Copy SMS

Առանց տեսնելու...

Առանց տեսնելու... - հետաքրքիր, ՍերՍիրահարվե՞լ... առանց նկարն անգամ տեսնելու՞...Աներկբա կարող եք ասել անհնար է, իսկ ես կասեմ ո՛չ, իսկ նա կասի ո՛չ... ԵՍ ԵՎ ՆԱ... Մ~ենք կասենք ո՛չ: Ինչպե՞ս կարող ես ժխտել մի փաստ, որը քո հետ եղել է, ինչպե՞ս կարող ես «անհնարին» անվանել արդեն իսկ եղածին... չես կարող, հաստատ չես կարող: Եթե առաջ ինձ հարց տային. «Ինչպե՞ս ես պատկերացնում քո կյանքի կեսին», ես անմիջապես կասեի. «Բարձրահասակ, գեղեցիկ, թիկնեղ, բարեկազմ, սպորտային ոճով...» և այլն, կնկարագրեի միայն արտաքինը և ուրիշ ոչինչ: Իսկ հիմա եթե ինձ նույն հարցը տան, ես կպատասխանեմ` նրա նման: Այո՛, նրա նման, չնայած չգիտեմ «ՆՐԱ ՆՄԱՆ»-ը ո՞րն է, նրա նման, չնայած չեմ տեսել նրան:
Համոզված եմ` շատերդ կմտածեք. «Եթե չեք տեսել, ո՞ր տեղից եք ծանոթ»: Հահահա... :) Մեր ծանոթությունը սխալմունքի հետևանք է եղել, մի գեղեցիկ սխալմունքի:
Նա ինձնից 6 տարի մեծ էր, ծառայում էր, Ղարաբաղում էր, ինձնից մոտ 450կմ հեռու: Եղբորն էր ուզում զանգել, բայց... ձեռքի սայթաքում, սխալ համարի հավաքում և իմ հեռախոսը զանգում է :D
Առանց տեսնելու... - հետաքրքիր, Սեր
Աստվա~ծ իմ... Ինչքա~ն չոր ու կոպիտ եմ եղել ես, ինչքա~ն մերժումներ է ստացել այդ զինվորը... Շուրջ 5 ամիս... անգամ զանգերին չէի պատասխանում: Համոզված էի, 100%-ով համոզված էի, որ չեմ ուզում նրան, չեմ ուզում ոչ մեկին: Ես իմ «միայնակ» ստատուսով կյանքից էլ դժգոհ չէի:
Մի օր վերցրեցի հեռախոսը և առանց  բարևելու, որպիսությունը հարցնելու ասացի. «Դեռ չե՞ս հոգնել», իսկ նա պատասխանեց. «Չեմ էլ հոգնելու»:Ա~խ այս զանգը... Երանի~ չպատասխանեի: Խոսեցինք մի քիչ և անջատեցինք: Դրանից հետո սկսում էի կամաց-կամաց պատասխանել զանգերին, հաշվել, թե օրեկան քանի՞ անգամ է զանգում, ու, որ ամենավատն է, հասկանում էի, որ կախվածության մեջ էի ընկնում, սպասում էի նրա զանգերին, սպասում էի նրա ձայնին: Եվ եթե մի օր չէր զանգում... ամբողջ օրը «Տեսնես ի՞նչ է պատահել»-ը վազում էր մտքովս: Բայց ԵՐԲԵՔ նա չի իմացել, որ մտածել եմ, անհանգստացել եմ. սառնությունս միշտ պահպանել եմ:
Բայց, ի~նչ արած, հասկացել եմ, որ մի բան փոխվել է մեջս, նրա «անունն» անգամ յուրահատուկ է դարձել ինձ համար: Սակայն չեմ տեսել, ու, անկեղծ ասած, չեմ էլ ուզում տեսնել: Այսպես լավ է, այսպես խորհրդավոր է, հետաքրքիր է, յուրօրինակ է...
45

