Copy SMS

Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում

Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր
Ասում են` սիրո համար սահմաններ գոյություն չունեն, և դժվար է գտնել երկրագնդի վրա մի վայր, որտեղ սերը բացակայի: Եկեք «շրջագայենք» և տեսնենք, թե արտասահմանյան երկրներում ինչպես են անում սիրո խոստովանություններ, ինչպես են օրարերկրացիներն արտահայտում իրենց զգացմունքները և ինչպես են վերաբերվում սեռական հարաբերություններին:


Անգլիա Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր
Անգլիայում սերը սկսվում է ընկերությունից: Անգլիացիներն ավելի հաճախ ծանոթանում են աշխատավայրում կամ բարեկամների ու ընդհանուր ծանոթների միջոցով: Շփվում են այնքան ժամանակ մինչ սովորական հարաբերությունները վերածվեն ռոմանտիկ ժամադրությունների:
Անգլիայում ամենից շատ գնահատվում է հումորի զգացումը, այդ իսկ պատճառով կատակները անգլիացու սիրտը գրավելու ամենահեշտ ճանապարհն են:
Անձնական հարաբերություններում անգլիացիները դեմ են կանանց կողմից իրականացվող նախաձեռնություններին: Ժամադրության պետք է հրավիրեն տղամարադիկ: Ամենից հաճախ ռոմանտիկ հանդիպումներն անցնում են փաբերում կամ բարերում:
Ծանոթության սկզբանական շրջանում անգլիացիները պատրաստ չեն աղջկա համար մեծ գումարներ ծախսել մինչ այն ժամանակ, երբ արդեն համոզված կլինեն իրենց զգացմունքների մեջ: Ավանդույթի համաձայն առաջին ժամադրության ժամանակ ամեն ինչի համար վճարում է տղամարդը, իսկ հետագա հանդիպումներին` յուրաքանչյուրը վճարում է իր համար, իր դրամապանակից:
Անգլիացիները ուրբաթ և շաբաթ օրերին ժամադրություն երբեք չեն նշանակում: Այդ երկու երեկոները համարվում են ընկերական շրջապատի զվարճանքի երեկոներ: Եթե տղամարդն առաջարկում է հանդիպել ուրբաթ օրը, դա նշանակում է, որ նա ընկերներ չունի: Դա չափազանց տարօրինակ է, քանի որ Անգլիայում ընկերությունը շատ մեծ դեր ունի մարդկանց կյանքում :
Ժամադրությունից հետո տղամարդը ճանապարհում է աղջկան մինչև նրա տրանսպորտի կանգառը /մետրո, ավտոբուս, տաքսի/ և շատ հազվադեպ` մինչև տուն: Առաջին հանդիպման ժամանակ սեռական հարաբերույուններ շատ հազվադեպ են լինում, քանի որ Անգլիայում դա այնքան էլ ողջունելի չէ:
Անգլիացիները կարողանում են կնոջ սիրտը շահել, հատկապես եթե լուրջ մտադրություններ ունեն: Նրանք պատրաստ են ամեն օր ծաղիկներ նվիրել, ռոմանտիկ անակնկալներ անել, նույնիսկ պատուհանի տակ սերենադներ երգել: Բայց այնտեղ ընտանիք կազմելու հարցում չեն շտապում: Անգլիայում կյանքը բավականին թանկ է, այդ իսկ պատճառով ընտանիք են կազմում` առավել ևս երեխա են ունենում, միայն ստաբիլ եկամուտ ունենալու ժամանակ: Մանկապարտեզի, դպրոցի, համալսարանի վարձերը տարեկան կտրվածքով տասնյակ հազար ֆունտ են կազմում:
Ֆրանսիա Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր

