Մարդը ծնվում է`այսինքն այդ փայտիկը սկսում է գլորվել:
Ժամանակը թռչու~մ է… - ժամանակ
Տարին 12 ամիս , օրը 24 ժամ , ժամը 60 րոպե և այլն , սրանք պարբերաբար կրկնվում են և ստանդարտ են , այսինքն փայտիկը կգլորվի հաստատուն անկյունային արագությամբ, որտեղ 1 պտույտը կարելի է պատկերացնել, որպես 1 օր, ժամ կամ տարի : Կյանքի առաջին կեսը փայտիկը կունենա բազում գալարներ, իսկ մյուս կեսը անցնելիս կավելացնի  ընդհամենը 2-3 գալար: Վերջնակետին մոտեցող ձողի ծայրը սկզբում դանդաղ էր առաջ շարժվում, հետո` արագ, քանի որ այն սկզբում բարակ էր հետո գնալով հաստացել է այսինքն նրա գծային արագությունը մեծացել է: Ըստ այս օրինակի տարիքի հետ զուգահեռ վերջնակետին մոտենալու արագությունը մեծանում է:
Ժամանակը թռչու~մ է… - ժամանակ
21

7

2953

  • Aanul
    2011-08-30 22:08:36
    Ճիշտ սրանից էլի եմ սարգել, ուղղակի փնտրեցի չգտա, մտածեցի ջնջել են .......
  • mariam95
    2011-08-30 22:14:28
    ես էլ արդեն ուզում էի ասել եղել է նմանատիպ պոստ :)
  • Susanna
    2011-08-30 23:31:52
    Հետաքրքիր էր... O:) "Ժամանակը հետքրքիր բան է, այնքան շատ է երբ սպասում ես, և այնքան քիչ երբ ուշանում ես: " (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • chemasi
    2011-08-31 00:58:03
    (լավ) O:)
  • Աստղ
    2011-08-31 01:47:13
    Մեր շենքի 12-13 (ախ) տարեկան էրեխեքը որ անընդհատ քսվում էին դուրս գալիս, մի կին ասավ էրեխեք ջան հիմիկվանից կնիկ մի դառեք, քանի էրեխա եք խաղ արեք, սաղ կյանքում կնիկ եք էղնելու (լավ)
    • Knarik
      2011-08-31 09:08:27
      տոչնի ա ասել (լավ) (լավ) (լավ)
  • ՇԱՔԵ
    2011-08-31 20:52:12
    ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