30

2616

  • realmutq
    2011-09-11 15:50:08
    էնքան ծանոթ պատմությունա մանավանդ նարիվ վերև...................................................
    • Chocson
      2011-09-11 15:57:18
      մանավանդ ինչ?
      • realmutq
        2011-09-11 16:02:23
        մանավանդ նկարից վերև................................................
      • Chocson
        2011-09-11 16:05:15
        հա : ))))) պարզ է
  • R.P.
    2011-09-11 15:59:01
    գիտեմ.....իմ հետ էլ ա տենց բան եղել.....ինքն էլ էր ինձնից ետքքաան մեծ ......հիմարություն էր.....մի կերպ մոռացա.....ՆՐԱՆ ... :(
    • Chocson
      2011-09-11 16:00:32
      Իմ մոտ դեպքերի բերումով շատ հեշտ ստացվեց :Դ
      • R.P.
        2011-09-11 16:05:42
        դե լավա (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ) ի դեպ շաաատ լավն էր պոստդ :) (բռավո)
      • Chocson
        2011-09-11 16:41:17
        ապրես ջանս :*
  • Loca
    2011-09-11 16:29:07
    իմ մոտ էլ համարյա նույն դեպքնա եղել,,,,,ու արդեն մոտ մեկ տարի է ընկերություն ենք անում ու մեր սերն անսահման ա
    • Chocson
      2011-09-11 17:05:46
      էնքա~ն ուրախ եմ ջան: Ձեզ ձեր սիրո նման անսահման երջանկություն եմ մախթում :)
  • Loca
    2011-09-11 17:18:49
    մերսի ,,,տարոսն էլ քեզ ,,,,,, ուղղակի մի փոքր խորհուրդ ուշադիր եղիր քո քաըլերի մեջ ու ամենինչ լավ կլինի
    • Chocson
      2011-09-11 18:40:50
      ուշադիր եմ ջան, ու հիմա ամեն ինչ անցյալաաաաաա: մերսի խորհրդի համարրրր :)
  • mariam95
    2011-09-11 18:48:27
    մի քիչ հուզված մի քիչ զարմացած մի քիչ նար ինչ որ տեղ որախ...պոստի համար..ուֆ սմայլիկ էլ չկա որ դնեմ. մի խոսքով խոսքեր չկան
    • Chocson
      2011-09-11 20:03:27
      ապրես Մարսսսսսսսս :*
      • mariam95
        2011-09-11 20:53:54
        ինչ սրտումս կար էտեմ ասել
    • ԼԻԼԻ-ՊՈՒՃՈՒՐ
      2011-09-11 20:50:39
      իրոք որ ղոսքերն ավելորդ են աըս դեպքում (ծաղիկ)
      • Chocson
        2011-09-11 23:21:07
        ապրես պուճուր ջաաաաաաաաաաան
  • lOlO
    2011-09-11 19:19:05
    հասկանում եմ քեզ....իմ հետ նույն բան եղել ա.... O:)
  • Chocson
    2011-09-11 20:06:04
    արյա աղջիկներ ջան ինչքաաաաա~ն շատ են նմանատիպ բաներ պատահում մեզ հետ :))))
    • mariam95
      2011-09-11 20:54:32
      իմ հետ չի եղել :Դ երևի դրա համար էլ լավ չեմ հասկանում :Դ
      • Chocson
        2011-09-11 23:22:03
        պետք էլ չի լինի Մարս <3
  • N.....
    2011-09-11 23:35:50
    Սակայն չեմ տեսել, ու, անկեղծ ասած, չեմ էլ ուզում տեսնել: Chocson ջան,մի՞թե Ձեզ համար Նրա ձայնը լսելը հերիք է:Պարզա,որ որոշ ժամանակ այդպես հետաքրքիր ու խորհրդավորա,բայց մեկա պիտի մի օր տեսնեք Նրան
    • Chocson
      2011-09-12 15:39:42
      չէ ջան, հիմա ոչ ձայնն եմ ուզում լսել ոչ էլ առավել ևս տեսնել
  • Նարինե-Հենրիխ18
    2011-09-12 08:12:03
    լսի էս քո հետ ա պատահել, :O :O :O ը անունդ մոռացա,տնաշեն էնքան ուշ ուշ ես մտնում :( բայց ասեմ,ես հավատում եմ,իրոք էս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր ա (ծաղիկ) (ծաղիկ) (գինի)
    • Chocson
      2011-09-12 15:40:38
      Նար ջան Տաթուշ ա: Չէի մտնում քանի որ Հայաստանում չէի, հա պատահել է :Դ
  • ՇԱՔԵ
    2011-09-12 23:14:54
    ՈՆՑ ԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՔԵԶ,
  • Edul
    2011-09-20 02:21:58
    CHOCSON-ՋԱՆ ԷՏ ՔՈ ՀԵՏԱ ԵՂԵԼ ԷՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ??
  • Իսահակ
    2011-11-03 20:38:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Ю -это ТЫ
    2012-09-09 17:19:51
    Chocson ջան,..... սերը հենց ետ հետաքրքրություննա. առեղծվածը, գաղտնիքները........ դա է ստիպում շարունակել սիրել O:) Շատ լավն էր
  • Mariam95
    2012-11-10 17:53:25
    Տաթ, նենց եմ կարոտել :( :( ոնց գտնեմ քեզ ախր :( (լուսնաքայլ) (լուսնաքայլ)