Copy SMS

Բեյոնսեն Run The World տեսահոլովակում հանդիսատեսին զարմացրել է վրացական շեշտադրմամբ

Բեյոնսեն Run The World տեսահոլովակում հանդիսատեսին զարմացրել է վրացական շեշտադրմամբ  - Հիասքանչ դիվա Բեյոնսեն իր նոր տեսահոլովակում հայտնվել է ճանապարհային ցուցանակի մոտ, որն ուղղորդում է դեպի Թբիլիսի եւ Ցխինվալ։ Սա արված է երգչուհու եւ տեսահոլովակների հեղինակների՞ կողմից, թե պատահաբար է ստացվել։ Հարցի պատասխանն այնքան էլ հեշտ չէ։ Ո’չ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին, ո’չ «Ռուսթավի-2» վրացական հեռուստաալիքին չի հաջողվել կապ հաստատել տեսահոլովակի հեղինակների հետ, հայտնում է ИноТВ-ն։
Հանելուկային նշանն ինտերնետում բուռն բանավեճերի տեղիք է տվել։ Մի շարք օգտագործողների կարծիքով, Բեյոնսեն բացարձակապես չի իմացել, թե ինչ է գրված ցուցանակի վրա, եւ նրան հետաքրքրել են էկզոտիկ տեսք ունեցող վրացական տառերը։ Ոմանք էլ վիրավորված են, որ վրացական ցուցանակը հայտնվել է անապատում։
Որոշ օգտագործողներ պնդում են, որ վրացական իշխանությունները վճարել են, որպեսզի ցուցանակը՝ որպես Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայի խորհրդանիշ, հայտնվի Բեյոնսեի տեսահոլովակում։ Մեկ այլ վարկածով, սա հարգանքի նշան է Կովկասի ժողովրդին։ «Բայց հարց է՝ որ ժողովրդին»,- հարց է հնչեցնում ИноТВ-ն։
amp;feature=player_embedded">amp;feature=player_embedded
7

7

2103

  • Knarik
    2011-09-09 12:28:48
    հաա տարօրինակ էր մի քիչ (օգո) (օգո)
    • Արամ Միլանիստա
      2011-09-09 12:44:08
      բարև յաաաաա (ուրախ) (լավ) (ծաղիկ) ոնցես??? հարություն էի առել, լավա եկա :) .........ինչ կա?
      • Knarik
        2011-09-09 13:18:07
        պրիվետ (ուրախ) (ժպիտ) լավ,մերսի O:) :) ինչ պտի,կոտորվանք էս դասերի ձեռը (:|
      • Արամ Միլանիստա
        2011-09-09 13:55:28
        ես էլ կոտորվամ, բայց լավ առարկաներ եմ սովորում (ուռա)
      • Knarik
        2011-09-09 14:04:17
        հա դե ես էլ (լավ) բայց դե (ախ) (ախ) :)
  • Arminka
    2011-09-09 17:06:37
    կարող եք ամբողջական տարբերակը տեղադրել փոստում (լավ) (լավ)
    • Արամ Միլանիստա
      2011-09-10 09:01:59
      ցավոք պոստը փոփոխությունների ենթակա չէ (ծաղիկ)