Copy SMS

Իրական և տխուր պատմություն

Իրական և տխուր պատմություն - տխուր, պատմություն

Այս պատմությունը բոլորիտ մտածելու տեղիք կտա, որպեսզի միշտ նախքան ձեր արարքները մի լավ մտածեք և կշռադատեք:
Այս պատմությունը  մի աղջկա մասին է, որի անուն է Ջենի:
Առաջին օրը նոր դպրոցում Ջենին համոզված էր, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Նա այդ օրը ունեցավ շատ նոր ընկերներ և նույնիսկ ժամադրության հրավերք: Նա իր մեջ մտածեց.
-Ես ուզում եմ այստեղ հայտնի լինել և ես կլինեմ, քանի որ քիչ առաջ ես ժամադրվեցի մեր դպրոցի խմբի աստղի հետ և ես վստահ եմ, որ դա ինձ շատ կօգնի:
Բայց կար մի խնդիր, նրա ծնողները դեմ էին այդ ժամադրությանը, քանի որ Ջենին դեռ փոքր էր: Այդ ամենը իմանալով Ջենին որոշում է ստել ծնողներին ասելով `
-Ես,այսօր իմ  մի քանի ընկերուհիներով գիսշերելու եմ մեր համադասարանցու տանը, դպրոցում մեծ միջոցառում ենք կազմակերպելու և պետք է նախապատրաստվենք:
Եվ Ջենիի ծնողները նրան թույլ են տալիս, մի կաթիլ անգամ չկասկածելով նրան:
Ջենին գնաց պատրաստվելու իր ժամադրությանը, բայց և միաժամանակ նա մեծ մեղք էր զգում, որ ստեց իր ծնողներին: Բայց հետո Ջենին ինքն իրեն ասաց.
-Օհ, դա ընդամենը խնջույք է և ես իմ ընկերոջ հետ գիշերը մեքենայով երթևեկելու եմ:
Եվ այսպիսով Ջենին իր ընկերոջ` Ջեֆֆի հետ գնաց խնջույքի: Խնջույքից հետո Ջեֆֆը ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում, և նա որոշեց մեքենայով զբոսանքից հետո Ջենիին տանել իր տուն: Ճանապարհին մեքենայի մեջ Ջեֆֆը սկսում է շոյել Ջենիին, բայց Ջենին թույլ չի տալիս, քանի որ նա վախեցած էր և խնդրում է Ջեֆֆին, որպեսզի նրան շուտ տուն տանի: Ջեֆֆը շատ բարկացած սկսում է շատ մեծ արագությամբ քշել մեքենան, իսկ Ջենին վախեցած բղավելով ասում է, որ նա դանդաղեցնի արագությունը, բայց Ջեֆֆը չէր լսում նրան և էլ ավելի էր արագությունը մեծացնում: Հանկարծակի նրանց առջևում մի մեծ լույս հայտնվեց և Ջենին այդ պահին աղոթում էր ԱՍՏԾՈՒՆ, որպեսզի վթար չլինի, և այդ պահին նա նույնիսկ չէր հիշում, թե ինչպես եղավ այդ մեծ հարվածը և ամեն ինչ հանկարծակի մթնեց:
Նա ձայներ էր լսում և հիշում էր, որ վթարի ենթարկվեցին երկու մեքենա: Նա արթնացավ հիվանդանոցում և իր շուրջը տեսավ մարդկանց շատ տխուր դեմքերով: Նրանք ասացին իրեն.
-Դուք վթարի եք ենթարկվել և ձեր վիճակն անկայուն է:
Այդ պահին  Ջենին հարցնում է.
-Իսկ ինչպես է Ջեֆֆը?
-Ջեֆֆը մահացել է,- պատասխանեց բուժքույրը:
-Իսկ ինչպես են մյուս մեքենայում գտնվող մարդիկ?,-հարցրեց Ջենին:
Շատ մեծ դժվարությամբ բուժքույրը պատասխանեց.
-Նրանք նույնպես մահացել են:
Ջենին խնդրեց բուժքրոջը, որպիսի իր անունից ցավակցեն մահացածների հարազատներին և իր ներեղությունը հայտնեն, նա պարզապես ցանկանում էր այդ գիշեր իր ընկերոջ հետ ուրախանալ: Եվ վերջում Ջենին բռնելով բուժքրոջ ձեռքն ասաց.
-Խնդրում եմ, կփոխանցեք իմ ծնողներին, որ ես շատ եմ զղջում իմ արարքի համար, որ ստեցի նրանց: Կասեք, որ ես շատ եմ սիրում իրենց և հուսով եմ, որ նրանք ինձ կներեն:
Բայց բուժքույրն արցունքներն աչքերում չհամաձայնվեց և Ջենին մահացավ: Այնտեղ կար մի տղամարդ և նա հարցրեց բուժքրոջը.
-Ինչու չհամաձայնեցիք աղջկա վերջին կամքը կատարել?
Բուժքույրը շատ մեծ դժվարությամբ պատասխանեց.
-Քանի որ նա այդպես էլ չիմացավ, որ մյուս մեքենայում գտնվող մարդիկ իր ԾՆՈՂՆԵՐՆ էին:
51

