Copy SMS

ԻՆՉ ԲԱՆ Է ՍԵՐԸ

ԻՆՉ ԲԱՆ Է ՍԵՐԸ -
Մարդիկ այլ կերպ են հասկանում սիրո իմաստը կամ կարելի է ասել այլ կերպ են ընկալում: Իսկ դուք փորձել եք իքներտ ձեզ հարցնել , թե ինչ բան է ՍԵՐԸ: Բոլորն ասում են թե դա անբացատրելի զ•ացմունք է, իսկ ես այդպես չէի ասի: Անբացատրելի են այն երևույթները որոնք դուք տեսնում եք, բայց չեք կարող շոշափել և երբեմն չեք կարող զգալ: Իսկ սերը տեսնել և զգալ հնարավոր է և նույնիսկ շոշափել. հարցնում եք, թե ինչպես?  Ես կարող եմ այդ հարցին պատասխանել և հուսով եմ դուք ինձ հետ կահամաձայնեք և ինձ կհասկանաք: Այդ սերը ձեր երկրորդ կեսն է:
Այո, այո դուք շատ ճիշտ հասկացաք, ձեր երկրորդ կեսը: Միթե հաճելի չէ այն զգացումը, որ նրա կողքին եք և կարող եք անդադար նայել ու հիանալ, և միթե հաճելի չէ այն, որ կարող եք իրար հպվել ու միմյանց ձեռք բռնել: Դա ուղղակի հրաշալի զգացողություն է:
Այն մարդիկ որոնց կարծիքով սիրում են ինչ որ մեկի, երբեմն սխալվում են, ես կասեի նույնիսկ շատ հաճախ: Բոլորը չգիտես ինչու միշտ խառնում են, թե ինչ է սերը և թե ինչ բան է սիրահարվելը: Եկեք երբեք չշփոթենք այդ երկու զգացմունքները:
Իսկ ինչ կասեք հրապուրանքի մասին? Այո սա էլ է սիրո մասնիկ, բայց միանգամայն այլ մասնիկ: Հանդիպում ես ինչ որ տղայի կամ աղջկա և քեզ թվում է, թէ դու սիրահարվել ես, բայց հապա մի խորհիր ինքտ քեզ մեջ և հասկացի քո ներքին զգացմունքները: Եվ ինչ? Դու եկար այն եզրակացության, որ դու ոչ թե սիրահարվել ես այլ դա ընդամենը հրապուրանք էր,և հետո դու հանդիպում ես մի ուրիշ անձնավորության և քեզ թվում է որ դու նորից սիրահարվել ես: Սիրահարվել կարելի ամեն օր և ամեն ինչի, բայց ամեն ինչի կողմից հրապուրվել, դժվար թե:
Իսկ հիմա ամենադժվար հարցը.
-Ինչ է սերը?
Նախ նշենք որ սերը լինում է մի քանի տեսակի`ընկերական, ծնողի կողմից տրված սեր, երկու անձի միջև սեր և սեր հայրենիքի հանդեպ: Սիրո այս տեսակները կարելի է բացատրել, որոնցից յուրաքանչյուրը մենք զգում ենք, բայց միշտ դժվարանում ենք պատասխանել ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ:
Սերը դա ինտիմ և խորը զգացմունք է, ուղղվածություն դեպի այլ անձնավորությանը, մարդկային ընդհանրություն կամ միտք:
Եթե դուք իսկապես սիրել եք շատ ուժեղ,ապա դա ձեր անդրանիկ սերն է, որը շատ դժվարությամբ  է մոռացվում,երբեմն նույնիսկ չի էլ մոռացվում: Սիրո վառ ապացույցը այն է, որ չեք կարողանում քնել, չեք կարողանում կենտրոնանալ և այլն, անընդհատ մտածում եք ձեր երկրորդ կեսի մասին: Հիմա այդ ամենը դիտարկենք մյուս կողմից, այսինքն ինչ եք զգում երբ որ բաժանվում եք ձեր սիրուց. տրամադրությունը փոխվում է դեպի վատը, կորում է ախորժակը, սկսում եք լսել շատ տխուր երաժշտություն և ինքներտ ձեզ սկսում եք տանջել: Սկսում եք անընդհատ մտածել, թե ինչու այդպես եղավ ու առաջինը մեղադրում ենք տղաներին այդ թվում և ես: Բայց մի սահմանափակվեք մի ուղղով, մտածեք բազմակողմանի: Երբ որ առաջանում է կոնֆլիկտ նախ և առաջ սխալը առաջինը գտեք ձեր մեջ, նոր հետո մեղադրեք դիմացինին: Մենք բոլորս գտնվում ենք ներանձնային կոնֆլիկտի մեջ, այսինքն մենք ինքներս էլ չգիտենք թե ինչ ենք ուզում: Փորձեք լուծել այդ կոնֆլիկտը, իսկ հետո նոր փորձեք լուծել միջանձնային կոնֆլիկտը, նույնիսկ փորձեք կանխել այն, թեպետ դա այդքան էլ հեշտ չէ:
Այսօրվա դրությամբ գրեթե բոլոր զույգերը իրենց հարաբերությունները չեն կարողանում երկար պահպանել, ինչը շատ ցավալի է: Տղաները կարծես մեծ երեխաներ լինեն, բայց իրենք դա չեն ընդունում: Տղաների մեծամասնությունը սիրում են իշխել, լինել առաջատար ու սիրում են, որ ամեն ինչ իրենց ուզածով լինի, իսկ մենք աղջիկներս դա չենք ընդունում: Դրա համար պետք է տղայի համար լինել ամեն ինչ`ընկեր, քույր, սիրուհի և վերջում նոր կին: Դուք պիտի նրանց կողքին լինեք թե ուրախության,թե տխրության և թե դժվարին պահերին:Տղամարդիկ չեն սիրում ցույց տալ իրենց թուլությունը և նույնիսկ իրենց արցյունքները: Բայց դա ցավալի է և սխալ,եթե նրանք իսկապես սիրում են իրենց ընկերուհուն, ապա նույնիսկ մեկ կաթիլ արցունքից չպետք է ամաչեն:
Եվ ահա ամենազարմանալի պահը, երբ տղաները վախենում են լուրջ հարաբերություններից նույնիսկ 22-25 տարեկանում: Տարբեր բացատրություններ  կան, թե ինչու: Իսկ դրա շուրջ արդեն դուք ինքներտ մտածեք: Բայց տղաներին ուզում եմ մի բան ասել, որ եթե սիրում եք ուրեմն հանգիստ առաջ շարժվեք ու մի վախեցեք ոչինչից, պարզապես ապրեք ամեն օրը այդ օրով ձեր սիրո հետ և ապագայի համար ոչինչ մի պլանավորեք դա ավելի է ձեզ ցավ պատճառում, քանի որ չեղավ այն ինչ դուք էիք ցանկանում և նույնիսկ երազում:
Աշխարհում այսօրվա դրությամբ գոյություն ունի 80 հրաշալիք,բայց այդ հրաշալիքներից ոչ մեկի հետ չես կարող համեմատել ՍԵՐԸ: Սիրուց գեղեցիկ ոչինչ չկա...
Փորձեք ինքներտ մեկնաբանել, թե ինչ բան է ՍԵՐԸ: Իսկ այժմ թույլ տվեք ներկայացնել իմ մեկնաբանությունը:
ՍԵՐ...Դա մի գեղեցիկ աշխարհ է, որտեղ ոչ բոլորին է հաջողվում գտնվել: Այդ աշխարհը փակված է սիրո դարպասներով, որը կարողանում են բացել իրական սիրո արժանացած զույգերը: Այնտեղ կյանքը ավելի պայծառ, երկար ու երջանիկ է թվում, որտեղ չկա ատելություն, դավաճանություն և սուտ: Բայց ցավոք այդ երջանիկ պահը երբեմն կարճ է տևում, որտեղ լինում է արևի խավարում և այդ սերը մթանում է, այն ինչ մեր երկրում արևի խավարումը տևում է  2-3ր., իսկ այդ աշխարհում շատ ավելի երկար, մինչև որ չհաջողվի վերականգնել այդ նույն սերը`ԻՐԱԿԱՆ ՍԵՐԸ:
Սիրո մասին կարելի է խոսել անդադար, քանի որ այն վերջ չունի: Այնքան պոեմներ, բանաստեղծություններ և երգեր են գրվել, գրվում են և կգրվեն:
Իսկապես երջանիկ է այն մարդը ով սիրում և սիրված է: Եղեք երջանիկ, ուրախ և զվարթ, դրանից լավ բան չկա: Եթե դեռ չեք գտել ձեր սերը, ապա մի շտապեք այն ինքն էլ ձեզ կգտնի: Կարևորը ձեզ սիրում են ձեր ծնողները, հարազատները և ընկերները:
15