Ֆրանսիան ասոցացվում է ռոմանտիկայի և գեղեցիկ հարաբերությունների հետ: Էֆելյան աշտարակ, շամպայն և նրբակիրթ ֆրանսիացիներ… Բայց այս երկրում ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ, ինչպես մենք ենք պատկերացնում:
Ֆրանսիացիները չեն սիրում ռոմանտիկ անակնկալներ անել և ծաղիկներ նվիրել: Առաջին ժամադրության ամենից հաճախ հրավիրում են նախաճաշի կամ լանչի: Ընթրիքի հրավերը կնոջ նկատմամբ անարգանք է համարվում: Ֆրանսիացիների մեծ մասը պատրաստ են վճարել ձեր հաշիվը, բայց միայն այն դեպքում, եթե նրանք իրոք ձեզ հավանել են: Իսկ եթե ոչ, ապա բարի եղեք ձեր սուրճի համար ինքներդ վճարել:
Ֆրանսիայում շատ տարածված են քաղաքցիական ամուսնությունները: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայում բաժանությունների տոկոսն ավելի բարձր է, քան մնացած այլ երկրներում:
Վաղաժամ ամուսնություններն այստեղ հազվադեպ են պատահում, ինչպես նաև վաղաժամ հղիությունները:
Ֆրանսիայում ընտանիքի գլուխը տղամարդն է: Բայց պարտադիր չէ, որ տղամարդը լինի ընտանիքի հիմնական վաստակողը: Ըստ վիճակագրության, 48% ֆրանսիացի զույգերի կանայք տղամարդկանցից ավելի շատ են վաստակում:

Գերմանիա Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր
Գերմանիայում շատ ակտուալ են «հաշվարկված ամուսնությունները»: Բավական է միայն համացանցով որոնել «ամուսնություն գերմանացու հետ», և դուք կտեսնեք բավականին շատ հաստատումներ: Ամենից հաճախ գերմանացի փեսացուները հարսնացուներից տարիքով շատ ավելի մեծ և հարուստ լինում:
Գերմանացիները անգամ պատկերացնել չեն կարող, թե ինչպես կարելի է ապրել կնոջ «հաշվին», այդ իսկ պատճառով նրանք խուսափում են կարիերիստ կանանացից: Նրանց համար անընդունելի փաստ է, որ կինը կարող է տղամարդուց ֆինանսապես կամ սոցիալապես ավելի հաջողակ լինել:
Այս ամենի հետ մեկտեղ Գերմանիայում կնոջ նախաձեռնությունների հանդեպ դրական վերաբերմունք է ցուցաբերվում: Եթե դուք հավանում եք տղամարդուն, կարող եք ժամադրության ինքներդ հրավիրել: Դա անելու ամենաընդունված տարբերակը sms հաղորդագրության միջոցով է: Իհարկե դա այնքան էլ ռոմանտիկ չէ, բայց գերմանացիների համար պրակտիկ է:
Եթե այդ ամենից հետո տղամարդը ձեզ հրավիրում է կինոթատրոն կամ ռեստորան, կարող եք համոզված լինել, որ նա ունի լուրջ մտադրություններ: Ուղղակի լիցքաթափվելու համար, գերմանացիները երկրորդ անգամ հանդիպման չեն հրավիրում:
Շվեդիա Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր
Շվեդացիների մեծ մասն ապրում է քաղաքացիական ամուսնությամբ: Ինչու՞: Առաջին հերթին այն պատճառով, որ նման ընտանիքների պարտականություններն ու իրավունքները Շվեդիայում ամբողջովին նույնն են, ինչպես օրինական ամուսինների մոտ, և երկրորդը` պաշտոնական բաժանումը Շվեդիայում չափազանց թանկ արժե և շատ երկար ժամանակ ու գործընթաց է պահանջում: Իսկ այսպես ոչ մի խնդիր չկա: Որոշել եք բաժանվել, կարող եք դա անել շատ արագ և առանց հատուկ ծախսերի:
Շվեդական ընտանիքում աշխատում են և կանայք, և տղամարդիկ: Ամենից հաճախ ամուսիններն ունենում են իրենց առանձին հաշիվները բանկում: Սննդի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի վարձերը մուծում են համատեղ: Ինչ վերաբեվում է մնացածին/ հագուստ, շպար և այլն/ յուրաքանչյուրը վճարում է իրեն համար: Շատ բնական երևույթ է, երբ ռեստորանում ամուսիններից յուրաքանչյուրը սպասարկողից ստանում է իր հաշվը և ամեն մեկը վճարում է իր դրամապանակից: Շվեդիայում ժամադրության ժամանակ նույնպես յուրաքանչյուրը վճարում է իրեն համար:
Շվեդացիները սիրում են կազմակերպել յուրօրինակ հանդիպումներ: Օրինակ` թռիչքներ պարաշյուտով կամ օդապարիկով, սրանք ռոմանտիկ հանդիպումների ամենատարածված տեսակներն են: Շվեդացիները ծանոթանում են ընկերների կամ համացանցի միջոցով:

