քեզ չէի ճանաչում ... :(
Դեռ երեկ կարծես տիկնիկը ձեռքիս
Ես խաղում էի իմ փոքրիկ սենյակում...
Այսօր նույն տեղում նստած եմ նորից,
Բայց տիկնիկն արդեն փակված է արկղում:
Նրա փոխարեն ձեռքիս մի գրիչ
Եվ իմ դեմ դրված մի թուղթ կա դատարկ.
Երեկվա խաղից ու ջինջ հուշերից
Մնացին միայն մտքերն իմ անկարգ:
Ես նորից նույնն եմ,աղջնակն այն նույն,
Որ համառորեն սանրել էր փորձում
Խճճված մազերն իր այն տիկնիկի,
Սակայն չէր հասնում ոչ մի արդյունքի:
Այսօր ես կրկին նույնքան ապարդյուն
Ջանասիրաբար սանրել եմ փորձում
Խճճված մտքերն իմ գլխում ծնված
Ու տալիս եմ ես ինքս ինձ մի հարց:
Երեկն ավարտվեց առանց զգուշացման,
Այսօրն էլ կանցնի նույնքան աննկատ,
Վաղը ի՞նչ պիտի բերի ինձ նվեր.
Փշրված հույսե՞ր,խճճված մտքե՞ր:
Բացում եմ արկղը խաղալիքներիս,
Մանկության շունչն է լցվում սենյակում,
Կարոտն եմ զգում անհոգ օրերիս,
Երբ դեռ տիկնիկիս մազերն էի սանրում...
Ներկայից փախչել ու քեզ մոռանալ,
Քեզ չճանաչել` սա եմ ես ուզում,
Մանկության գիրկը ջերմ վերադառնալ,
Քանզի այնտեղ քեզ դեռ չէի ճանաչում..
ՎԱՀԵ
2011-10-01 15:38:00LIDUSHOK
2011-10-01 15:38:51Knarik
2011-10-01 15:39:39ՎԱՀԵ
2011-10-01 15:43:13eliz
2011-10-01 15:41:38... ...
2011-10-01 15:53:50LIDUSHOK
2011-10-01 15:55:38mariam95
2011-10-01 16:12:47MARIam(just tears & rain)
2011-10-01 17:26:45Անպասե
2011-10-01 19:09:44Lyov
2011-10-01 19:25:29Sara
2011-10-01 19:26:44ՇԱՔԵ
2011-10-05 13:29:33LIDUSHOK
2011-10-05 15:49:09hovsep0402
2012-06-13 18:30:21☆★❤NARI❤☆★
2012-06-13 18:32:53ℬaℛℂℯℒℴℕ❣Ŝta
2012-06-14 10:30:29∞
2013-02-05 15:27:45