20

3087

  • music An
    2011-10-03 22:33:21
    :( :( :( :( :( :( :( էէէէէէէէէէէէ,ինչ տխուր էր,փշաքախվեցի
  • eliz
    2011-10-03 22:34:33
    :'( :'( :'( :'( (ծաղիկ)
  • Mar (charliz)
    2011-10-03 22:49:36
    Տխուր էր, բայց ոնց որ ամենրկական կինոյի սցենար կարդայի (:|
  • nana
    2011-10-03 23:04:43
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • anyamarina
    2011-10-03 23:27:46
    Սա ամերիկյան պատմություն է...Սցենարներն էլ հենց գրվում են իրական պատմությունների վրա...
  • palmadiktor
    2011-10-04 01:03:43
    հա ինչ, միանգամից ծնողներին ընկերոջ հետ կծանոթացնի..... (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
    • anyamarina
      2011-10-04 14:23:13
      (վատ) (վատ) (վատ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ)
  • Lil
    2011-10-04 06:43:19
    :'( :'( :'( :'(
  • hana
    2011-10-04 11:28:51
    ahavor txur er ev husanq vor shater@ sranic heto hetevutyun kanen inch vor qayl anelu araj
  • Lyov
    2011-10-04 13:23:03
    տխուր միաժամանակ գեղեցիկ տեսահոլովակ ստանալու լավ սյուժե էր,, բայց ազդեց ինձ վրա,,, :( :(
    • anyamarina
      2011-10-04 14:22:48
      Դե եթե կարող են թող մի որոակյալ տեսահոլովակ նկարահանեն....խոսքը էստեղի մասին է....
  • MaryHiguain
    2011-10-04 14:44:55
    :'( :'( :'( :'(
  • Նարինե-Հենրիխ18
    2011-10-04 15:14:12
    :( :( :( տխուր էր,բայց եվ շատ ուսուցողական :(
  • Քրիստինա
    2011-10-04 16:16:29
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Diana
    2011-10-05 14:06:04
    chgitem inch asem...BARDA. :'( :'( :'(
  • Chocson
    2011-10-05 18:55:32
    ճիշտ էր :( դրա համար մտածել է պետք, հետո նոր գործել.... Չնայած ՍԵՐԸ ամեն ինչի ընդունակ է
  • Ana
    2011-10-06 22:37:18
    էէէէէէէ...դաժան էր...տխուր... :(
  • Rimul.....
    2011-10-08 19:44:09
    :( :( :( :'( :'( :'( ես ինչ լացելու պատմություն էր :'( :'(
  • Sofka
    2011-11-16 22:07:54
    :'( :( :'( :'( :'(
  • mery123
    2011-11-20 14:53:16
    վայ ամբողջ մամնով փշաքաղվեցի :'( :'( :'(