Իտալիա Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր
Իտալացիները ի ծնե դերասաններ են, և նրանց կյանքը նման է պիեսի: Իրենց ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են հասարակության շրջապատում` «իրենց ցուցադրելով», որը նրանց մոտ բավականին լավ է ստացվում: Այդ իսկ պատճառով եթե իտալացին երդումներ է տալիս սիրո մասին, մի շտապեք հավատալ նրան: Իտալացիները էմոցիոնալ են, նրանք աղմկելով վիճում են, աղմկելով «բարիշում», իսկ վիճելու և բարիշելու ընթացքում աղմկելով վայելում են կյանքը:
Իտալացիները շատ առատաձեռն ազգ են, բայց նրանց առատաձեռնությանը պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Իտալիայում ոչ մի նվեր առանց մտադրության չի արվում: Եթե դուք ընդունել եք նվերը, ապա պետք է փոխհատուցեք այն որևէ ձևով կամ արարքով:
Իտալացիները ժամադրության ամենից հաճախ հրավիրում են ռեստորան, քանի որ այս երկրում կա սննդի պաշտանմունք: Երկրորդ տարբերակը ֆուտբոլն է: Բոլոր իտալացիները համարվում են այս սպորտաձևի երկրպագուներ:
Իտալական ընտանիքը բաղկացած է մեծ քանակությամբ բարեկամներից, որոնք միմյանց շատ լավ ճանաչում են: Ընտանիքի ցանկություններին դեմ գնալ Իտալիայում գրեթե անհնար է: Դրա վառ օրինակը «Ռոմեո և Ջուլիետ»-ի ողբերկական պատմությունն է: Իտալացիների համար իրենց մայրերը կարծես «Մադոննա»-ն լինեն, և նրանք հենց ուղիղ իմաստով աստվածացնում են իրենց մայրերին: Իտալացիների մեծ մասը «մայրիկի զավակներ» են, և նույնիսկ հասուն տարիքում ապրում են «ինչպես մաման ասի, այնպես էլ կլինի» կարգախոսով:
Իսպանիա Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր
Իսպանիայում ընդունված չէ մուծել կնոջ հաշիվը ռեստորանում և ուղեկցել նրան մինչև տուն, քանի որ իսպանուհիները անկախ են և նման վերաբերմունքը բռնություն են համարում:
Իսպանիայում ծաղիկներ չեն նվիրում, այդ իսկ պատճառով եթե դուք տղամարդուց նման նվեր խնդրեք, ապա նա լավագույն դեպքում ձեզ կնվիրի սենյակային ծաղիկ ամանի մեջ:
Եթե իսպանացին ձեզ հրավիրում է ճաշի կամ սուրճի, ապա նա ունի պարզ ու մաքուր մտադրություններ: Ընթրիքի` նշանակում է նա ավելի քան հետաքրքրված է ձեզանով: Կոկտեյլի` հավանաբար ցանկանում է ուրախ ժամանակ անցկացնել և բաց չթողնել «դեսերտը մեքենայի հետևի նստարանին սեքսի տեսքով»: Իսպանացիների 90%-ը մինչև 35 տարեկան ապրում են ծնողների հետ: Այս երկրում հյուրանոցում ժամանակ անցկացնելն այնքան էլ հաճելի չէ: Ահա և մնում է միակ ու անկրկնելի տարբերակը` ավտոմեքենան:
Իսպանացիները չեն շտապում մշտական կողակից ձեռքբերելու հարցում: Ամիսներով հանդիպում են` ապրելով և հանգստանալով միասին, կնոջը պատկերացնում են որպես ընկերուհի, իսկ տղամարդուն` որպես ուղղակի ընկերոջ:
Հաճախ Իսպանիայում մարդիկ հանդիպում են տարիներով ու միևնույն ժամանակ ծանոթ չեն միմյանց ծնողների հետ: Բայց եթե իսպանացին ծանոթացրել է ձեզ իր ընտանիքի հետ, նշանակում է, որ շուտով նա ամուսնության առաջարկ կանի ձեզ:
Չինաստան Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր
Չինաստանում տղամարդն առաջին ժամադրության գալիս է իր մտերիմ ընկերոջ հետ, որպեսզի նա ամբողջ երեկոյի ընթցքում գովերգի իր ընկերոջ խելքն ու մարդկային հատկանիշները: Հետաքրքիր է, բայց փաստ է, որ ամենից հաճախ հաշիվը փակում է հենց ընկերը: Չինացի տղամարդիկ շատ առատաձեռն են, միշտ վճարում են ամբողջ հաշիվը, և դա այնպես են անում, որ կինը հանկարծ չնկատի:
Չինացիները շատ բարձր են խոսում, կատակում, այդ պատճառով նրանք ժամադրություն նշանակում են ռեստորաններում և սրճարաններում: Հանդիպումից հետո տղամարդը աղջկան միշտ ուղեկցում է մինչև տուն:
Զարմանալի փաստ է` աղջկան հյուր գալիս առանց նրա թույլտվությունը ստանալու և որևէ բացատրության չինացին շուտով սկսում է նրա տուն բերել իր անձնական պարագաները` ատամի մածուկ, սրբիչ, հագուստ, համակարգիչ: Այդ ամենի հետ մեկտեղ հարաբերությունները կարող են նոր-նոր սկսվել, իսկ ինտիմի մասին դեռ խոսք գնալ չի կարող: Բայց դա չի նշանակում, որ նա արդեն կողմնորոշվել և կատարել է իր ընտրությունը: Արդեն վաղը նա կարող է անհետանալ` ձեր տանը թողնելով իր իրերը: Բայց եթե չինացին ունի լուրջ մտադրություններ, ապա ավելի լավ ամուսին գտնել հնարավոր չէ: Չինաստանում բաժանությունների վարկանիշը շատ ցածր է:

