Copy SMS

ԿՅԱՆՔ

ԿՅԱՆՔ - Կյանքն այն վայրն է, որտեղ ամեն ինչ ապրում է` բույսեր, կենդանիներ, մանրէներ, բջիջներ և մենք`մարդիկ: Սակայն կյանքը հավիտյան չէ այս ամենի համար, հավիտյան է նրա վայրը կյանքի շարունակության համար: Այն ամենը ինչ ապրում է ընդունակ է ծնվելուն, ապրելուն, բազմանալուն և  գոյատևելուն:
Մենք բոլորս գիտենք, որ մենք ապրում ենք մեկ անգամ: Կենդանական աշխարհը շատ զարմանալի, բազմաբովանդակ և շատ հետաքրքիր աշխարհ է, որտեղ կատուներն ունեն ինը կյանք, թրթուռը դառնում է թիթեռ, այսինքն նա վերածնվում է նոր կերպարանքով, և նմանատիպ շատ երևույթներ: Բայց մենք, որ այսքան ժամանակ ապրում ենք մի բան չենք հասկացել կամ չենք գիտակցում, որ մենք ունենք երեք կյանք` առաջին կյանքը դա այն ինն ամիսներն են, երբ երեխան ձևավորվում է մոր արգանդում, երկրորդ կյանք`դա երեխայի ծնունդն է, նա մեծանում է, զարգանում է և ապրում է այնքան ժամանակ, ինչքան վոր նախատեսված է, երրորդ կյանք`դա մահից հետո է, այսինքն մեր հոգիները լքելով մեր մարմինները, ինչ որ վայր են գնում: Մենք չգիտենք մահից հետո ինչ կա կամ իսկապես կյանք կա?  Շատերը ասում են, որ հոգիները գնում են դրախտ կամ դժոխք, ոմանք հավատում են վերածննդին, բայց այլ կերպարանքով: Մի խոսքով մահից հետո էլ կյանք կա, սակայն ոչ մեկ չի կարող բացատրել, նկարագրել, թե ինչ կյանք է սպասվում մահից հետո, բայց վաղ թե ուշ մենք բոլորս էլ իմանալու ենք այդ հարցի պատասխանը:
Կյանքը բազմաժանրային, բազմաբովանդակ և բազմերանգ վայր է, որտեղ մենք ապրում ենք: Մենք արդյոք գիտենք, թե ինչի համար ենք ապրում, ինչ ենք ուզում այս կյանքից և ինչ է կյանքը ուզում մեզանից? Առաջին հայացքից թվում է, թե կարող ենք պատասխանել այս հարցերին, սակայն դա այդպես չէ, քանի որ այդ հարցերը բավականին բարդ են, և մենք ինքներս պետք է գտնենք դրանց պատասխանները:

-Ինչի համար ենք ապրում?

Ես համոզված եմ, որ յուրաքնաչյուր մարդ ինքն իրեն այս հարցը բազմիցս անգամ հարցրել է: Այս հարցը հիմնականում առաջանում է այն մարդկանց մոտ ովքեր մտնում են իրական կյանք, այսինքն նրանք մանկական կյանքն արդեն անցել են, նրանց ուղեղը ավելի հասունացել է և նրանք ուզում են հասկանան, թե որն է իրենց առաքինությունն այս կյանքում: Մենք ամենքս մեր մեջ պետք է հասկանանք դա և փորձենք գտնել բոլոր պատասխանները, բայց շատ դեպքերում պատասխանները պարզապես չկան, այ օրինակ հենց նույն “ինչու”-ին շատերը չէն կարողանում պատասխանել: Բայց նման դեպքերում պետք չէ վհատվել և հանձնվել, ընդհակառակը ձեր ուժերը կենտրոնացրեք և գտեք ձեր հարցերի պատասխանները:

Այս կյանքում ամեն ինչ ունի իր լավ և վատ կողմերը, այդ թվում և հենց ինքը` կյանքը: Մենք պետք է կարողանանք տարբերել այդ երկու կողմերը, պետք է հասկանանք, թե որն է լավը և որն է վատը, թեպետ շատ հաճախ վատ կողմը որոշ մարդկանց համար համարվում է լավ և հակառակը`լավ կողմը վատ: Այսինքն այստեղ արդեն կապ ունի տվյալ երկրի ապրելակերպը, կրոնը, ավանդույթները: Օրինակ Մուսուլմանական երկրներում մեր ապրելակերպը նրանց կողմից անընդունելի է, այսինքն կարելի է ասել, որ իրենք դա վատ կողմ են համարում և շատ այլ նմանատիպ օրինակներ: Ցավոք կյանքը միշտ  չէ, որ կարող է մեզ համար թվալ ուրախ, պայծառ և բազմերանգ գույներով: Կյանքում շատ են լինում դաժան պահերը` հարազատ մարդկանց կորուստ, դավաճանություն, թե' ընկերների, և թե' հարազատ մարդկանց կողմից, անպատասխան սեր և այլն: Ինչպես ասում են չկա քաղցր առանց դառի: Լավ կլինի, որ մեր բոլորի կյանքում քաղցրն ավելի շատ լինի, քան թե դառը: Շատ մարդիկ երբեմն իրենց տեղը չեն գտնում, նրանք կոնկրետ չեն հասկանում, թե ինչ են ուզում, բայց զգում են որ այնտեղ, որտեղ իրենք են ապրում դա իրենց տեղը չէ, կարծես իրենց ափսեի մեջ չեն: Այդ պահերին նույնիսկ չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, ոչ մեկի օգնությունը չեն ընդունում, բայց լավ կլինի որ նրանք կիսվեն իրենց համար հարազատ մարդու հետ, իրենց մեջ չպահեն այդ ցավը, միգուցե հենց իրենց նման մեկն էլ կա իրենց կողքին ու շատ մոտիկ է, բայց նրան չեն նկատում: Երկու այդպիսի մարդիկ իրար շատ ավելի լավ են հասկանում: Կյանքը բավականին լավ բան է, շատ լավ է, երբ որ ապրում ես ու զգում ես կյանքի կողմից տրված հաճույքները: Այն մարդիկ ովքեր ապրելու ցանկություն չեն ունենում պետք է փորձեն կյանքին այլ հայացքով նայել, քանի որ նրանք միայն տեսել են կյանքի սև կողմերը, սակայն դա չի նշանակում, որ պետք է կյանքին վերջ տալ...փորձեք լինել օպտիմիստ, ռեալ մոտենալ ամեն ինչին և փորձեք կյանքին ճիշտ հայացքով նայել չէ որ կյանքում այնքան հրաշալի պահեր կան, այդ նույն սերը, սիրած անձնավորության կողքին լինելը, երեխա ունենալը, երջանիկ լինելը, հարազատների կողքին գտնվելը և այլ շատ հրաշալի պահեր:  Փորձեք օգտվել կյանքի կողմից տրվաց բարիքներից ինչքան որ կկարողանաք և կհասցնեք: Մի մտածեք ապագայի մասին, պարզապես շարունակեք ապրել, ապրեք ամեն օրը այդ օրով և ամանեկարևորը փորձեք ճիշտ ապրել և քիչ սխալներ թույլ տվեք, հետագայում դուք փոշմանելու եք ձեր չարածների համար,այլ ոչ թե արածների:
Եղեք հնարավորինս չափ բարի, բարեհամբույր և կամեցող:
15