14

3330

  • Nelly
    2011-10-03 16:40:12
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • anyamarina
      2011-10-03 17:53:23
      Շնորհակալ եմ.
  • eliz
    2011-10-03 16:50:30
    վաաաայ էս պոստից էլի եմ կարդացել :O (:| ...չլինի ետ փրիվայթ էր եղել ???:( նորից ես սարքել....շատ լավն էր ապրես (լավ) (լավ)
    • anyamarina
      2011-10-03 17:52:17
      Շատ շնորհակալ եմ գովեստի համար (ժպիտ) Այո իսկապես սկզբում փրիվայթ էին արել,դե ես էլ չհանձնվեցի և նորից ավելացրի :)
      • eliz
        2011-10-03 17:55:03
        ապրես ես ոՒրախացա քո ոՒժեղոՒթյան մեջ ..իրոք շատ լավ պոստ էր...ևս մեկ անգամ ապրես (ծաղիկ) (ծաղիկ)
      • anyamarina
        2011-10-03 18:23:04
        (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • eliz
        2011-10-03 18:23:52
        (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) O:)
  • Ana
    2011-10-03 17:59:46
    ճիշտն ասած չկարդացի,որովհետև ՍԵՐԸ էն ա,ինչ-որ զգում ա մարդ մյուսի հանդեպ,ու հանուն նրա պատրաստ ա ամեն ինչի,,,ու սիրո մեջ ԵՍ բառը գոյություն չունի,,,սիրո մասին բացատրություններ չեմ սիրում...
    • Ana
      2011-10-03 18:00:26
      լավ,կարդացի,լավն էր :) (ծաղիկ) ...բայց ինչ ուզում եք ասեք սերը պատմելու կարիք չունի...
      • anyamarina
        2011-10-03 18:26:23
        Ana ջան բոլորը ունեն իրենց սուբյեկտիվ կարծիքը....բայց եթե իսկապես ինչպես դու ես ասում "բայց ինչ ուզում եք ասեք սերը պատմելու կարիք չունի…".ապա ինչու են մարդիկ դարեր շարունակ խոսում սիրո մասին,երգեր,ստեղծագործություններ և նույնիսկ լեգենդներ գրում??? Նշանակում է դեռ պատմելու բան կա :)
      • Ana
        2011-10-03 18:30:06
        չէ...դրանք ուրիշ են...երգը,բանաստեղծությունը...բաւց բացատրել սերը...այ էդ չեմ ընդունում
      • anyamarina
        2011-10-03 18:39:36
        դե դա քո կարծիքն է...
  • ... ...
    2011-10-03 18:03:41
    (բռավո) (լավ)
  • kamo.mkoyan
    2013-04-24 15:16:26
    անպայման կգտնի չե