Ճապոնիա Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր

Չափազանց դժվար է ամուսնանալ ճապոնացու հետ, եթե դուք չեք ծնվել Ծագող արևի երկրում:
Ճապոնացիների համար «դավաճանություն» հասկացությունը գոյություն չունի: Տղամարդու կյանքում սիրուհիների առկայությունը բնական երևույթ է: Բայց ճապոնացիները երբեք իրենց կանանցից չեն բաժանվում և խստորեն պահպանում են սահմանը: Այսինքն` կինը կյանքի ընկերն է, իսկ սիրուհին` ժամանակավոր երևույթ:
Եթե ցանկանում ես դառնալ ճապոնացու կին, ապա պարտադիր պետք է կրես խիստ և համեստ հագուստ, լավագույն տարբերակաը գործնական կոստյումն է: Ինչպես նաև չի կարելի նմանվել ճապոնական Harajuku ոճով հագնվող աղջիկներին, քանի որ տղաները Harajuku Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր աղջիկների հետ չեն ամուսնանում` պատշաճ չէ:

Ավստրալիա Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր
Ավստրալիայում տղամարդիկ ամենից հաճախ ծանոթանում են համացանցով: Ծանոթությունների կայքերում գրանցված է գրեթե յուրաքանչյուր ամուրի ավստրալացի: Ավստրալիայում մեծ ուշադրույթյուն են վայելում ռուս աղջիկները` այնտեղ համարվելով լավագույն կանայք: Նրանք ընդունված են ոչ միայն այն բանի համար, որ կարողանում են համեղ պատրաստել, այլ նաև նրա համար, որ կարողանում են լինել կանացի ու «մնալ կին», այդ թվում նաև իրենց հագնվելաոճով: Ավստրալուհիները իրենց արտաքինին գրեթե չեն հետևում, հագնվում են հարմար և հասարակ, այդ պատճառով էլ ռուսները նրանցից չափազանց տարբերվում են:
Ավստրալիայում ընդուված չէ հիացմունքով նայել կնոջը: Այս երկրում բարեխոսություններ չեն անում, դա կարող է որպես հետապնդում և անարգանք ընդունվել: Ամուսնությանն ավստրալացիները պրոգմատիկ են վերաբերվում: Նրանց համար ավելի կարևոր է համապատասխան զույգ լինելը, փոխադարձ հարգանքը, քան կիրքը: Ավստալացիները լուրջ են վերաբերվում ընտանիքին, և շատ հազվադեպ են բաժանվում: Նամանավանդ, որ Ավստրալիայում բաժանվելը չափազանց թանկ «հաճույք» է` տղամարդը կարող է զրկվել իր ունեցածից` մինչև 80%-ի չափով:

ԱՄՆ Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր

ԱՄՆ-ում գոյություն ունի ընտանիքի պաշտամունքը: Ամեն դեպքում ամերիկյան ընտանքիների 47%-ի զույգերից գոնե մեկն արդեն երկրորդ անգամ ամուսնացած է, իսկ բաժանությունների տոկոսն Ամերիկայում ամենաբարձրն է: Պարադոքսը նրանում է, որ ամերիկացիները չափազանց բարձր են գնահատում «երջանիկ ընտանիք»-ի օրինակը: Ամերիկացիները պնդում են, որ հարաբերություններում ամենակարևորը սերն է, ու եթե այն անհետացել է, հարաբերությունները շարունեկալու կարիք չկա , և նրանք հեշտությամբ բաժանվում են:
Ամերիկայում բաժանության իրավաբանական ընթացքը շատ դժվար է ու երկար, այդ պատճառով նրանք կնքում են ամուսնության պայմանագրեր: Դա Ամերիկայում շատ ընդուված ու անհրաժեշտ պայման է:
Ամերիկացիների մեջ կարելի է հանդիպել ռոմանտիկների և հորինողների, բայց նրանք համեմատաբար քիչ են: Ամերիկյան տիպիկ հանդիպումները շատ միանման են` կինոթատրոն/ համերգ գումարած ընթրիք/բար:
Ամերիկայում ընդունված չէ աղջկան տուն ուղեկցել: Եթե նույնիսկ զույգը գիշերը միասին է անցկացրել, այնուամենայնիվ նա հեռանում է տաքսիով կամ իր սեփական ավտոմեքենայով: Ամերիկայում շատ ընդունված են «կույր»ժամադրությունները:

Հ.Գ. Իսկ Հայաստանում ինչպես են ՍԻՐՈՒՄ??? Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր

Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում - հետաքրքիր, Սեր

23

63

4068

  • Արամ Միլանիստա
    2011-09-01 15:20:07
    (ուրախ) (ուրախ) Հայաստանում օդնոյի միջոցով ծանոթանում են ու ամուսնանում :D
    • Knarik
      2011-09-01 15:24:49
      ]:) դե օդնոյում կյանքը ավելի բուռնա :D
      • Արամ Միլանիստա
        2011-09-01 15:26:56
        հա ճիշտա, ֆեյսում էլ եսիմինչա :D
      • Knarik
        2011-09-01 15:27:55
        այսինքն եսիմինչա? (ուրախ) (:|
  • Lilok
    2011-09-01 15:22:00
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
  • Davooo
    2011-09-01 15:27:20
    իսպանականն ու անգլիականը մասամբ դուրս եկան :) Հայկականն էլ բարդա բացատրել... (ախ)
    • LUNA
      2011-09-01 15:31:23
      ինձ թվումա մաբողջովին դուրտ եկան Դավո ջան :) :)
      • Davooo
        2011-09-01 15:38:32
        Թող աղջիկները չնեղանան, բայց ես կարծում եմ, որ ճիշտ են անում, որ սկզբում` նոր ծանոթացած շրջանում, ու առաջին մի քանի հանդիպումների ժամանակ, աղջկա համար գումար չեն ծախսում...(բայց չմտածեք քձիբ եմ դրա համար եմ տենց մտածում :) )
      • Davooo
        2011-09-01 15:39:41
        ընդհանուր պոստը շատ լավն էր (բռավո) (բռավո) (լավ)
      • LUNA
        2011-09-01 15:47:12
        շատ մերսի Դավ ջան....... չէ Դավ ջան չենք մտածի դա քո կարծիքնա, բայց եթե տղան մտադրություն ունի լրջացնելու հարաբերությունները ուրեմն պետքա աղջկա սիրտը ամեն կերպ շահի, չեմ ասում աղջիկը գումարինա նայում առաջին հերթին /չնայած կան նմանները/, ուղղակի մի քիչ ուշադրություն պետքա չէ, ասենք տղայի ձեռքով հավաքած դաշտային ծաղիկների փունջ, կամ նման օրիգինալ բաներ /էլի ընգա ռոմանտիկայի գիրկը/, որ աղջիկը սկսի մտածել` ՈՒՐԵՄՆ ՄԻ ԼՈՒՐՋ ԲԱՆ ԿԱ....... թե չէ ամբողջ կյանքը կմնան միայն լաաաաաաաավ ընկերներ ..................... :) :)
      • Սիրահարիքս
        2011-09-01 15:58:08
        (բռավո) (բռավո) իսպանացիներին հալալա ]:)
      • Davooo
        2011-09-01 16:18:03
        Լունա ջան էտ արդեն լրիվ ուրիշ բանա... եթե ես էլ ուզենամ ինչ-որ մեկի հետ հարաբերություններս խորացնեմ, իհարկե շատ բաներով դա ցույց կտամ... իսկ ուշադրությունը մի քիչ չէ լավ էլ շատ կլինի :) :)
      • Davooo
        2011-09-01 16:18:49
        100% (ուրախ) :)
      • LUNA
        2011-09-01 16:24:05
        ապրես դուււււււււ :) աղջիկներ այստեղ շատ լավ փեսացու ունենք, շատ բարի ու ուշադիր O:) (ժպիտ)
      • Davooo
        2011-09-01 16:32:20
        աման աման....... :O առանց շուխուռի :D (ուրախ) :D
      • LUNA
        2011-09-01 16:36:29
        բաաաաաաաաաաա :D :D :D :D
      • Davooo
        2011-09-01 16:41:08
        Լունա ջան, մի հատ անպատկառ հարց տամ էլի :) .. անունդ ինչա?
      • Knarik
        2011-09-01 16:50:36
        Անուլա Դավո ջան (լավ) Ան ստեղ չէիր ասի ես գրեմ (խոնարհվել) :D
      • Davooo
        2011-09-01 16:57:08
        շնորհակալություն Քնար ջան, (ծաղիկ) բայց գիտեի որ անուլ են ասում` նախորդ պոստերից կարդացել էի, բայց լրիվ անունն էի ուզում իմանաի....... :) :)
      • Knarik
        2011-09-01 17:01:27
        խնդրեմ (գինի) դե Աննա էլի :)
      • LUNA
        2011-09-01 17:03:38
        ապրես Քնար ջաաաաաաաաաան......... Աննա և ևս մեկ անգամ Աննա :) O:)
      • Davooo
        2011-09-01 17:07:58
        այ հիմա կարամ ասեմ-ուրախ եմ ծանոթանալ :) (ծաղիկ)
