ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ,ԱՆԳԱՄ,ՉՍՊԱՆԵՑ ԱՐՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այս պոստս կհետաքրքրի բոլոր հայերին:Ծավալից մի վախեցեք,խնդրում եմ կարդացեք,ու եթե կարդում եք,մինչեվ վերջ կարդացեք,որովհետեվ վերջում է ամենահետաքրքիրը:
Հայոց ցեղասպանությունը պատճառ է դարձել ոչ միայն մեկուկես միլիոն հայերի բնաջնջման,այլեվ բռնի տեղահանման ու աքսորման:Այդպիսի բազմաթիվ օրինակներից է Էրմենի Վարթո աշիրեթի անվամբ հայկական մի գերդաստանի պատմությունը,որոնց գոյության փաստը տասնամյակներ շարունակ հայտնի չի եղել:
Զիբրե գավառում բնակվող հայկական բազմամարդ ու հարուստ Վարթո ցեղաոխմբն աքսորվել է ցեղասպանության ժամանակ:Աքսորի ճանապարին,ենթարկվելով հարձակման,ցեղախմբի 5 ընտանիք փախել է,ու ապաստան է գտել Ջուդի սարի վրա:Լեռան վրա Վարթո ընտանիքներն ապրել են 25 տարի,կտրված լինելով արտաքին աշխարհից:Այդ ընթացքում զբաղվել են անասնապահությամբ եվ մերվել են քրդերին,սակայն էթնիկ կազմը չկորցնելու համար պահապանել են ցեղակցական ամուսնությունները::Եղեռնից շուրջ 3 տասնամյակ անց միայն հայկական ցեղախումբն համարձակվել է իջնել սարից:Սարից իջնելով նրանք իրենց նախնիների հողը գտել են թուրքերի ձեռքում:Տասնամյակներ հետո Վարթո ցեղախմբի մասին իմացել են նաեվ Ստամբուլի հայկական համյնքում,եվ Հրանտ Գյուզելյան քահանան այցելել է ցեղապետ Սիյամենթ Յաղբասանին:Նա ցեղապետին առաջարկել է երեխաներին տանել Ստամբուլ,որտեղ նրանք հայ-քրիստոնեական կրթություն կստանային::Ցեղապետն ուներ 13 երեխա,ովքեր կնոջ մահից հետո դժվարին ու խնամքի կարոտ վիճակում էին:Նա համաձայնել է ինը տարեկան աղջկան,Ռաքելին,ուղակել Ստամբուլ:Այս օրինակին հետեվեցին շատերը եվ քրդախոս 25 երեխա ուղարկվեցին Թուզլայի հայկական դպրոցը:
Երեխաները քաղաքում հայեցի կրթություն ստանալուց հետո չեն կամենում վերադառնալ գյուղ,ուստի Ցեղապետի գլխավորությամբ Վարթո ցեղը գյուղից տեղափոխվում է քաղաք,սակայն պահպանում է ցեղակցական ամուսնությունների ավանդույթը:Ստամբուլի «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը ճանաչում էր Ռաքելին, դեռեվս որբանոցից:Հրանտը սիրահարվել էր Ռաքելին եվ ցանկնաում էր ամուսնանալ,սակայն աղջկա ցեղի երիտասարդները մերժում են ,նույնիկս սպառնում են սպանել Դինքին,պահանջելով հրաժարվել այդ մտքից:Հարցը կարգավորում է հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը:Նա անձամբ է ցեղապետից խնդրում աղկա ձեռքը,վերջինս չի մերժում:
1980-ական թվականերին սկսվում են հալածանքները,ուստի Վարթո ցեղի անդամներից շատերը փաղչում են ՀԽՍՀ,սակայն այստեղ ոչ թե գործ,այլ հող են տալիս,իսկ արդեն քաղաքաբնակ ցեղի համար դժվարանում էր ապրուստ վաստակելը:Ի վերջո ,ցեղապետ Սիյամենթ Յաղբասանը որոշում է տեղափոխվել Բելգիա:
Այսօր Թուրքիայում նրանցից մնացել է միայն Ռաքել Դինքը,ով չի խզել կապն իր ցեղակիցների հետ:Ինչպես նշել է նա,իր հայրը,ցեղապետ Սիյամենթը ,2004 թվականին Բրյուսելում ,մահվան մահճում,իր երեխաներից պահանջել է,որ նրանք շարունակեն հետամուտ լինել իրենց հողերը վերադրձնելու գործին:
Կորած է ազգային դարը,որի ղեկավարները կորած են համարում այն»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
AMALA
2011-09-29 21:45:36eliz
2011-09-29 21:47:21Ալեքս 3 Մ
2011-09-29 23:04:09Armine
2011-09-30 14:38:57meline_avetisyan
2011-09-30 15:47:33Նարինե-Հենրիխ18
2011-09-30 16:01:07