13

2618

  • realmutq
    2011-10-03 18:32:03
    թրթուռը դառնում է թիթեռ, այսինքն նա վերածնվում է նոր կերպարանքով, ,,,,,,,,,,,,,,,,,,,,Կյանքը բազմաժանրային, բազմաբովանդակ և բազմերանգ վայր է, որտեղ մենք ապրում ենք: Մենք արդյոք գիտենք, թե ինչի համար ենք ապրում, ինչ ենք ուզում այս կյանքից և ինչ է կյանքը ուզում մեզանից? ինձ միշէլ հուզելա սրա պատասխանը բայց չկա.....................իսկ ինչ վերաբերում է ռեալիստին եթե մարդ իրոք ռեալ մտածի էտ ահավորա չի լինի մի ձևի,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքնա................................................ (ծաղիկ) .........հաճույքով կարդացի.............պոստը լավն էր ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    • anyamarina
      2011-10-03 18:38:07
      Շնորհակալ եմ :)
      • realmutq
        2011-10-03 19:05:33
        էս դուք էք գրել? նույնիսկ նկարնա լավ ընտրված .........................................
      • anyamarina
        2011-10-03 19:08:40
        Այո սա ես եմ գրել....և նկարն ել ես ինքս եմ ընտրել ...
      • realmutq
        2011-10-03 19:10:41
        էսքան խորանայի գլուխս կցավեր ԲՌԱՎՈ (բռավո) .................................................
      • anyamarina
        2011-10-03 19:12:03
        Շատ շնորհակալ եմ :) (ծաղիկ) կարող եք իմ մյուս պոստնե ել կարդալ "ԻՆՉ ԲԱՆ Է ՍԵՐԸ" դա նույնպես ես եմ գրել..
      • realmutq
        2011-10-03 19:18:57
        լավա շատ որ դուէս գրում ջան ............սիրո մասին չեմ կարդում,,,,,,,,,բայց էս գրածտ լավնա իրոք.....................,..............................................
      • anyamarina
        2011-10-03 19:21:13
        ես հասկացա ինչու չես ուզում կարդալ,բայց փորձիր կարդալ (ծաղիկ)
  • realmutq
    2011-10-03 19:28:47
    ՓՈՐՁԵԼ ԵՄ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ սիրո մասին չեմ սիրում կարդալ ;;;;;;;;;;;;;;;;;;;;; մեկա չի ստացվում............................................................
    • anyamarina
      2011-10-03 19:38:04
      (լուսնաքայլ)
    • anyamarina
      2011-10-03 19:42:46
      Ես իրավունք չունեմ քեզ պարտադրելու...բայց ոնց կհնչի քեզ համար այն փաստը,որ մի մարդ,ել չի հավատում սիրուն,կամ սեր առաջին հայացքից և չի հավատում որ երբևէ նորից կսիրի,բայց նա որոշում է գրել սիրո մասին,որպիսի մարդիկ իրենց մեջ գտնեն սիրո տեսակները և արժևորումները.....եթե ինչ որ բան չես սիրում կամ ինչ որ բանին չես հավատում,ապա պետք չէ այն առհամարհել...
    • realmutq
      2011-10-03 20:01:49
      գիտես մի լավ խոսք կա....................սիրո մասին երբեք ես չեմ գրել որովհոտև խենթի նման իրականում եմ միշտ սիրել//////////////////////////////ես հիասթափված չեմ ուղղակի չեմ սիրում կարդալ չեմ առհամարհում ջան գրածդ,,,,,.............
      • anyamarina
        2011-10-03 20:56:57
        սիրո մասին երբեք ես չեմ գրել որովհոտև խենթի նման իրականում եմ միշտ սիրել (լավ) շատ լավ է ասված....չէ ջանս դու ինձ սխալ ես հասկացել,ես կոնկրետ չեմ ասում իմ գրածն ես առհամարհում,այլ գլոբալ ի նկատի ունեմ...