      • LUNA
        2011-09-01 17:10:12
        ես նույնպես միանում եմ քեզ և ուրախ եմ ծանոթանալ ինձ հետ.. էէէէէէհ... քո հետ Դավո ջան :) :) O:)
      • Davooo
        2011-09-01 17:13:03
        մի վռազի, որ չխառնվես (ուրախ) :) :D
      • LUNA
        2011-09-01 17:32:39
        ուֆ էլ ասում ես :D :D
  • ANUSHKA
    2011-09-01 15:34:30
    ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԷԼ ԵՆ ԾԱՂԻԿՆԵՐ ՇԱՏ ՆՎԻՐՈՒՄՄ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) .. ԻՍԿ ՄՆԱՑԱԾԸ ՃԻՇՏ ԷՐ .. ԻՐԱՆՔ ԻՐԱՐ ՀԵՏ ՏԱՐԵՆԵՐՈՎ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՈՒ ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ .. ՊԱՏՋԱՐ ԵՆԱ ՈՐ ԲԱՋԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՆԵՑՎԱՑՔ ԿԻՍՎՈՒՄԱ ՀԱՎԱՍՐ ՄԱՍԻԻ ԿԱՄ ՄԵՑ ՄԱՍ ԱՆՑՆՈՒՄԱ ԿՆՈՋԸ ... ;) ;) ;) ;) ;) ՈՒ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԱ ԿՆՈՋ ՈՒ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԵՋ ... O:) O:) O:) O:) O:)
  • LUNA
    2011-09-01 15:36:37
    շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ ուրախ եմ, որ դուր եկավ Ձեզ ժող ջան (ծաղիկ) O:) O:) O:) O:)
  • Սիրահարիքս
    2011-09-01 15:52:49
    (խփո) (խփո) (խփո) :O :O :O էսինչ հետաքրքիր էր (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) սենց բաներ էլի էլի էլի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ապրես Անուլ ջան (բռավո)
    • LUNA
      2011-09-01 15:59:01
      խնդրեեեեեեեեեեմ Սիրուլ ջան O:) O:) անպայման կշարունակեմ էս թեմայով պոստեր պատրաստել O:) O:) O:)
      • Սիրահարիքս
        2011-09-01 16:03:30
        ]:) ]:) Սիրուլ ]:) :D հաա մարդե էլի հանկարց ու գնացինք մի երկիր ,,իմանանք ոնց մեզ պահենք ]:) խայտառակ չլինենք
      • LUNA
        2011-09-01 16:11:34
        դե ուզում էի փաղաքշական ձևով քեզ դիմեի, ու արդյունքը էտ էր :) :) հա դե շատ ճիշտ ես մտածում :D :D
      • Սիրահարիքս
        2011-09-01 16:29:37
        (ծաղիկ) մերսի զգաված եմ ,,միսհտ տենց պաղաքշական ձևով դիմես,,, (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
      • LUNA
        2011-09-01 16:35:00
        դու պլոոմբլեմ չունես :) (ժպիտ) (ժպիտ)
      • Սիրահարիքս
        2011-09-01 16:44:18
        (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո)
      • Սիրահարիքս
        2011-09-01 16:45:46
        ու չկաս facebookum?
      • LUNA
        2011-09-01 17:02:06
        կամ ոնց չկամ......երեխեքից կեսի մոտ կամ O:) :)
      • Սիրահարիքս
        2011-09-01 17:12:22
        դե իմ հետ ընկերացի ,,ես քեզ չեմ գտնում,,, (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
      • LUNA
        2011-09-01 17:29:51
        դու մեր երեխեքից ում մոտ կաս????
      • Սիրահարիքս
        2011-09-01 18:46:40
        Նարինի,,Լյովի,,Արմենի, շատերի Vahagn Muradyannem
      • LUNA
        2011-09-01 19:00:30
        գտա քեեեեեեեեեեեեեզ :) O:)
      • Սիրահարիքս
        2011-09-01 19:06:14
        (խփո) (ծաղիկ)
  • Ալեքս 3 Մ
    2011-09-01 16:09:25
    Ընտիր էր շաաատ հետաքրքիր էր (լավ) (լավ) (լավ) հիասքանչ էր , ամենալավը Հյաստանինն էր :)
    • LUNA
      2011-09-01 16:13:37
      դե Ալեքս էտ էլ թողել եմ, որ միասին, բոլորովս համախմբված կազմենք հայերիս սիրելու ձևը O:) :) համ էլ մերսի հավանության համար O:) O:)
      • Ալեքս 3 Մ
        2011-09-01 18:11:25
        Հայերս սիրում ենք Հայավարի :) ասեմ ամեն ինչի փողը մենք ենք տալիս . մեր մոտ ծնգցնել հետ զանգելովա մեր մոտ մառշուտկնի չկա ետ ժամանակ չի տաքսիա մենակ . կամ տաքսով տուն են տանում մոռշուտկով հետ գնում տուն (ուրախ) հետո աղջիկը իրա տեղը կամ քո տեղը ստանալը հարգի չի. , հետո առաջին հանդիպումը պիտի թանկանոց տե լինի որ աչքին բարցրանաս կամ էժան տեղ Մեղեդինա Օպերայի մոտի, որ չիմանա ինքը ետքան ցանկալիյա , դիսկո որ տարավ քեզ ուրեմն լուրջ նպատակներ չի, 1հատ վարդը փշոտ, առանց փաթեթաորման պարտադիրա , տղա ես շոկոլադ պիտի հյուրասիրես առաջին ժամադրության ժամանակ, հիմա ամուսնությունների մասին , հիմա սաղ տնքում գլխներին են տալիս թե նորմալ աղջիկ գտնելը դժվարա բայց լավ ել ամուսնանում են , շատ բան չեմ կարա ասեմ ամուսնությունների մասին , իմ տարիքի ընկերնես , դասարանցիներս չեն ամուսնացել ոչմեկ , եսքանն իմ կարծիքով
      • LUNA
        2011-09-01 18:23:43
        այ տղա ինչ էլ գրել ես գրել......... մոլոդեց :D :D :D (լավ) :D :)
      • Ալեքս 3 Մ
        2011-09-01 18:42:08
        գրել եմ որ գրել եմ (ուրախ) եթե մի բան չասեցի դու ասա
      • Knarik
        2011-09-01 18:42:41
        վայ Ալեքս ջան,լավն էր ]:) ]:) ]:) (լավ)
      • Ալեքս 3 Մ
        2011-09-01 18:47:23
        Չե լուրջ ? տենց լավ գրեցի մերսիներ
      • Knarik
        2011-09-01 18:49:19
        ահա (լավ) չարժեներ (ուրախ)
      • Ալեքս 3 Մ
        2011-09-01 18:50:45
        :) :) :)
  • Lilok
    2011-09-01 17:48:40
    Երեխեք ներող, որ թեմայից շեղվում եմ, ուղղակի գրառում եմ սարքում, private-ա գրում ու չգիտեմ սխալս որնա, ադմինին գրում եմ չի պատասխանում, հետո էլ ասում են կօգնենք :( :( :( :'(
    • Suzanna
      2011-09-01 17:50:44
      Լիլ քո մոտ գրառումդ բացումա հենց էդ լինքը ուղարկի ինձ
      • Lilok
        2011-09-01 18:38:08
        http://www.copypaste.am/2011/09/01/%D5%B6%D5%A5%D6%80%D6%84%D5%A5%D5%BE-down-2/ հեսա
    • LUNA
      2011-09-01 17:53:28
      էլի կօգնենք Լիլոկ ջան, մի նեղվի..... ինչ ձևա պոստդ??? կարողա նկարը մի հատա, նյութը քիչա?????
  • Lilok
    2011-09-01 18:39:28
    հա մի հատ նկարա, բայց նյութը շատա, ուղակի նյութի մեջ անգլերեն ու ռուսերեն բաներ կա, մտածում եմ դրանիցա
    • Սիրահարիքս
      2011-09-01 19:15:32
      ասում եմ կարողա վերնագիր չես գրում?
      • Lilok
        2011-09-02 09:57:17
        չէ գրել եմ
  • M...
    2011-09-01 19:43:30
    ԼՈՒՆ ՋԱՆ ՖՐԱՆՍԻԱՆ ԻՐՈՔ ՀԵՔԻԱԹԱՅԻՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՊԵՏՔԱ ՀԱՍԿԱՆԱՍ ,ՈՐ ԱՊՐՈՒՄ ԵՍ ՀԵՔԻԱԹՈՒՄ ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՄԵՆ ՐՈՊԵ ԿԱՐՈՏԵՍ ... ԴԺՈԽՔԸ... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ԱՊՐԵՍ ՀԵՏԱՔՐՔԻ ԷՐ
    • Ալեքս 3 Մ
      2011-09-02 00:50:15
      դե դու ապռի Հեքիատային տռրամադրությամբ սիրո քաղաքում, ապրում ես բայց տենց չես հավատում սիրո զգացմունքին , լավ չի լավ չի
  • M...
    2011-09-01 19:48:18
    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ ՄԻ ՀԱՏ ԱՐԻ ԱՄՈՒՍՆԱՆԱՆՔ ԾՐԱԳԻՐ ԿԱ ԵՐևԻ ԴՐԱՆՈՎ ԱՆ ՋԱՆ ՈՒ ՆՈՐԻՍ ԱՊՐԵՍ ՍԻՐՈՒՆ ՋԱՆ ՇԱՏ ԼԱՎ ՊՈՍՏ ԷՐ
  • Աստղ
    2011-09-01 22:41:37
    շատ հետաքրքիր էէէէր (խփո) (խփո) (լավ) (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) դե հայկականն անբացատրելիա (ախ) (ախ) (ախ) (լավ)
  • Անի Պետրոսյան
    2011-09-14 19:30:39
    Վայ շատ երկար էր (վատ)